Այսօր՝ 18 հուլիսի 2019թ., 00:00

Ամուսնու նամակը հիվանդանոցից՝ ավտովթարի զոհ դարձած տիկնոջը


Newsbook.am-ը գրում է․

 

Դեկտեմբերի 29-ին Սյունիքի մարզում խոշոր ու ողբերգական ավտովթար գրանցվեց. ժամը 13։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 201 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, բախվել էին Opel մակնիշի 35 VA 085 համարանիշի և Mercedes Sprinter մակնիշի 3759 Լ համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 15 հոգի մարմնական վնասվածքներով, մի մասը՝ քաղաքացիների օգնությամբ, մի մասն էլ՝ Սիսիանի Աղիտուի զինվորական հոսպիտալի և Սիսիանի հիվանդանոցի բժիշկների օգնությամբ, տեղափոխվել էին հիվանդանոցներ։

Մահացողը Էլլա Միրզոյանն էր, որի ամուսինն ու կրտսեր դուստրը եղել են ավտոմեքենայում: Նրանք երկուսն էլ ավելի ուշ են իմացել տիկին Էլլայի մահվան մասին: Ընտանիքը մեկնում էր՝ ամանորը հարազատների հետ նշելու:

Երեկ տիկնոջ ամուսինը՝ Ռազմիկ Պողոսյանը, հիավնդանոցից հրաժեշտի նամակ է ուղղել կնոջը՝ այն վերնագրելով այսպես.

«Նամակ Էլլայիս հիվանդանոցից»:

«Դաշնամուրի կախարդող,թեթև,սիրառատ, զիլ նոտաներով մտար սիրտս, Սիրելի՛ս։ Գարնան արևի ջերմացնող շնչի պես նվաճեցիր հոգիս, դարձար արևածագս ու մայրամուտս, հարսի քողով մտար օջախս՝ այնքան փխրուն, այնքան ջինջ,այնքան ժպտուն։

Միասին սկսեցինք մեր երկրային ճամփորդությունը քո հայրական տնից՝Մինգեչաուրից դեպի չնաշխարհիկ Գորիս, դեպի Պողոսյանների տուն, ուր հետո պիտի դառնայիր նաև ընտանիքիս ու գերդաստանիս ճրագը, հետո քաղաքիս սիրելի նվիրյալ մանկավարժ Էլլա Մարտունովնան, ապա Տիգրանավանի Պետրոս Ղևոնդյանի անվան դպրոցի վաստակաշատ ուսուցիչը։

Ու ծնվեցին մեր հարստությունները՝ իմ ու քո 5 դուստրերը՝ առաջնեկը՝ Լիլիթը,հետո հեքիաթային Անահիտը, վճռական բժշկուհին՝ Սոնան, ամենահաս փաստաբան Մարգարիտան և մեր տան փոքրը՝ անուշիկ Սևաննան, ով այդպես էլ փոքր մնաց, որ մենք, Սիրելի՛ս, հավերժ երիտասարդ մնանք,միշտ լինենք մեր սիրելի թոռնիկների՝ Նաիրայի ու Արմենի, Հասմիկի ու Նշանի,ու դեռ չծնված մյուս թոռնիկների երիտասարդ պապիկն ու տատիկը։

Մեր նավարկության ժամանակ ծովը և՛ խաղաղ ծփաց,և՛ ալեկոծվեց,բայց մեր նավն անբեկանելի էր, քանի որ ամեն բան ազնիվ էր, բարի ու անչար․համենայն դեպս մեր ծնողները մեզ այդպես են դաստիարակել։Այդ մասին դեռ շատ են պատմելու, պատմելու են ամենուր, պատմելու են բոլորին, մեզ չեն խանգարում, թող պատմեն, չէ՞ որ լավ բաները պետք է միշտ պատմել։

Դու՝սիրելի՛ս, այսօր Տիրոջ կամքով գնում ես դեպի հավերժություն՝ միանալով մեր երկնային ընտանիքին, և չգնալ չես կարող։

Քանի որ Տիրոջ կամքը միշտ բարի է, ուրեմն բարին քեզ հետ, թող Տերը բոլոր ցրտերից քեզ պաշտպանի ու իր հովանու տակ պահի, իմ կյանքի՛ ընկեր։

