Այսօր՝ 18 հունվարի 2019թ., 00:00

«Չհասկացա ոնց՝ դանակը ֆռռաց ու մտավ մորս փորը..». Արմավիրում 40-ամյա տղամարդը հարբել ու դանակահարել է մորը


1in.am-ը գրում է․

 

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Արթուր Բ.-ի գործի դատական քննությունը:

40-ամյա Արթուրին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Գործով տուժողը Արթուրի մայրն է…

Ըստ դատական ակտի՝ Արթուր Բ.-ն բնակվել է մոր հետ: Նա չարաշահել է ալկոհոլի օգտագործումը և հաճախակի վիճել է մոր հետ: Վերջինս որդուն նախատել է խմելու համար, իսկ որդին հիվանդագին է ընդունել մոր դիտողությունները, մշտապես վեճի է բռնվել մոր հետ:

2018 թվականի ապրիլի 6-ին՝ Մայրության օրվա նախօրեին, Արթուրը աշխատանքից տուն է վերադարձել ուշ երեկոյան և սկսել է օղի խմել: Մայրը խոհանոցում դիտողություն է արել Արթուրին,

վերջինս վիճել է մոր հետ, ապա խոհանոցի սեղանին դրված սպիտակ բռնակով դանակը վերցրել ու մեկ հարված է հասցրել մոր որովայնի շրջանին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք՝ թափանցող վերք, որն ուղեկցվել է սիգմայաձև աղու վնասումով, ներքին և արտաքին արյունահոսությամբ:

Դրանից հետո Արթուրը փոխել է մոր շորերը, արյունոտ շորերը տարել-պահել կամ դեն է նետել, դանակը թաքցրել է խոհանոցի պահարանի դարակում, ապա փակվել է իր ննջարանում:

Վիրավոր մայրը պառկել է խոհանոցի թախտին, լուսացրել է գիշերը, իսկ առավոտյան զանգել ու կանչել է աղջկան՝ խնդրելով հետը ցավազրկող դեղ տանել:

Դուստրը այցելել է մորը, տեսել է նրա ստացած վնասվածքը, պատահական տաքսիով տեղափոխել է բուժամբուլատորիա, ապա՝ Արմավիրի հիվանդանոց:

Նախաքննության ընթացքում Արթուր Բ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել, պնդել է, թե մորը դիտավորյալ չի հարվածել: Նա նշել է, թե ապրիլի 6-ին, ժամը 23-ի սահմաններում «բանվորական գործից» տուն է վերադարձել: Մայրը խոհանոցում հաց է դրել, բայց ինքը չի կերել: Մայրը սեղանը հավաքել է: Ինքը վերհիշել է կնոջ հետ ունեցած անձնական խնդիրները, իր հետ տուն տարած օղու շիշը վերցրել, մտել է իր ննջասենյակ ու ամբողջությամբ խմել է կես լիտր օղին: Այդ պահին չի հասկացել՝ ինչ է կատարվել իր հետ: Գնացել է խոհանոց, վերցրել է դանակը, որ ինքն իրեն վնասի: Այդ պահին մայրը նկատել է, հարցրել է՝ ի՞նչ ես անում, ինքն ասել է, որ ուզում է վնասել իրեն:

Մայրը մոտեցել է, որ թույլ չտա: Ինքը չի հասկացել՝ ոնց է ստացվել, որ «դանակը պտտվել է իր ու մոր ձեռքերի մեջ ու մտել է մոր փորը»: Մայրը ցավից բղավել է: Ինքը սառը թրջոց է բերել ու դրել է վերքի վրա, հետո տարել-լվացել է շորը: Նորից թրջոց է դրել վերքի վրա ու գնացել է քնելու:

Ապրիլի 7-ի առավոտյան արթնացել է մոր տնքոցից: Նրան սառը ջուր է տվել: Եկել է իր քույրը, մորը տեղափոխել է հիվանդանոց: Ինքը դեպքից հետո շոկի մեջ է եղել, դրա համար մորը հիվանդանոց չի տեղափոխել: Ինքը մորը դիտավորյալ չի հարվածել…

Դատարանում Արթուր Բ.-ն զղջացել է կատարածի համար ու իրեն լիովին մեղավոր է ճանաչել՝ խնդրելով մեղմ վարվել և Համաներման ակտը կիրառել…

Տուժողը՝ Արթուրի մայրը, հայտնել է, որ դեպքի օրը որդին ուշ է տուն եկել աշխատանքից: Ինքը հաց է դրել ու նստել է խոհանոցի թախտին՝ սպասելով, որ նա հաց ուտի: Տեսել է, որ Արթուրը լավ խմած է: Խնդրել է, որ այլևս օղի չխմի: Արթուրն այդ խոսքերից կատաղել է, սկսել է գոռգոռալ իր վրա: Ինքը նկատել է, որ նա խոհանոցի դարակից վերցրել է պլաստամասսայե բռնակով հացի դանակը: Սկզբում չի հասկացել՝ ինչ է ուզում անել Արթուրը: Բայց խնդրել է, որ ոչ մի բան չանի, ասել է. «Բալա ջան, հանկարծ բան չանես»: Բայց Արթուրը չի ցանկացել ոչինչ հասկանալ:

Ինքը կանգնել է նրա առաջ, փորձել է դանակը խլել: Արթուրը բնականաբար իրենից ուժեղ էր, ինքը դանակը չի կարողացել խլել, այդ ժամանակ ձախ կողքին դանակով հարված է զգացել ու հասկացել է, որ Արթուրը հարվածեց իրեն:

Նա ահավոր կատաղած էր, բայց ինքը չէր սպասում, որ նման բան կանի: Ինքը դանակը չի քաշել…

