Այսօր՝ 18 հունվարի 2019թ., 00:00

Սպասված հրաշալի լուր․ կարմիր գծերը վերացնելու որոշում կկայացվի


 

Չի բացառվում, որ «կարմիր գծերի» վերացման որոշում կայացվի, դա քննարկվող տարբերակներից մեկն է․․․․

Պետք է ուսումնասիրել, որոշել՝ որն է ամենաօպտիմալ, հնարավորինս արդյունավետ տարբերակը՝ թե՛ ճանապարհների բեռնաթափման, թե՛ հավելյալ ծախսերից ազատվելու տեսանկյունից․․․

Այս մասին ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը․․․

«Տարբեր առաջարկներ կան «կարմիր գծերի» մասով՝ ամբողջությամբ վերացնել, թե միգուցե փոփոխությունների ենթարկել․․․

Հանձնաժողովները պետք է բոլոր առաջարկները քննարկեն, և դրա հիման վրա վերջնական որոշում կայացվի․․․

Խմբակցության ներսում էլ տարբեր տեսակետներ են հնչում, որոշ ՀԿ-ներից էլ առաջարկներ կան․․․

Օրինակ՝ միգուցե գոտիավորման մոտեցում լինի»,- նշեց նա:

Սուրեն Էյրամջյանի խոսքով՝ քաղաքապետարանում այժմ բոլորն առաջնահերթ կենտրոնացած են աղբահանության խնդիրների վրա․․․

Կարճաժամկետ լուծումներից հետո քաղաքային նոր իշխանությունը գնալու է աղբահանության ավելի երկարաժամկետ խնդիրների լուծման․․․

«Բազմաթիվ ահազանգեր են լինում, ավագանու անդամներն այցելում են, բայց նույնիսկ դա փորձում ենք որոշակի ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել․․․

Կա որոշակի գործառույթների խնդիր, որ ավագանիները փորձեն ահազանգերն ուղղորդել համապատասխան վարչություններ»,- ասաց նա․․․

Ինչ վերաբերում է նախընտրական քարոզչության ընթացքում ներկայացված ծրագրերի ուղղությամբ աշխատանքների իրականացմանը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նշեց.

«Դրանով իրականում պետք է զբաղվեն քաղաքապետն ու աշխատակազմը, ավագանու գործառույթներից է այդ ամենը վերահսկելը․․․

Իհարկե, որոշ չափով նաև փորձում ենք դրան անդրադառնալ․․․

Հանձնաժողովների գլխավոր աշխատանքը կայանալու է հենց դրանում, որպեսզի հետևեն ընթացքներին, նախագծերին, դրանք ուսումնասիրեն և եզրակացություններ տան»․․․

Քաղաքապետ Հայկ Մարությանը երդմնակալությունից հետո լրագրողների հետ զրույցում խոսել էր տրանսպորտի գնի հնարավոր թանկացման մասին:

Ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում քաղաքապետը գրել էր, որ դեմ է տրանսպորտի սակագնի բարձրացմանը․«Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ ինչպես և 5 տարի առաջ, այնպես էլ հիմա դեմ եմ տրանսպորտի թանկացմանը քաղաքացիների համար:

Տրանսպորտի ինքնարժեքի բարձրացման դեպքում քաղաքը պետք է լուծի խնդիրն այնպես, որ քաղաքացիների համար սակագինը չթանկանա»:

Սուրեն Էյրամջյանն ասաց, որ տրանսպորտի գնի թանկացման հարցի վերաբերյալ ավելացնելու ոչինչ չունի, քաղաքապետն իր ֆեյսբուքյան գրառմամբ ամեն ինչ ասել է:

Նրա խոսքով՝ առաջնահերթությունների մեջ է երևանցուն բարեկարգ տրանսպորտով ապահովելու հարցը, բայց խնդրին պետք է տրվի ամբողջական և համակարգային լուծում:

«Իմ քայլը» դաշինքի ծրագրային դրույթներից մեկով նախատեսվում է նաև Աջափնյակում՝ «Թումոյի» հարակից տարածքում, մետրոյի նոր կայարանի կառուցել.

