Ռոբերտ Քոչարյանը խոսեց․․․

Politik.am-ը գրում է․
1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգությունից անցել է 19 տարի։ Այս տարիների ընթացքում մշտապես մենք լսել են նույն մարդկանց և նույն մեղադրանքները...
Նրանք խոսել են հիմնականում չունենալով փաստեր, որոնք կվկայեն իրենց խոսքերիճշմարտացիությունը։ Հայաստանի ներքաղաքական կյանքում հոկտեմբերի 27-ի ողբերգությունը մշտապես օգտագործվել է քաղաքական նպատակներով...
Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին իշխանական մեդիան լայն հնարավորություն էր տալիս, որպեսզի ողբերգալի այդ իրադարձությունները միակողմանի ներկայացնող անձիք հաճախ հայտնվեն եթերում և մամուլի էջերում...
Այս տարիների ընթացքում այդ դեպքերի մասին մեկնաբանությունները հիմանակնում եղել են միակողմանի և հիմանակնում մեղադրանքները եղել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին...
19 տարի անց, հոկտեմբերի 27-ի ողբերգության մասին խոսեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Վերջերս ռուսերեն լեզվով ընթերցողի դատին հանձնվեց Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք և ազատություն» գիրքը...
Գրքում Ռոբերտ Քոչարյանը մեծ ենթագլխով անդրադառնում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի իրադարձություններին...
Քոչարյանը ներկայացնում է այդ օրը ՊՆ շենքում տեղի ունեցած ժողովի մանրամասները, որին մասնակցել են իրենց՝ Վազգեն Սարգսյանի մտերիմ համարողները․․․
Երկրորդ նախագահը փակագծեր է բացում և ներկայացնում մանրամասներ, թե ինչով էին այդ օրերին զբաղված ներքին գործերի նախարարը, պաշտպանության նախարարը և իշխանությանը մոտ կանգնած մի շարք այլ անձիք․․․
ՀՀ երկրորդ նախագահը իր գրքում ներկայացնում է հոկտեմբերի 27-ի ողբերգության իր տեսակետը, որն մինչ այս հանրությանը հայտնի չէր․․
Ներկայացված մանրամասնները բավական օգտակար են և ավելի հստակ են ներկայացնում այն մարդկանց կերպարները, որոնք տարիներ շարունակ Հոկտեմբերի 27-ը իրենց համար դարձրել էին միջոց քաղաքական դիվիդենտներ շահելու համար․․․