Մոսկվան ստանձնում է պատասխանատվությունը Մարտի 1-ի համար

1in.am-ը գրում է․
Հատուկ քննչական ծառայությունն օրերս ստացել է Ռուսաստանի Դաշնության պատասխանն այն մասին, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ, 2008-ին Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է․․․
ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն ասել է, որ լրացուցիչ հարցում են ուղարկել ՌԴ՝ պարզելու, թե Հարությունյանը ե՞րբ է ստացել Ռուսաստանի քաղաքացիություն․․․
Հատուկ քննչական ծառայությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ստուգում է տեղեկատվությունը, թե ինչպես է Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Միքայել Հարությունյանը 2002 թվականից հանդիսացել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի․․․
Արտաքուստ զուտ իրավական թվացող խնդիրն իրականում ունի շեշտված քաղաքական ենթաշերտ։ Բանն այն է, որ Մոսկվան ակնհայտորեն ընդդիմանում է Մարտի 1-ի գործի բացահայտման ջանքերին՝ այդ թեմայով հանդես գալով հայտարարությամբ անգամ ԱԳՆ մակարդակով․․․
Եթե Միքայել Հարությունյանի պարագայում Մոսկվան որոշեց ուղղակի չարտահանձնել նրան, ապա Ռոբերտ Քոչարյանի կալանավորման դեպքում ակնհայտ լարվածություն առաջացավ Երևանի ու Մոսկվայի հարաբերություններում․․․
Շատ փորձագետներ, ոչ առանց հիմքի, պնդում են, որ խորհրդարանական վերջին ընտրությունների հետ կապված Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ չհասցեագրեց Նիկոլ Փաշինյանին հենց Քոչարյանի կալանավորման պատճառով, որը տեղի էր ունեցել ընտրություններից ընդամենը երկու օր առաջ․․․
Սակայն Մոսկվայից ՀՔԾ-ի ստացած պատասխանն ավելի քան վիճահարույց է ու խնդիրը փակելու փոխարեն՝ նոր և ուշագրավ հարցեր է ծնում․․․Մանրամասները ստորև տեսանյութում՝