Այսօր՝ 18 հունվարի 2019թ., 00:00

Այս կինը որևէ կապ չի կարող ունենալ սերունդ կրթելու հետ․․․


 

Ինչպես հավաստիացնում է ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը՝ բժշկական ոլորտի պատասխանատուների կադրային քաղաքականությունը շարունակվում է փոխվել, և դա համաձայնեցվում է նաև իր հետ, քանի որ իրականացվող կադրային քաղաքականության պատասխանատուն հենց ինքն է...

 Սակայն այս մի դեպքի «բարեփոխման» վերաբերյալ Asekose.am—ին դիմած քաղաքացին որևէ տրամաբանություն չի տեսնում՝ հավաստիացնելով, որ բոլորովին վերջերս ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի գիտաուսումնական ծրագրերի կազմակերպման կենտրոնի ղեկավարի պաշտոնում նշանակված այս տիկինը որևէ կապ չի կարող ունենալ սերունդ կրթելու կամ առավել ևս՝

 բժշկական համակարգի մասնագետներ դաստիարակելու հետ, քանի որ նա անձամբ կարիք ունի, ինչպես մասնագիտական ուսումնառության, այնպես էլ տարրական էթիկայի նորմերի իմացության․․․

Կայքին դիմած տիկնոջ խոսքով՝ այսօր առողջապահության նախարարին չի ընդունում հանրության մի ստվար զանգված, ինչի մասին վկայում է սոցիալական ցանցերում օգտատերերի քայլերի տրամաբանական շարունակությունը՝ ժամանակ առ ժամանակ անվայել արտահայտություններում չզիջելով մեկը մյուսին...

«Կարծես մրցավազքի դուրս եկած լինեն, թե մեկնաբանություններում, ով շատ անվայել խոսքեր կկիրառի, իսկ ուր մնաց սերն ու հանդուրժողականությունը…

Այս ամենը, իհարկե, չեմ ընդունում, սակայն ընդամենը րոպեներ շփվելով (եթե, իհարկե, դա կարելի է շփում համարել) ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի գիտաուսունական ծրագրերի կազմակերպման կենտրոնի ղեկավար Լիլիթ Կուջոյանի հետ, հասկացա, որ նմանօրինակ անձանց առկայությունը նման պատասխանատու պաշտոններում պարզապես վարկաբեկում է նախարարի անունը՝ իջեցնելով նրա վարկանիշը...

Նմանօրինակ դեպքերն են, որ առողջապահության նախարարության աշխատանքը մամուլում ու սոցցանցերում կարող են վերածել բուռն քննարկման ու քննադատության»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքացին...

Ինչպես հավաստիացնում է տիկինը, նա տարրական հարցերի պատասխաններ է փորձել ստանալ Լիլիթ Կուջոյանից՝ պարզելու արտերկրում բնակվող զարմիկին հետաքրքրող հարցերի պատասխանները, ով, ի դեպ, ցանկանում է տեղափոխվել Հայաստան մշտական բնակության և շարունակել բժշկի մասնագիտությունը հայրենիքում ՝ շարունակական հետդիպլոմային կրթություն ստանալով...

Նա էր խնդրել տիկնոջը որոշ հարցեր պարզել նախքան իր՝ Հայաստան տեղափոխվելը՝ ավելի պատրաստված լինելու համար...

«Չգիտեի, որ հանդիպելու եմ նման մեկին: Առաջին հիասթափությունը, որն ապրեցի, այն էր, որ Լիլիթ Կուջոյանը իմ ներկայությամբ բուհի ուսանողներից մեկի հետ զրուցելիս վատաբանում էր այլ ուսանողի՝ օգտագործելով անվայել խոսքեր...

Սկզբում լուռ էի, հետո փորձեցի պարզել, թե երբ է նա պատրաստվում ավարտել իմ ներկայությամբ ղեկավարին ոչ վայել զրույցը...

Առաջինը, ինչ նա արեց՝ արհամարհական հայացքն էր՝ փորձելով ասել, որ սպասեմ...

