Այսօր՝ 16 նոյեմբերի 2018թ., 00:00

Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողները


Սոցցանցերում այսօր բուռն քննարկվում է պոռնոգրաֆիական մի տեսանյութ և կապվում Էջմիածնի նորընտիր քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ: Նշվում է, որ տեսանյութի «հերոսուհին» հենց քաղաքապետն է:

 

ԼՈւՐԵՐ․com—ի թղթակցի հետ զրույցում Դիանա Գասպարյանը, սակայն, հերքեց, թե ինքն է տեսանյութում պատկերված կինը՝ շեշտելով, որ այդ կինը գուցեև որոշակի նմանություն ունի իր հետ, բայց դա ինքը չէ․

«Ես այդ այլանդակությունը չեմ ուզում մեկնաբանել։ Ինձ մի թեթև ճանաչողները շատ լավ տեսնում են, որ այդտեղ ես չեմ։

Ընդ որում, տարածվում է մոնտաժված տարբերակը, բայց վաղուց գտնվել է դրա օրիգինալը, որտեղից շատ ավելի պարզ է, որ այնտեղի աղջիկը միգուցե շատ ավելի գրավիչ է, քան ես և որևէ նմանություն չունի ինձ հետ»,-փորձեց վստահեցնել Գասպարյանը։

Նորընտիր քաղաքապետը նշեց, որ միգուցե մոնտաժված տարբերակում ինչ-որ հատուկ միջամտություն անելու պատճառով իրեն վատ ճանաչողների մոտ կարող է կարծիք ստեղծվել, թե ինքն է, բայց օրիգինալում ակնհայտ է՝ այդ աղջիկը կապ չունի ինձ հետ։

Նա նշեց՝ տեսանյութը տարածողները քրեական պատասխանատվության են ենթարկվելու ստոր արարքի համար։

Գասպարյանը նաև տարածողներին պատասխանատվության ենթարկելու մասին խոսեց.

«Պետք է պատասխանատվության ենթարկվեն ոչ թե նրա համար, որ տեսանյութում ես եմ և իմ անձնական կյանքին է վերաբերում, այլ՝ քանի որ պոռնոգրաֆիական նյութեր տարածելը քրեորեն պատժելի հանցագործություն է, առավել ևս՝ երբ փորձ է արվում դա կապել իմ անվան հետ։ Եթե համընկնի, որ տարածողները գտնվեն իմ քաղաքական հակառակորդների ճամբարում, դա արդեն այլ կոնտեքստ է պարունակում»,-նշեց նա։

Գասպարյանի խոսքով՝ ինքը կասկածներ ունի, թե ովքեր են տեսանյութը տարածողներն ու իր անձի հետ կապողները․ «Էջմիածնում շատ շրջանակներ չէին ցանկանում, որպեսզի քաղաքում լինի օրենք և լինի քաղաքապետ, որի դուռը իրենք չեն կարող ցանկացած պահի բացել կամ մեկ զանգով կանչել այս կամ այն ժամանցի վայր, կամ ուտել-խմելու տեղ:

Այդ անձինք ամեն գնով համախմբվում էին այլ թեկնածուների շուրջ և փորձում Էջմիածնում հակահեղափոխություն անել, ինչը չհաջողվեց պարզապես»,-ասաց Դիանա Գասպարյանը։

Նկատենք նաև, որ բացի տարածվող տեսանյութից, Դիանա Գասպարյանի անունը որոշ օգտատերեր կապում են նաև Նիկոլ Փաշինյանի եղբոր որդու՝ Սիփան Փաշինյանի անվան հետ․ «Ես և Սիփան Փաշինյանը երկար տարիներ եղել ենք շատ լավ ընկերներ։

Դա շատ լավ գիտեն իմ և նրա ընդհանուր ընկերները։ Մեր միջև ընկերականից զատ հարաբերություն չի եղել։

Նա մի քանի անգամ եղել է մեր տանը, ինչը կարող են փաստել բազմաթիվ մարդիկ»,- պարզաբանեց Գասպարյանը՝ բամբասանք որակելով տարածված խոսակցությունները, թե Սիփան Փաշինյանի հետ հարաբերությունները անցնում են ընկերականի սահմանները:

Հավելենք, որ տեսանյութը համացանցում հրապարակվել է 6 տարի առաջ, սակայն ակտիվ շրջանառության մեջ է դրվել մի քանի օր առաջ միայն:

Загрузка...
loading...
Որդիս հարցրեց՝ արդյո՞ք մահանալու ես. իմ ախտորոշմամբ մի քանի շաբաթ են ապրում. Անի Քոչարի բացառիկ հարցազրույցը Խայտառակություն ԱԺ-ում. Գարեգին Երկրորդը պետք է շտապ միջամտի Բոլորը, ովքեր կարդում էին գինեկոլոգ-մանկաբարձի սենյակի դռան վրա գրվածը, ծիծաղից թուլանում էին․ ահա թե ինչ էր այնտեղ գրված Պատմությունը, որը կարդալուց հետո Դուք երբեք չեք մոռանա այն «Ինչ գեշ ես»․ Ինչպես հետևորդները խայտառակեցին Արփի Գաբրիելյանին անբնական տեսքի համար․ (Photo) Աշխարհը ցնցվել է. Ֆրանսիայում հայտնվել է նոր Վանգան, ահա, թե ինչ է գուշակել Ադրբեջանի մասին և ինչ է սպասվում Հայաստանին «Ես ասացի նրան». Նիկոլ Փաշինյանը եւ Լուկաշենկոն վիճել են Նոր տարին սկսելու ենք ուրախալի լուրով Լևոն Մուրադյանի որդին՝ հոր մահվան և հոգեհանգստի մասին... Բացահայտվել է Էմմի ամուսինը. Ահա, թե ով է նա. ՖՈՏՈ Վթարից զոհված 4 զինվորներից մեկի ընկերուհին տեսանյութ է ցույց տաիս, որտեղ նրանք մոր մասին երգ են երգում․ (Տեսանյութ) Արայիկ Հարությունյանը կազատվի՞ պաշտոնից Իմ կյանք բալա, իմ զինվոր տղես. Լևոն Մուրադյանի վերջին հուզիչ գրառումը նվիրված էր զինվոր որդուն… «Պետք է հաշվի նստել Փաշինյանի հետ»․ Պուտինը զայրացել է և կոշտ դիրքորոշում հայտնել «Թագը գլխիցդ անպակաս». «գողականների» նվերը Փաշինյանին Սա պետք է տեսնեն բոլոր ծնողները․ տեսանյութ, որը 1 րոպեում կպատմի ճիշտ դաստիարակության մասին Սպասված հրաշալի լուր․ կարմիր գծերը վերացնելու որոշում կկայացվի Այս կինը որևէ կապ չի կարող ունենալ սերունդ կրթելու հետ․․․ «Իհարկե, կա հիասթափություն». Սիրուշոն հարցազրույց է տվել Sputnik-ին Սյունիքում 41-ամյա հարբած տղամարդը գիշերը ներխուժել է անծանոթ բնակարան ու բռնաբարել տանտիրուհուն Բժիշկները ներկայացրել են դեղամիջոցների ցուցակ,որոնք ոչինչ չեն բուժում! Էդուարդ Շարմազանովը հրաժեշտ տվեց ԱԺ-ին․ (տեսանյութ) Կարող է՞ հույս ունեիք, թե մեկիդ քացու տակ էինք գցելու, որ վազեիք Կրեմլի պատի տակ ողբալու: Պուտինը՝ Փաշինյանի մասին․․․ Ժողովուրդը ասելա չդնե՛ս, ընտրվես չընտրվես մեկա ընտրվելու էս Վատ լուր եղանակի տեսությունից. պատրաստեք տաքացման համակարգերը… Նիկոլի մասին միայն երկու բառ կասեմ․ Քարդաշյանը՝ Փաշինյանի մասին Ինդոնեզիայում վթարի ենթարկված Boeing 737-ի ուղևորը նկարահանել է վթարի պահը. (Տեսանյութ) Մակրոնը պատմել է թե ինչպես է իր հայ դասընկերը փրկել նրա կյանքը Սերժ Սարգսյանը վերադառնու՞մ է

Яндекс.Метрика
website by Sargssyan