Այսօր՝ 18 հուլիսի 2019թ., 00:00

Մահացել է Արմենակ Մնջոյանը․ ՀՅԴ հերթական զոհը


1in.am-ը գրում է․

 

Երեկ ուշ երեկոյան «Էրեբունի» ԲԿ-ում մահացել է ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը։ Մնջոյանը 54 տարեկան էր, նրա վիճակը վատացել էր հունվարի 3-ի առավոտյան՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Նա «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել սրտամկանի կաթվածով եւ թոքի այտուցով։

Արմենակ Մնջոյանը ձերբակալվել է 1995 թվականին «Դրո»–ի գործով և 1996 թվականին դատապարտվել մահապատժի։ 2003 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի նախագահի թիվ 103-Ա հրամանագրով նրա նկատմամբ նշանակել է պատիժ` ցմահ ազատազրկման ձեւով:

Ցանկացած մարդկային կորուստ ցավալի է, մանավանդ՝ Արմենակ Մնջոյանը նույնիսկ ճաղերի հետևում ինքնակրթվում էր, հեռակա կարգով սովորում էր, երբեմն հանդես էր գալիս հրապարակախոսական հոդվածներով։

Մյուս կողմից՝ տեղին չենք համարում, որ Մնջոյանի մահից հետո հնչում են քննադատություններ, որոնց թիրախը Հայաստանի գործող իշխանությունն է, որն, ըստ էության, որևէ դերակատարություն չունի ցմահ դատապարտվածի գործի, նրա ոդիսականի, ի վերջո՝ մահվան հետ։

«․․․Այս մահը ևս իշխանությունների խղճին մնաց։ Ինչու չազատեցին գոնե նրանց, ում 20 տարվա շեմն արդեն հատել էր։

Ինչ հույս ու հավատով էին լցված հեղափոխական իշխանության հանդեպ ցմահ դատապարտվածները և ինչ հիասթափություն ապրեցին ամիսներ անց։ Ինչպես կարելի էր այս աստիճան թքած ունենալ մարդկանց վրա, անտեսել նրանց խնդիրները և հանգիստ նայել, թե ինչպես են նրանք մահանում։

Վերջին համաներումից առաջ զրուցել եմ Արմենակ Մնջոյանի հետ, ես հավատում էի․ որ նրանց վրա էլ է տարածվելու համաներումը, բայց նա համոզված էր, որ չի տարածվելու։ Մնջոյանը խորաթափանց էր և ավելի լավ գիտեր իշխանության բնույթը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է հայտնի իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Ինչքան էլ ընդունենք, որ Ժաննա Ալեքսանյանն՝ որպես իրավապաշտպան, բարեխղճորեն կատարում է իր գործը, առաքելությունը, այս դեպքում՝ նրա հետ համաձայնել չենք կարող։

Սպանության, ահաբեկչության մեջ մեղադրվող մարդիկ չեն կարող արժանանալ համաներման ու այս հարցում դժվար է մեղադրել իշխանություններին։

Այլ խնդիր է, որ քսան տարուց ավելի ազատազրկված դատապարտյալները կարող են դիմել ներման խնդրանքով, ու եթե պատկան մարմինները համարեն, որ մարդը ուղղվել է ու կարող է վերադառնալ հասարակություն, ապա նրա առաջ կարող են բացվել բանտի դռները։

Ինչքան տեղյակ ենք՝ Արմենակ Մնջոյանը ներման դիմում չի գրել ու նման մտադրություն առհասարակ չուներ։

Սակայն՝ քանի որ բարձրացվել է տեղի ունեցածի քաղաքական պատասխանատվության խնդիրը, ապա թերևս հարկ է՝ մի փոքր անդրադառնալ այս խնդրին։

Կոնկրետ դրվագով բազմաշերտ պատասխանատվություն է կրում ՀՅԴ-ն, որի անդամն է եղել Մնջոյանը։

1998-ի իշխանափոխությունից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՅԴ-ի գործարքի շնորհիվ դաշնակցական վերնախավն ազատվեց բանտից ու ինտեգրվեց իշխանությանը, հենց նա բանտում թողեց իր «անհնազանդ» անդամներից մի քանիսին, այդ թվում՝ Արմենակ Մնջոյանին, ով, ի դեպ, բանտից մի քանի հրապարակումներ է ունեցել, որոնցում ՀՅԴ ղեկավարությանը մեղադրում էր ռուսական հատուկ ծառայությունների պատվերները կատարելու մեջ։

