Այսօր՝ 22 մարտի 2019թ., 00:00

Տիգրան Ավինյանի հրաժարականը. Մոռանում ենք նրան


Lragir.am-ը գրում է․

 

Հետք պարբերականը տեղեկություն է հրապարակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մասին, որը կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարքի մասին է:

Ըստ տեղեկության, Ավինյանի ստեղծած եւ չրի արտադրությամբ զբաղվող ընկերությունը 2018 թվականին հայտ է ներկայացրել եւ մոտ 35 հազար դոլար դրամաշնորհ ստացել գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից:

Նաև, այդ հիմնադրամի նախագահը օրերս նշանակվել է գյուղատնտեսության նախարար, և կարծիք կա, որ այդ նշանակման լոբբինգը արել է Տիգրան Ավինյանը:

Հայտը ներկայացվել է մինչեւ թավշյա հեղափոխությունը, դրամաշնորհը ստացվել է՝ երբ Տիգրան Ավինյանն այլեւս փոխվարչապետ էր:

Պատմությունն աղմուկ է բարձրացրել, ընդհուպ որ փոխվարչապետը պետք է հրաժարվի պաշտոնից:

Նրա խոսնակը ներկայացրել է պատմության այսպես ասած պաշտոնական վարկածը, ասելով, որ դրամաշնորհի հայտի գործընթացը անցնում է անկախ հանձնաժողովի քննություն և դրանում չի եղել որեւէ կոռուպցիա:

Շատերը կարծում են, որ Ավինյանի հետ կապված պատմության շուրջ աղմուկն ավելորդ է, քանի որ չկա կոռուպցիա՝ փոխվարչապետը դրամաշնորհի հայտ ներկայացրել է մինչեւ հեղափոխությունը, ու երբ դարձել է փոխվարչապետ՝ հայտը հետ հո չէ՞ր վերցնելու:

Անշուշտ, չկար հետ վերցնելու մասին օրենքի որեւէ պահանջ:

Գուցե չկա նաեւ որեւէ կոռուպցիա: Բայց կա կոռուպցիայի ռիսկի մասին հանրային կասկածի հիմնավոր պատճառ:

Ու հաշվի առնելով այն, թե Հայաստանը ինչպիսի իրավիճակում է գտնվում այժմ, այդ կասկածն արդեն իսկ բավարար է, որպեսզի Տիգրան Ավինյանը, ելնելով հանրային շահից, ելնելով հենց այն թավշյա հեղափոխության շահից, որի առաջնորդող թիմի անդամ է եղել ինքը՝ հրաժարական տա, ի ցույց դնելով նոր իրավիճակում նոր իշխանության վարքագծի բարձր ստանդատներին տիրապետելը:

Որովհետեւ խնդիրը լոկ օրենքի դաշտում չէ: Ընդհանրապես: Պետություններն ու ազգերը, հասարակությունները միայն օրինապաշտության եւ օրինական միջավայրի հիմքով չէ, որ արձանագրում են առաջընթաց:

Դրա համար կարեւորագույն նշանակություն ունեն նաեւ հանրային, քաղաքական համակեցության, պետական վարքագծի բարձր ստանդարտները: Ի վերջո, հենց դա է էլիտաների դերը որեւէ պետության հասարակական-քաղաքական կյանքում:

Եվ առավել եւս դա կարեւորագույն խնդիր է կոռուպցիոն բուրգ-հասարակարգից իրավական, ժողովրդավարական եւ օրինական հասարակական համակեցության անցնելու խնդիր լուծող Հայաստանի համար:

Հասարակության հոգեբանությունը, նյարդը, պատկերացումներն ու ենթագիտակցական շերտերը քայքայել են երկու տասնամյակի սուտն ու երեսպաշտությունը, որ մարդկանց հրամցվել է կոռուպցիոն բուրգի գոյությունը լղոզելու համար:

Ի՞նչ են ասել, օրինակ: Ասել են, որ թղթերով ամեն ինչ կարգին է, ասել են, թե իրենք մեղավոր հո չե՞ն, որ իրենց որդին, եղբայրը, ընկերը, քույրը, քենին, բաջանաղը կամ այլք զբաղվում են բիզնեսով եւ հաջողակ գործարար են:

Հանրությունը հոգնել է այդ ամենից: Հիմա նույնը հանրությանը հրամցնելը խիստ վտանգավոր է, եւ գուցե ավելի վտանգավոր, քան նախկինում:

Որովհետեւ հանրությունը նախկինի դեպքում համոզվել էր, որ ստում են:

Ներկայում նա ունի բոլորովին այլ ակնկալիք, եւ այստեղ առանցքային խնդիր կա. չպետք է առաջնորդվել սեփական անձի կամ հեղափոխության թիմի հանդեպ հասարակության վստահության ու հավատի կանխավարկածով, մտածելով, թե կարելի է բերել նախկինի հետ ասոցացվող պատճառաբանությունները՝ բայց այս դեպքում արդեն ազնվորեն, ու ապավինել հենց հանրության հավատին:

Ստախոսներին ազնիվներով փոխարինելու խնդրի լուծում չէ, որ կանգնած է Հայաստանի առաջ:

Հայաստանի առաջ կանգնած է ստանդարտները փոխարինելու խնդիր, այդ թվում առաջին հերթին էլիտայի վարքագծի ստանդարտները փոխարինելու խնդիր:

Միայն դրանից հետո հնարավոր կլինի համարել, որ չակերտներն ընկել են էլիտայի հետեւից եւ առջեւից, ու Հայաստանն ունի առանց չակերտների էլիտա:

Ըստ այդմ, խնդրի խորքային շերտերը Տիգրան Ավինյանից պահանջում են ոչ թե բացատրություն, որ նա մաքուր է եւ ազնիվ, այլ իրողության հենց ընդգրկում գնահատում եւ նաև հեղափոխության խնդիրների ամբողջական գիտակցում:

Եվ այդ դեպքում, առավել եւս մաքուր եւ ազնիվ լինելը պետք է դառնա ոչ թե իր դեմ պատվերների «փաստարկով» պաշտպանվելու, այլ հեղափոխության գործընթացը իր հրաժարականով պաշտպանելու քայլ կամ մոտիվ: Նաև պաշտպանելու քաղաքական ասպարեզում հետագայի համար մնալու հեռանկարը:

Միաժամանակ, մոռանանք Տիգրան Ավինյանին: Նրա օրինակը պարզապես ցույց է տալիս խորքային խնդիրը եւ իրավիճակը հենց այդ խորքից գիտակցելու եւ դիտարկելու անհրաժեշտությունը, ոչ թե լոկ օրինականության պարզունակ շրջանակում, որը խիստ անհրաժեշտ, բայց նաեւ նույնքան էլ անբավարար է հեղափոխության բովանդակային-արժեքային բաղադրիչը զարգացնելու համար:

Загрузка...
loading...
Հրապարակվել է Քիմ Քարդաշյանի մանկական լուսանկարը պապի՝ Արթուր Քարդաշյանի հետ Հրապարակվել է Քիմ Քարդաշյանի մանկական լուսանկարը պապի՝ Արթուր Քարդաշյանի հետ Ինչ է լինում, երբ տղամարդը որոշում է մասնակցել կնոջ ծննդաբերությանը․ (Video) Տաթևիկ Ադումյանը սիրառատ ու ռոմանտիկ երեկոն ամուսնու հետ. (Video) Գողը, գողացված դրամապանակի մեջ տեսնելով ՍԱ, գնաց և հանձնվեց ոստիկանությանը Նաիրի Հունանյանի բաց նամակը՝ Ռոբերտ Քոչարյանին «Մերժվածը» հնդկական հեռուստասերիալն ավարտվում է. (Տեսանյութ) Շուշան Պետրոսյանը հրապարակել է Փաշինյանի որդու լուսանկարը և գրառում կատարել. (ՖՈՏՈ) Անժելա Սարգսյանը ուշադրություն չի՞ դարձնում, թե իր դուստրն ինչպես է մեծանում. ՎԻԴԵՈ Անժելա Սարգսյանը անկողնուց բարի գիշեր է մաղթել իր հետևորդներին. ՖՈՏՈ Վտանգ է հայտարարվել. ինչ է սպառնում Արցախին Լուլուն հանուն Կարեն Կարապետյանի պատրաստ էր արտագաղթել. politik.am Հինգ հայ դերասաններ, որոնց պատճատով այս ֆիլմերը ձախողվել են Հինգ դերասան, որոնց հետ նույնիսկ անկողնային տեսարաններ խաղալն է զզվելի «Ինձ ապշեցրեց Ռոբերտի․․․»․ Քոչարյանի կնոջ ուշագրավ հարցազրույցը Արմավիրում 4 երեխաների 37-ամյա մայրը նորածնին սպանել, ապա մարմինը տոպրակով նետել է աղբարկղի մեջ Եթե ձեր տանը մնացել է այս հին կարի մեքենայից, դեն մի նետեք այն. դրանք գնում են հնահավաքները Արուս Տիգրանյանը բացահայտել է, թե ով է Գուրգեն Դաբաղյանի ընկերուհին. (տեսանյութ) Ինչքանով են երգում հայ երգիչները հարսանիքներին Բախում Օպերայի մոտ. տուժել է նաև պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Արմավիրում 33-ամյա տղամարդը իմանալով կնոջ ու մանկության ընկերոջ ինտիմ կապի մասին՝ սպանել է ընկերոջը 17-ի փոխարեն կլինի 12 նախարարություն. գործադիրն ընդունեց մեծ աղմուկ հանած նախագիծը «Հրապարակ». Պուտինը դժգոհել է Սերժ Սարգսյանից «Որդիս 21 տարեկան կարող էր լինել․․․ բայց ես կորցրի նրան»․ Անդրեի սկանդալային խոստովանությունը Համացանցը քննարկում է Փաշինյանի աշխատակազմին սպասարկող մեքենայի ԱՅՍ տեսանյութը. ոչ ոք նման բան չէր սպասում Սպարապետն այս ավտոմեքենան Սիրիայի նախագահից չի ստացել. ահա G դասի Մերսեդեսի ԻՐԱԿԱՆ պատմությունը Ինձ Լֆիկն է առևանգել ու զենքը պահել ճակատիս. Ղուշչյան. hraparak.am Ռուբեն Հախվերդյանը՝ իր աղմկահարույց ելույթի մասին «Ռուբեն Հախվերդյանը կրկին ապացուցեց, որ ինքը հանճարեղ երգիչ է ու անասուն մարդ». Արման Աբրահամյան. (Video) Մի՛ գնեք «ձնծաղիկներ»… Քրեական պատասխանատվություն՝ մեկ փունջ «ձնծաղիկի» համար. (Տեսանյութ)

Яндекс.Метрика
website by Sargssyan