Իսկ ավարտելուց հետո կիսամուննաթ դեմքով և արհամարական տոնով «պատասխանեց» հարցերիս՝ փորփրելով հեռախոսը»,- վստահեցրեց տիկինը:

Վրդոհվված կինը զրույցը եզրափակեց՝ ասելով, որ սա հարց է, որը պահանջում է հավասարակշռված վերլուծություն տվյալ անձի վերաբերյալ, ևս մեկ անգամ մտածելու ու այլ նշանակումների ժամանակ նմանօրինակ սխալներից զերծ մնալու համար, և հույս հայտնեց,

որ նման անձանց ներգրավվածությունը, ինչպիսին Լիլիթ Կուջոյանն է, այսուհետ կբացառվի համակարգից:

Asekose.am-ը պատրաստ է հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին։

Загрузка...
loading...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպիսին կլինի տարին Նիկոլ Փաշինյանի համար. աստղաբանը ներկայացնում է կանխատեսումները Հայկ Սարգսյանը խոսել է Պրահայում պահվող եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ Սասուն Խաչատրյանը հրաժեշտ կտա՞ պաշտոնին Սևակ Միքայելյանի «սկանդալային» հայտարարության հետքերով Կռիվ՝ Ազգային Ժողովում, Ծառուկյանի խնամու պատճառով. (տեսանյութ) Ռուզաննա Խաչատրյանի արձագանքը՝ Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրելու մասին Արփինե Հովհաննիսյանի նոր գրառումը 25-ամյա ծննդկան է մահացել․ հարազատները մանրամասներ են հայտնում Օսիպյանն աշխատանքից ազատել է կաշառք վերցրած մտերիմին ԿԳՆ-ն մշակել է ուսուցչի վարքի կանոններ. Ի՞նչ կարող է անել և ի՞նչ չի կարող անել մանկավարժը Սրճարանում մատուցողուհի եմ աշխատել. Մարիամ Փաշինյանի հարցազրույցը Armenian Report-ին «Հրապարակում եմ պսիխոպաթ Մհեր Ենոքյանի կողմից գրված և ուղարկված ձեռագիր նամակ-սպառնալիք». Նարեկ Մալյան Տեսեք, ինչպես է Մանվել Գրիգորյանը խոստովանում է, որ ձևեր է թափել իբր վատ է. (Տեսանյութ) Նարեկ Մալյանը ուշագրավ տեսանյութ է հրապարակել՝ Զարուհի Մեջլումյանի հետ կապված «Ինչի՞ եք նկարում»․․․ «Ես առողջապահության նախարարն եմ». «Արմավիր» ԲԿ-ում չճանաչեցին Արսեն Թորոսյանին․ (տեսանյութ) Խայտառակ դեպք` Հայաստանի դիահերձարաններից մեկում. առնետները հոշոտել են հանգուցյալի դեմքը Մհեր Ենոքյանը հանդես է եկել նոր հայտարարությամբ Արտակարգ դեպք. հայրը դիմել է Ոստիկանություն, որ աղջիկն անհայտ կորել է, օրեր անց էլ հայտնել է, որ նա ավտոտնակի չհրկիզվող պահարանից հափշտակել է 11 հազար դոլար և 12 մլն դրամ Հայկ Սարգսյանի զորացրումը բանակից․ (տեսանյութ) Լուիզա Ներսիսյանի շնորհավորանքն ու տեսանյութը` Հրանտ Թոխատյանի 61-ամյակի առթիվ -24 աստիճան ցուրտ. Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել Հրապարակվել է 1996-ին արված տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են գտնում Իոսիֆ Աղաջանովի դին, ում սպանության համար Մհեր Ենոքյանը ցմահ է դատապարտվել Ով է ամենաերիտասարդ պատգամավորի ամուսինը․ (Լուսանկարներ) Ով է նոր խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորը․ (Բացառիկ լուսանկարներ) Նիկոլ Փաշինյանի դժբախտությունը... Պուտինի ճակատագրական սայթաքումը Հայաստանի հարցում Մարդիկ էնքան էն հաբռգել ՊՆ-ի զինվոր տեղափոխող ավտոբուսի դռներն են քացով ջարդում Խոզի գրիպը հասավ Հայաստան. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում H1N1-ի 7-8 դեպք է գրանցվել Նրանց սրտի սուլթանը. Հակահայկական ակցիա՝ ռուսական առաջին ալիքով 5-ամյա հրաշքը հանդես է գալիս Նիկոլի դերում․ (տեսանյութ)

Яндекс.Метрика
website by Sargssyan