«Հիմա պետք է սկսվի դրա պլանավորումը, որպեսզի իրականացման պրոցեսն ընթացք ստանա:

Ժամկետներ կդժվարանամ նշել, որովհետև դա որոշակի գործոններից է կախված:

Բազմաթիվ հարցեր կան՝ ֆինանսավորման և այլն, որոնք քննարկելուց հետո արդեն որոշակի պատկեր կլինի, այդ ժամանակ արդեն ավելի առարկայական հնարավոր կլինի խոսել այս մասին»,- հայտնեց նա:

Загрузка...
loading...
Հայկ Սարգսյանը խոսել է Պրահայում պահվող եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ Սասուն Խաչատրյանը հրաժեշտ կտա՞ պաշտոնին Սևակ Միքայելյանի «սկանդալային» հայտարարության հետքերով Կռիվ՝ Ազգային Ժողովում, Ծառուկյանի խնամու պատճառով. (տեսանյութ) Ռուզաննա Խաչատրյանի արձագանքը՝ Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրելու մասին Արփինե Հովհաննիսյանի նոր գրառումը 25-ամյա ծննդկան է մահացել․ հարազատները մանրամասներ են հայտնում Օսիպյանն աշխատանքից ազատել է կաշառք վերցրած մտերիմին ԿԳՆ-ն մշակել է ուսուցչի վարքի կանոններ. Ի՞նչ կարող է անել և ի՞նչ չի կարող անել մանկավարժը Սրճարանում մատուցողուհի եմ աշխատել. Մարիամ Փաշինյանի հարցազրույցը Armenian Report-ին «Հրապարակում եմ պսիխոպաթ Մհեր Ենոքյանի կողմից գրված և ուղարկված ձեռագիր նամակ-սպառնալիք». Նարեկ Մալյան Տեսեք, ինչպես է Մանվել Գրիգորյանը խոստովանում է, որ ձևեր է թափել իբր վատ է. (Տեսանյութ) Նարեկ Մալյանը ուշագրավ տեսանյութ է հրապարակել՝ Զարուհի Մեջլումյանի հետ կապված «Ինչի՞ եք նկարում»․․․ «Ես առողջապահության նախարարն եմ». «Արմավիր» ԲԿ-ում չճանաչեցին Արսեն Թորոսյանին․ (տեսանյութ) Խայտառակ դեպք` Հայաստանի դիահերձարաններից մեկում. առնետները հոշոտել են հանգուցյալի դեմքը Մհեր Ենոքյանը հանդես է եկել նոր հայտարարությամբ Արտակարգ դեպք. հայրը դիմել է Ոստիկանություն, որ աղջիկն անհայտ կորել է, օրեր անց էլ հայտնել է, որ նա ավտոտնակի չհրկիզվող պահարանից հափշտակել է 11 հազար դոլար և 12 մլն դրամ Հայկ Սարգսյանի զորացրումը բանակից․ (տեսանյութ) Լուիզա Ներսիսյանի շնորհավորանքն ու տեսանյութը` Հրանտ Թոխատյանի 61-ամյակի առթիվ -24 աստիճան ցուրտ. Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել Հրապարակվել է 1996-ին արված տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են գտնում Իոսիֆ Աղաջանովի դին, ում սպանության համար Մհեր Ենոքյանը ցմահ է դատապարտվել Ով է ամենաերիտասարդ պատգամավորի ամուսինը․ (Լուսանկարներ) Ով է նոր խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորը․ (Բացառիկ լուսանկարներ) Նիկոլ Փաշինյանի դժբախտությունը... Պուտինի ճակատագրական սայթաքումը Հայաստանի հարցում Մարդիկ էնքան էն հաբռգել ՊՆ-ի զինվոր տեղափոխող ավտոբուսի դռներն են քացով ջարդում Խոզի գրիպը հասավ Հայաստան. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում H1N1-ի 7-8 դեպք է գրանցվել Նրանց սրտի սուլթանը. Հակահայկական ակցիա՝ ռուսական առաջին ալիքով 5-ամյա հրաշքը հանդես է գալիս Նիկոլի դերում․ (տեսանյութ) Մեծ հարված Ռուսաստանին. Թուրքական հերթական ապտակը

Яндекс.Метрика
website by Sargssyan