Այսօր՝ 14 դեկտեմբերի 2018թ., 00:00

Արա Բաբլոյանի անակնկալը. դաժան ապտակ ՀՀԿ-ին


Lragir.am-ը գրում է․

 

Լուծարված Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 28-ին տարածել է հայտարարություն, որտեղ անդրադարձել է Արցախի խնդրին եւ կոչ ուղղել բոլոր քաղաքական ուժերին՝ զերծ մնալ Արցախի խնդրում միմյանց գույների բաժանելուց եւ գալ համաձայնության․․․

«Սիրելի բարեկամներ, եռագույնն ընդհանուր է, ինչպես ընդհանուր է Արցախի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ Արցախի ու Հայաստանի Հանրապետության ապագան․․․

Ուստի բոլորիդ հորդորում եմ Արցախի հարցով համախմբվել մեկ միասնական դիրքորոշման շուրջ՝ ջենթլմենական պայմանավորվածությամբ Արցախի թեման կամ Արցախ անվանումն ընդհանրապես հանել նախընտրական ելույթների և բանավեճերի առօրյա բառամթերքից», ասում է Արա Բաբլոյանը․․․

Ազգային Ժողովի նախագահը անում է շատ կարեւոր հայտարարություն, որը նաեւ ուղղակի դաժան ապտակ է սեփական կուսակցությանը՝ ՀՀԿ-ին․․․

Բանն այն է, որ Արցախի հարցի առնչությամբ նախընտրական կրքերը թեժացնում է Հանրապետական կուսակցությունը եւ դրա նախընտրական ցուցակում ներկայացված գործիչները: Նրանք գործնականում անում են հայտարարություններ, որոնք ուղղակի առնչվում են ազգային շահին ու պետական անվտանգությանը․․․

Մասնավորապես, ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը նախօրեին հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանի ծրագիրն է՝ Արցախ իշխանության դիմաց: Շահնազարյանը հայտարարել էր նաև, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը Արցախի համար ավելի վտանգավոր է, քան Ադրբեջանը․․․

Իհարկե լավ կլիներ, եթե Արա Բաբլոյանը իրեն պահեր իսկապես Հայաստանի ԱԺ նախագահի՝ թեկուզ լուծարված ԱԺ, այլ ոչ թե Մինսկի խմբի համանախագահի նման եւ իրերը կոչեր իրենց անունով եւ կատարեր հասցեական հայտարարություններ․․․

Բայց, քանի որ ամեն ինչ առավել քան հստակ է ու պարզ, նրա հայտարարությունը դարձյալ արժանի է որակվել իբրեւ պատասխանատու եւ համարձակ քայլ, որը կատարում է մասնագիտությամբ բժիշկը, ի տարբերություն մասնագիտությամբ իբրեւ քաղաքական գործիչ ներկայացող կամ համարվող անհատներ․․․

Միեւնույն ժամանակ, Արա Բաբլոյանի հայտարարությունը թերեւս մի փոքր ուշացած է՝ մի քանի ամիս․․․

Որովհետեւ, նախկին իշխող համակարգը, այդ թվում ՀՀԿ մի շարք ներկայացուցիչներ, թավշյա հեղափոխության հենց ընթացքից, եւ հատկապես դրանից հետո, ներառյալ նաև Արցախում իրենց որոշ խմբակիցներ, արցախյան հարցը դարձրել են շահարկումների առարկա՝ փորձելով դրանով հարվածել Նիկոլ Փաշինյանին ու թավշյա հեղափոխությանը․․․

Այդ փորձերը կրկնվել են պարբերաբար, կրելով ազգային անվտանգության սպառնալիքի ակնառու բնույթ եւ միաժամանակ չպարունակելով գործնական, առարկայական որեւէ փաստական հիմք․․․

Ամենևին պատահական չէ, որ այդ փորձերը երբեմն բացահայտ, երբեմն անուղղակի, սակայն բավական թափանցիկ քաղաքական եւ քարոզչական աջակցության են արժանացել Ադրբեջանից․․․

Այդուամենայնիվ, լավ է ուշ, քան երբեք. Արա Բաբլոյանն ուշ է հայտարարում, բայց թերեւս ոչ ուշացած: Եթե իհարկե նախորդ իշխանության շրջանակներում նրա հայտարարությունը կունենա որեւէ նշանակություն․․․

Загрузка...
loading...
Արշավիր Ղահրամանյանը գրառում է արել՝ Լևոն Մնացականյանի մասին Սա ուղղակի խայտառակություն է․ Ինչին կարող է այն հանգեցնել Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սխալը, որը նա ստիպված է անում Որոշեցի վերջապես գրել 7 տարի առաջ կայացած մեր հանդիպումից… Ժիրինովսկու ուշագրավ ելույթը խորհրդարանում․ «Հայերն օրինակ ցույց տվեցին ողջ մոլորակի համար» Հայաստանում այս պահին առատ ձյուն է տեղում Լսել եմ գիրք ա գրում, թողեք իրա համար նստի. միջադեպ` Քոչարյանի պաշտպանության ակցիայի ժամանակ. (Տեսանյութ) Արփինե Հովհաննիսյանի պարտությունը․․․ Որ ուժը որքան պատգամավորական մանդատ կունենա. խորհրդարանում կլինի 129 պատգամավոր «ԱԺ արտահերթ ընտրությունների «ամենամեծ ողբերգությունը․․․» ԱԺ ընտրությունների արդյունքը հայտնի է... Արտակարգ իրավիճակ Արաբկիրում․ Աշոտյանը ահազանգում է․ (տեսանյութ) ՀՀԿ-ի տոկոսները գնալով ավելանում են․ Կտրուկ շրջադարձ․․․ Աննա Հակոբյանը քիչ առաջ լուսանկար է հրապարակել և ուշագրավ գրառում արել Սաշիկ Սարգսյանը՝ ընտրության ժամանակ Սերժ, այսօր իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ. Լևոն Քոչարյան Նախնական արդյունքներ՝ 711 ընտրատեղամասերից Հայտնի է 436 ընտրատեղամասի անսպասելի արդյունքները․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Նիկոլ Փաշինյանի ապտակը՝ Սամվել Կարապետյանին Ինչ է սպասվում կենդանակերպի նշանների տղամարդկանց 2019թ. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշում է ծննդյան 39-ամյակը. ՖՈՏՈՇԱՐՔ Իրինա Քոչարյանը՝ հորեղբոր կալանավորման մասին... Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին հայտնաբերել են Արթուր Վանեցյանի ընտանեկան նոր ու գեղեցիկ լուսանկարները Ուղիղ եթերի ժամանակ սեղանի տակ ինչ-որ բան էր կատարվում․ Հաղորդավարուհու արձագանքը ուղղակի տեսնել է պետք Մենք Էդմոնի հետ 2000 թվականից ընկերություն ենք արել , մեր հարաբերությունների մեջ ոչինչ ըտենց չի փոխվել․ երեկվա բանավեճից հայտնի դարձած Գևորգ Ծառուկյանը հանդիմանե՞լ է Մարուքյանին․ Այն ինչ մնաց կադրից դուրս Սերժ Սարգսյանը զայրացել և եթերից հետո զանգահարել է Վիգենի՞ն․․․ Բանավեճի ամենահիշարժան և ծիծաղելի դրվագը․ (տեսանյութ) Վիգեն Սարգսյանն ասաց «ամենագլխավորը» ու փոշմանեց․․․

Яндекс.Метрика
website by Sargssyan