Մյուս կողմից՝ Հայաստանում տեղի ունեցած գրեթե բոլոր խոշոր ահաբեկչական ակտերի հետևում կանգնած են եղել ՀՅԴ գործող կամ նախկին անդամներ։ Այդպիսի կուսակցական գունավորում ունեն «Դրոյի», Հոկտեմբերի 27-ի, նույնիսկ՝ ՊՊԾ գնդի ահաբեկչական գործողությունները, որովհետև «ծռերից» ոմանք նախկին դաշնակցականներ են։

«Ստամբուլն արյան ծովի մեջ խեղդելու» կարգախոսով տասնամյակներ շարունակ դաստիարակված դաշնակցական սերունդները Թուրքիան խոցել չեն կարողացել, սակայն իրենց ագրեսիվ դաստիարակության թիրախ են դարձրել Հայաստանի պետական գործիչներին ու հաստատությունները՝ արյան ծովի վերածելով Երևանի փողոցները։ Քանի կա նման տոտալիտար մտածողություն, լինելու են Արմենակ Մնջոյանի նման մարդիկ, որոնք ընտրում են դաժան ճակատագրեր։

Загрузка...
Տեսահոլովակ՝ նվիրված Սեյրան Օհանյանին և նրա կնոջը Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում՝ դեղին լողազգեստով Մի անգամ էլ ձեզ էստեղ տեսա էս փնթիանոցը սարքած, տեսեք ինչպես ենք վարվելու ձեզ հետ․ Կենտրոնի թաղապետ. (Տեսանյութ) «Չեք հավատա, բայց սա Սևանն է». օգտատերերն ահազանգում են. (տեսանյութ) Ինչպե՞ս է Կամո Սեյրանյանն ընկել Սենա գետն ու հազիվ փրկվել խեղդվելուց Աննախադեպ սկանդալ․ Փաշինյանի «ախրաննիկ», այժմ պատգամավոր Հայկ Սարգսյանը կրքոտ պարում է աղջիկների հետ, ապա նրանց ուղեկցում նախագահի նստավայր. (Տեսանյութեր) Ահա, թե ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի սարսափելի ավտովթարը. նախնական վարկած․ (Տեսանյութ) Հաշմանդամություն ունեցող երեխան գրկեց իր սիրելի Իչային. (տեսանյութ) Նարեկ Սարգսյանի ցոփ ու շվայտ կյանքը․ (Լուսանկարներ) Ով և ինչպես է սպանում՝ «օրենքով գող» Անդիկին․ (տեսանյութ) Ով է՝ Ռուբոշի գեղեցկուհի նշանածը․ (Լուսանկարներ) Ինչու Սիրուշոն չերգեց Ձախ Հարութի մենահամերգին․ Մանրամասներ Ինքնասպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի և նամակ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սիրուշոն տեսանյութ է հրապարակել Վարդուհի Վարդանյանին որդու նշանադրության արարողությունից Եթե ուզում եք, որ ձեզ հետ ինչ-որ լավ բան կատարվի, սկզբի համար չպետք է անեք այս բաները Ինչպես են տրանսգենդերները հայհոյում ոստիկաններին․ (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը թեթևակի հոսանքահարվեց ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Հեսա տեսեք՝ մայրիկն ինչպես եմ լացացնելու» Ռուսաստանի նոր ապտակը․ OРТ-ի անդրադարձը Քոչարյանի կալանավորման․ (ՏԵսանյութ) Պարզվել է՝ ովքեր են ոստիկաններին հայհոյած եւ հարվածած տրանսվեստիտ մարմնավաճառները. (Տեսանյութ) Տեսեք, թե ինչ է անում հարբած վարորդը Ստեփանակերտի կենտրոնում Ինչ է պատահել Ալլա Լևոնյանին, երկրպագուներն անհանգստացած են. հուսանք, որ լուրերը կեղծ են Քիմ Քարդաշյանը՝ Հենրիխ Մխիթարյանի ամուսնության մասին Տեսեք, թե ինչպես է կալանավորը մոր թաղման ժամանակ սգո սրահից փախուստի փորձ արել․ (Տեսանյութ) Մոսկվայի բնակարաններից մեկում մահացած են հայտնաբերել 7-ամյա մի տղայի. բացելով բնակարանի դուռը՝ ոստիկանները շոկի մեջ ընկան. (Video) Արսենալի տարօրինակ պահվածքը՝ Մխիթարյանի հանդեպ Սամվել Կարապետյանի նվերը Ոստիկանության նոր տեսանյութը՝ Գայանե Մանուկյանի ձերբակալությունից․ (Video) Մխիթարյանի և նրա մայրիկի գեղեցիկ պարը․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Գագիկ Ծառուկյանի նվերը Հենրիխի և Բեթիի պսակադրության առթիվ

Яндекс.Метрика
website by Sargssyan