Որպես մայր՝ կարող է ասել, որ հարվածը պատահաբար է ստացվել՝ Արթուրը չէր ցանկանա դիտավորյալ իրեն հարվածել: Ինքն իր տղայի դեմ բողոք, նյութական պահանջ չունի: Արթուրը նեղված էր անձնական կյանքի, ընտանիքի բաժանության, երեք երեխաների՝ իր մոտ չլինելու պատճառով:

Տուժողը նաև խնդրել է, որ որդուն բուժեն: Եվ խնդրել է նրան ազատազրկման չդատապարտել, որ նա վերադառնա ու դառնա իր խնամակալը…

Ամբաստանյալի քույրը հայտնել է, որ եղբայրն ամուսնալուծված է ու նախկինում սպանության համար դատապարտված է եղել: «Օյաղ» ժամանակ Արթուրը շատ համբերատար ու բարի է, իսկ թեկուզ մեկ բաժակ խմելուց հետո դառնում է ագրեսիվ ու անկառավարելի: Հատկապես երբ նա հիշում է երեխաներին, դառնում է «անճանաչելի»: Բայց կինն էլ երեխաներին վերցրել ու հեռացել է հենց՝ Արթուրի խմելու պատճառով… Վկան ասել է, թե մայրը սկզբում իրեն հայտնել է՝ իբր նկուղում ընկել է «բանկաների» վրա, նա այդպես է ասել նաև հիվանդանոցում…

Արթուր Բ.-ի մոտ ախտորոշվել է հոգեկան ու վարքի խանգարումներ՝ ալկոհոլային խմիչքների գործածման հետևանքով՝ կախվածության համախտանիշ…

Դատարանը Արթուր Բ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և դատապարտել է 4 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ նշանակվել է նաև բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ հարկադիր բուժում՝ ալկոհոլամոլությունից:

Համաներման ակտի համապատասխան դրույթի կիրառմամբ Արթուր Բ.-ն ազատվել է պատժի կրումից, նրա նկատմամբ կիրականացվի միայն հարկադիր բուժումը:

Արթուր Բ.-ն կալանքից ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

Загрузка...
loading...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպիսին կլինի տարին Նիկոլ Փաշինյանի համար. աստղաբանը ներկայացնում է կանխատեսումները Հայկ Սարգսյանը խոսել է Պրահայում պահվող եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ Սասուն Խաչատրյանը հրաժեշտ կտա՞ պաշտոնին Սևակ Միքայելյանի «սկանդալային» հայտարարության հետքերով Կռիվ՝ Ազգային Ժողովում, Ծառուկյանի խնամու պատճառով. (տեսանյութ) Ռուզաննա Խաչատրյանի արձագանքը՝ Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրելու մասին Արփինե Հովհաննիսյանի նոր գրառումը 25-ամյա ծննդկան է մահացել․ հարազատները մանրամասներ են հայտնում Օսիպյանն աշխատանքից ազատել է կաշառք վերցրած մտերիմին ԿԳՆ-ն մշակել է ուսուցչի վարքի կանոններ. Ի՞նչ կարող է անել և ի՞նչ չի կարող անել մանկավարժը Սրճարանում մատուցողուհի եմ աշխատել. Մարիամ Փաշինյանի հարցազրույցը Armenian Report-ին «Հրապարակում եմ պսիխոպաթ Մհեր Ենոքյանի կողմից գրված և ուղարկված ձեռագիր նամակ-սպառնալիք». Նարեկ Մալյան Տեսեք, ինչպես է Մանվել Գրիգորյանը խոստովանում է, որ ձևեր է թափել իբր վատ է. (Տեսանյութ) Նարեկ Մալյանը ուշագրավ տեսանյութ է հրապարակել՝ Զարուհի Մեջլումյանի հետ կապված «Ինչի՞ եք նկարում»․․․ «Ես առողջապահության նախարարն եմ». «Արմավիր» ԲԿ-ում չճանաչեցին Արսեն Թորոսյանին․ (տեսանյութ) Խայտառակ դեպք` Հայաստանի դիահերձարաններից մեկում. առնետները հոշոտել են հանգուցյալի դեմքը Մհեր Ենոքյանը հանդես է եկել նոր հայտարարությամբ Արտակարգ դեպք. հայրը դիմել է Ոստիկանություն, որ աղջիկն անհայտ կորել է, օրեր անց էլ հայտնել է, որ նա ավտոտնակի չհրկիզվող պահարանից հափշտակել է 11 հազար դոլար և 12 մլն դրամ Հայկ Սարգսյանի զորացրումը բանակից․ (տեսանյութ) Լուիզա Ներսիսյանի շնորհավորանքն ու տեսանյութը` Հրանտ Թոխատյանի 61-ամյակի առթիվ -24 աստիճան ցուրտ. Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել Հրապարակվել է 1996-ին արված տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են գտնում Իոսիֆ Աղաջանովի դին, ում սպանության համար Մհեր Ենոքյանը ցմահ է դատապարտվել Ով է ամենաերիտասարդ պատգամավորի ամուսինը․ (Լուսանկարներ) Ով է նոր խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորը․ (Բացառիկ լուսանկարներ) Նիկոլ Փաշինյանի դժբախտությունը... Պուտինի ճակատագրական սայթաքումը Հայաստանի հարցում Մարդիկ էնքան էն հաբռգել ՊՆ-ի զինվոր տեղափոխող ավտոբուսի դռներն են քացով ջարդում Խոզի գրիպը հասավ Հայաստան. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում H1N1-ի 7-8 դեպք է գրանցվել Նրանց սրտի սուլթանը. Հակահայկական ակցիա՝ ռուսական առաջին ալիքով 5-ամյա հրաշքը հանդես է գալիս Նիկոլի դերում․ (տեսանյութ)

Яндекс.Метрика
website by Sargssyan