Այսօր՝ 26 հոկտեմբերի 2020թ., 00:00

Ինչ են խոսել Ռոբերտ Քոչարյանի մասին Մոսկվայում


1in.am-ը գրում է․

 

Դատարանն այսօր քննության կառնի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու մասին միջնորդությունը, որ ներկայացրել են նրա պաշտպանները:

Ի դեպ, հետաքրքիր է, որ նախօրեին դատարանը գրավի դիմաց կալանքից ազատել էր Քոչարյանի մերձավոր գործարարներից մեկին՝ Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանին: Իսկ մի քանի օր առաջ էլ, ինչպես հայտնի է, նույն կերպ կալանքից ազատ արձակվեց գեներալ Մանվել Գրիգորյանը:

Քոչարյանի պարագան հետաքրքիր է, իհարկե, այս ֆոնին, սակայն ավելի շատ թերևս նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան հանդիպման:

Հանդիպման օրակարգի մասով պաշտոնապես, բնականաբար, երբեք չի խոսվել Քոչարյանի հարցի մասին, սակայն, մյուս կողմից, փորձագետների մի զգալի մաս համոզված է, որ Պուտինն, օրինակ, նաև հենց Քոչարյանի կալանքի համար է, որ չշնորհավորեց Փաշինյանին, մինչև երեկ տեղի ունցած հանդիպումը, որի ընթացքում, ի դեպ,

Պուտինը հաջողություն մաղթեց նրան հաղթանակից հետո, սակայն այդպես էլ չօգտագործեց շնորհավորել բառը: Այս ամենը հիմք է տալիս ասելու, որ Պուտինն իսկապես դժգոհ է իր ընկեր Քոչարյանի կալանավորումից:

Եվ այստեղ, իհարկե, թերևս խնդիրը ավելի շատ հենց ընկերական հարաբերությունն է, ոչ թե նախկին ղեկավարների հանդեպ, այսպես ասած, եվրասիական տաբուն, քանի որ Ղրղզստանն, օրինակ, խախտում է այդ տաբուն, նույնիսկ օրենսդրորեն սահմանելով անձեռնմխելիության բացառում, սակայն Ռուսաստանի արձագանքը ամենևին սուր չէր: Որովհետև այնտեղ չկա Պուտինի ընկեր, իսկ որ նա մարդկային կապերը շատ է թանկ գնահատում, Փաշինյանն ինքն էլ է խոստովանել:

Եվ ըստ այդմ՝ այսօր դատարանում տեղի ունենալիք քննարկումն ու որոշումը ցույց կտան, թե արդյո՞ք եղել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը խոսակցություն Քոչարյանի կալանքի մասին, և ինչ շեշտադրումներով ու արդյունքով է այն եղել:

Միևնույն ժամանակ, իհարկե, այդ համատեքստում հետաքրքիր է նաև, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է պարզել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մասով, որի ՌԴ քաղաքացի լինելու մասին հանրությունը տեղեկացավ օրերս, և որը անցնում է Մարտի 1-ի գործով: Եվ սա, իհարկե, բնականաբար ուղիղ շաղկապվում է երկրորդ նախագահի խնդրին:

Մյուս կողմից՝ համենայնդեպս հանդիպման բացման խոսքում, ՌԴ նախագահը որևէ կերպ չակնարկեց հնարավոր որևէ կնճռի մասին:

Դա դիվանագիտական հնա՞րք էր, թե՞ ՌԴ նախագահը կարող է իսկապես համարել, որ այս փուլում ՌԴ-ն Հայաստանի հետ հարաբերության մեջ ավելի ուժեղ կլինի, եթե չփորձի անգամ ընկերոջ համար միջամտել նոր Հայաստանի ներքին գործերին:

Առավել ևս, ինչպես, իհարկե, մեկ այլ առիթով, սակայն բավական ուշագրավ նկատել էր նրա մամուլի քարտուղար Պեսկովը, ինչ արտասահմանցի գործչի և Պուտինի միջև ինչպիսի քիմիա էլ առաջանա, միևնույն է՝ Պուտինը թույլ չի տա դրա գերակայություն պտական շահի նկատմամբ:

Загрузка...
Ռաֆոն՝ սիրված դերասանի մասին Ինչպես է անցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան տարեդարձը Ի՞նչ հեռախոսազրույց է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև․ (տեսանյութ) ՇՏԱՊ․ Երևանում կինն իր՝ կորոնավիրուսից մահացած հոր անկողնային պարագաները հանել և դրել է հարկում, մուտքի պատերին քսելով իջեցրել ներքև Սերժ Սարգսյանի խոսքը՝ եվրոպացի գործընկերներին «Փաշինյանի արձագանքը՝ օրվա գլխավոր թեմային» Ով է Սայաթ Շիրինյանը․ (Լուսանկարներ) Կենդանակերպի երեք նշան, ովքեր ամենաշատն են պաշտպանված կորոնավիրուսից Տիգրան Ավինյանը ձեռագիր նամակ է գրել փոքրիկ աղջկան 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19-ը․ ՍՏՈՒԳԵՔ Մեկ շաբաթ է՝ կարանտինում 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում. 168.am (Ֆոտո) 18 օր կարանտինում գտնվող մեր հայրենակիցը պատմում է Իսպանիայից Վլադիմիր Պուտինը սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց Կորոնավիրուսը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ «Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Իմ մահվան համար աղոթող բոլոր կանանց Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com Ի՞նչ պատահեց Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ հանկարծ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ)

Яндекс.Метрика
website by Sargssyan