Այսօր՝ 25 մարտի 2019թ., 00:00

Սյունիքում 41-ամյա հարբած տղամարդը գիշերը ներխուժել է անծանոթ բնակարան ու բռնաբարել տանտիրուհուն


1in.am-ը գրում է.

 

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Սիմոն Դ.-ի (անունը փոխված է) գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:41-ամյա Սիմոնին մեղադրանք էր առաջադրվել բռնաբարության ու բռնի սեքսուալ գործողություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 139 հոդվածի 1-ին մասով:

Որպես բանվոր աշխատող Սիմոնը դեպքի կատարման ժամանակահատվածում «գործուղման» մեջ է եղել և որպես բանվոր աշխատել է Սյունիքի մարզի բնակավայրերից մեկում:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի նոյեմբերի 30 -ին նա շենքերից մեկի բակում նկատել է շքամուտք մտնող մի կնոջ, հավանել ու հետևել է, որ տեսնի, թե որ բնակարան է մտնում կինը: Մտապահել է բնակարանի տեղը:

Դեկտեմբերի լույս 2-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 30-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Սիմոնը գնացել է վերոհիշյալ բնակարան, թակել է դուռը:Կինը առանց հարցնելու, մտածելով, թե հարևաններն են, բացել է դուռը: Սիմոնը ներս է մտել, փակել է դուռը և պատճառաբանելով, թե վատ է զգում, սուրճ է պահանջել:

Կինը մերժել է:Սիմոնը, կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով, համոզվելով, որ կինը այդպիսի ցանկություն չունի, ձեռքերով փակել է կնոջ բերանը, որ չգոռա և օգնություն չկանչի, բռունցքով մի քանի անգամ հարվածել է նրա դեմքին՝ դիմադրությունը կոտրելու նպատակով, ապա գցել է հատակին, գլուխը մի քանի անգամ հարվածել է հատակին:

Կնոջ ձեռքից խլած դանակը Սիմոնը պահել է նրա վրա, սպառնացել է հարվածել, սպանել, ապա բռնություն գործադրելով՝ հանել է կնոջ շորերը, մերկացրել ու խահանոցի հատակին նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել հետը:Կինը կորցրել է գիտակցությունը:

Սիմոնը դադարեցրել է սեռական ակտը:Երբ կինը գիտակցության է եկել, Սիմոնը նրան քարշ տալով տարել է ննջասենյակ, հրել-գցել է մահճակալին, նորից բռնություն գործադրելով՝ ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ հետը, բայց չի կարողացել:

Այդ ժամանակ նա սեքսուալ բռնի գործողություն է կատարել կնոջ նկատմամբ, վերցրել է նրա հեռախոսն ու հեռացել է:Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել, դատարանում հրաժարվել է ցուցմունքներ տալուց:Նախաքննական ցուցմունքում Սիմոն Դ.-ն հայտնել է, որ տվյալ բնակավայրում ապրել է գործընկերների հետ՝ վարձակալական հիմունքներով:

2017 թվականի նոյեմբերի 30-ին աշխատանքից վերադառնալիս շենքերից մեկի բակում տեսել է մի կնոջ, բարևել է, կինը չի պատասխանել: Ինքը նրա հետևից մտել է շքամուտք ու տեսել է, թե որ բնակարան նա մտավ:

Հաջորդ օրվա երեկոյան ընկերների հետ խմել է, դուրս է եկել, մի քանի շիշ գարեջուր էլ է խմել, զգացել է, որ հարբել է: Հիշել է նախորդ օրվա կնոջը, որոշել է գնալ ու նրա հետ սեռական հարաբերություն ունենալ:Գնացել ու թակել է այդ կնոջ տան դուռը:

Կինը առանց հարցնելու բացել է, ինքը դուռը հրել ու ներս է մտել, ապա դուռը փակել է փականով: Կնոջից սուրճ է պահանջել, նա չի տվել, գնացել է խոհանոց, դանակ է վերցրել ու հարվածել է իր ճակատին, բայց ինքը դանակը խլել է նրա ձեռքից, նրան գցել է հատակին, բռնել է մազերից ու գլուխը երկու անգամ հարվածել է հատակին:

Հանել է կնոջ շորերը, կինը դիմադրել է, ինքը նրան հարվածներ է հասցրել, սկսել է սեռական հարաբերություն ունենալ հետը:Կինը կորցրել է գիտակցությունը: Ինքը դադարեցրել է սեռական հարաբերությունը, նրա կողքին նստել ու ծխել է:

Կինը որոշ ժամանակ հետո ուշքի է եկել, ինքը նրան օգնել, հատակից բարձրացրել է: Նա ոտքի վրա կանգնել չի կարողացել, ինքը խալաթը գցել է նրա վրա, տարել է ննջասենյակ, պառկեցրել է մահճակալին ու նորից ցանկացել է նրա հետ սեռական հարաբերություն ունենալ:

Կինը դարձյալ չի թողել, ինքն էլ չի կարողացել, ստիպված մատով է գործողություն կատարել, վերցրել է նրա հեռախոսներն ու հեռացել է:Սիմոնի հեռանալուց հետո կինն անմիջապես զանգել է բարեկամուհուն, ասել է, թե մի անծանոթ տղամարդ է մտել իր տուն, իր հետ «ինչ ասես՝ արել է»:

Բարեկամուհին զանգել է եղբորն ու շտապել է տուժողի տուն: Բակում նա տեսել է մի անծանոթ տղամարդու: Մոտեցել ու հարցրել է՝ ո՞վ ես, ի՞նչ ես անում էստեղ: Տղամարդը չի պատասխանել: Հետո ասել է, թե ինչ-որ մեկի բարեկամն է, ու ձեռքը տարել է գրպանը: Տուժողի բարեկամուհին վախեցել է, թե տղամարդը դանակ կհանի, պահանջել է, որ ձեռքը գրպանից հանի:

Հեռախոսի լույսը պահել է այդ տղամարդու վրա, տեսել է, որ նրա շալվարին արյան հետքեր կան: Ձեռքը տարել է նրա բաճկոնի գրպանը, հեռախոս է հանել, տեսել է, որ բարեկամուհու հեռախոսն է, հասկացել է, որ սա հենց բարեկամուհու տուն ներխուժած մարդն է:Այդ պահին եղբայրը եկել է:

Վերջինս բռնել է Սիմոնին, իսկ քույրը վազել է մոտակայքում ապրող ոստիկանի տուն ու հայտնել է կատարվածի մասին: Հետո գնացել է տուժողի տուն, տեսել է, որ նրա դեմքն այտուցված է: Նա պատմել է, թե ինչ է կատարվել:

Նրան տարել են հիվանդանոց, իսկ Սիմոնին բերման են ենթարկել ոստիկանություն…

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ Սիմոն Դ.-ն ճանաչվել է մեղսունակ:Դատարանը հաշվի է առել, որ հանցավոր արարքները Սիմոն Դ.-ն կատարել է՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով:

Դատարանը հաշվի է առել նաև, որ Սիմոն Դ.-ի խնամքին են երկու անչափահաս երեխաները:Սիմոն Դ.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքների համար ու վերջին հաշվով դատապարտվել է 9 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2017 թվականի դեկտեմբերի 2-ից:Սիմոն Դ.-ից հօգուտ տուժող կնոջ կբռնագանձվի 83 հազար դրամ՝ որպես պատճառած նյութական վնասի հատուցում, իսկ հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 143 հազար 400 դրամ՝ որպես կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ խնդրելով պատժի մեղմացման առումով փոփոխել դատավճիռը, մեղսագրված արարքների համար սահմանել օրենքով նախատեսված նվազագույն պատիժ և վերջնական պատիժ սահմանել 5 տարի 6 ամիս ազատազրկում:

Վերաքննիչ դատարանում պաշտպանը, հիմնավորելով բողոքը, նշել է, թե իր պաշտպանյալի նկատմամբ նշանակվել է ակնհայտ խիստ պատիժ:Դատավճռում, ըստ պաշտպանի, պատճառաբանված չէ՝ ինչո՞ւ չեն սահմանվել մեղսագրված արարքների համար նախատեսված ամենամեղմ պատժաչափերն այն դեպքում, երբ առկա են ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ:

Դրանք են՝ ամբաստանյալի կողմից մեղքն ընդունելն ու զղջալը, նա առաջին անգամ է հանցավոր արարք կատարել, խնամքին երկու անչափահաս երեխա ունի:Պաշտպանն ընդգծել է՝ կարևորը կատարածի հետևանքները հասկանալն ու գիտակցելն է, կատարվածից ճիշտ հետևություններ անելը:

Ամբաստանյալը, ըստ պաշտպանի, այդ ամենն արել է:Ըստ պաշտպանի՝ իր պաշտպանյալին 9 տարով ազատազրկելով չէ, որ սոցիալական արդարությունը պետք է վերականգնվի: Իր պաշտպանյալին հնարավոր է ուղղել նաև ավելի մեղմ պատժաչափ սահմանելով:

Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալին մեղսագրված հոդվածներից մեկով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված է 4-ից 10 տարի ազատազրկում, իսկ մյուս հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին մասով՝ 3-ից 6 տարի ազատազրկում:

Ընդհանուր իրավասության դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է գնահատել հանցավոր արարքները ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ ընդհանուր իրավասության դատարանը կատարված հանցագործությունների համակցությամբ սահմանել է համաչափ պատիժ, և նշանակված վերջնական պատիժը՝ 9 տարի ազատազրկումը, մեղմացնելու հիմքեր չկան:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպանի բողոքը և Սիմոն Գ.-ի նկատմամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը՝ 9 տարի ազատազրկումով, թողեց անփոփոխ՝ օրինական ուժի մեջ:

Загрузка...
loading...
Ինչ շքեղ տեսքով է Մարինկա Խաչատրյանը ներկա գտնվել ու երգել քույրիկի նշանադրության օրը. (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ) Քիչ առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել երևանյան երթուղայիններից մեկի մեջ․ «Ձենդ, կոկորդդ կկտրեմ, հերդ դագաղդ դնի». (Տեսանյութ) Փոքրիկ Միշան՝ իր հզոր ելույթով, իրար է խառնել ամբողջ Ադրբեջանը Այս հինգ հայտնիները երևի չեն հասկացել, որ հայկական փորն այլևս նորաձև չէ. ՖՈՏՈ Հրապարակվել է Քիմ Քարդաշյանի մանկական լուսանկարը պապի՝ Արթուր Քարդաշյանի հետ Հրապարակվել է Քիմ Քարդաշյանի մանկական լուսանկարը պապի՝ Արթուր Քարդաշյանի հետ Ինչ է լինում, երբ տղամարդը որոշում է մասնակցել կնոջ ծննդաբերությանը․ (Video) Տաթևիկ Ադումյանը սիրառատ ու ռոմանտիկ երեկոն ամուսնու հետ. (Video) Գողը, գողացված դրամապանակի մեջ տեսնելով ՍԱ, գնաց և հանձնվեց ոստիկանությանը Նաիրի Հունանյանի բաց նամակը՝ Ռոբերտ Քոչարյանին «Մերժվածը» հնդկական հեռուստասերիալն ավարտվում է. (Տեսանյութ) Շուշան Պետրոսյանը հրապարակել է Փաշինյանի որդու լուսանկարը և գրառում կատարել. (ՖՈՏՈ) Անժելա Սարգսյանը ուշադրություն չի՞ դարձնում, թե իր դուստրն ինչպես է մեծանում. ՎԻԴԵՈ Անժելա Սարգսյանը անկողնուց բարի գիշեր է մաղթել իր հետևորդներին. ՖՈՏՈ Վտանգ է հայտարարվել. ինչ է սպառնում Արցախին Լուլուն հանուն Կարեն Կարապետյանի պատրաստ էր արտագաղթել. politik.am Հինգ հայ դերասաններ, որոնց պատճատով այս ֆիլմերը ձախողվել են Հինգ դերասան, որոնց հետ նույնիսկ անկողնային տեսարաններ խաղալն է զզվելի «Ինձ ապշեցրեց Ռոբերտի․․․»․ Քոչարյանի կնոջ ուշագրավ հարցազրույցը Արմավիրում 4 երեխաների 37-ամյա մայրը նորածնին սպանել, ապա մարմինը տոպրակով նետել է աղբարկղի մեջ Եթե ձեր տանը մնացել է այս հին կարի մեքենայից, դեն մի նետեք այն. դրանք գնում են հնահավաքները Արուս Տիգրանյանը բացահայտել է, թե ով է Գուրգեն Դաբաղյանի ընկերուհին. (տեսանյութ) Ինչքանով են երգում հայ երգիչները հարսանիքներին Բախում Օպերայի մոտ. տուժել է նաև պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Արմավիրում 33-ամյա տղամարդը իմանալով կնոջ ու մանկության ընկերոջ ինտիմ կապի մասին՝ սպանել է ընկերոջը 17-ի փոխարեն կլինի 12 նախարարություն. գործադիրն ընդունեց մեծ աղմուկ հանած նախագիծը «Հրապարակ». Պուտինը դժգոհել է Սերժ Սարգսյանից «Որդիս 21 տարեկան կարող էր լինել․․․ բայց ես կորցրի նրան»․ Անդրեի սկանդալային խոստովանությունը Համացանցը քննարկում է Փաշինյանի աշխատակազմին սպասարկող մեքենայի ԱՅՍ տեսանյութը. ոչ ոք նման բան չէր սպասում Սպարապետն այս ավտոմեքենան Սիրիայի նախագահից չի ստացել. ահա G դասի Մերսեդեսի ԻՐԱԿԱՆ պատմությունը

Яндекс.Метрика
website by Sargssyan