Դու լույս էիր, լույս ես ու լույս կմնաս մեր անավարտ սիրավեպում։ Թեկուզ ուշացած, բայց մի օր կգամ, սպասիր սիրելիս, կգամ ու հին օրերի պես կմիանանք իրար, գլուխ գլխի կտանք՝ միասին լուսավորելով մեր զավակների ու սիրելիների ճանապարհը։ Բարի ճանապարհ, Լա՛վ Մարդ։

Քո հավերժական սեր՝ Ռազմիկ Քաղաք Գորիս 2019 թվական, հունվարի 2»:

Հ.Գ. Տիկին Էլլայի և Ռազմիկի ավագ դուստրը՝ Լիլիթ Պողոսյանը, սովորել է ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Մինչ Հայաստանից մեկնելը նա զբաղվում էր ակտիվ լրագրությամբ:

Այսօր նա Թուրքիայում հայերեն է դասավանդում, աշխատում է Հրանտի Դինքաի անվան վարժարանում: Լիլիթը NewsBook-ի հետ մշտապես համագործակցել է՝ հայ ընթերցողի ուշադրությունը սևեռելով Դինքի վարժարանին և, առհասարակ, Թուրքիայում Հայաստանին առնչվող իրադարձություններին:

Մեր վշտակցությունն ենք հայտնում Լիլիթին, նրա քույրերին ու հորը՝ տիկին Էլլայի անժամանակ ու ողբերգական մահվան առիթով: Մեր անձնական շփումները տիկին էլլայի հետ ընդմիշտ մնալու են թանկագին հիշողությունների պահոցում: Աղոթք ու խոնարհում հիշատակի առջև:

Загрузка...
Տեսահոլովակ՝ նվիրված Սեյրան Օհանյանին և նրա կնոջը Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում՝ դեղին լողազգեստով Մի անգամ էլ ձեզ էստեղ տեսա էս փնթիանոցը սարքած, տեսեք ինչպես ենք վարվելու ձեզ հետ․ Կենտրոնի թաղապետ. (Տեսանյութ) «Չեք հավատա, բայց սա Սևանն է». օգտատերերն ահազանգում են. (տեսանյութ) Ինչպե՞ս է Կամո Սեյրանյանն ընկել Սենա գետն ու հազիվ փրկվել խեղդվելուց Աննախադեպ սկանդալ․ Փաշինյանի «ախրաննիկ», այժմ պատգամավոր Հայկ Սարգսյանը կրքոտ պարում է աղջիկների հետ, ապա նրանց ուղեկցում նախագահի նստավայր. (Տեսանյութեր) Ահա, թե ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի սարսափելի ավտովթարը. նախնական վարկած․ (Տեսանյութ) Հաշմանդամություն ունեցող երեխան գրկեց իր սիրելի Իչային. (տեսանյութ) Նարեկ Սարգսյանի ցոփ ու շվայտ կյանքը․ (Լուսանկարներ) Ով և ինչպես է սպանում՝ «օրենքով գող» Անդիկին․ (տեսանյութ) Ով է՝ Ռուբոշի գեղեցկուհի նշանածը․ (Լուսանկարներ) Ինչու Սիրուշոն չերգեց Ձախ Հարութի մենահամերգին․ Մանրամասներ Ինքնասպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի և նամակ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սիրուշոն տեսանյութ է հրապարակել Վարդուհի Վարդանյանին որդու նշանադրության արարողությունից Եթե ուզում եք, որ ձեզ հետ ինչ-որ լավ բան կատարվի, սկզբի համար չպետք է անեք այս բաները Ինչպես են տրանսգենդերները հայհոյում ոստիկաններին․ (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը թեթևակի հոսանքահարվեց ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Հեսա տեսեք՝ մայրիկն ինչպես եմ լացացնելու» Ռուսաստանի նոր ապտակը․ OРТ-ի անդրադարձը Քոչարյանի կալանավորման․ (ՏԵսանյութ) Պարզվել է՝ ովքեր են ոստիկաններին հայհոյած եւ հարվածած տրանսվեստիտ մարմնավաճառները. (Տեսանյութ) Տեսեք, թե ինչ է անում հարբած վարորդը Ստեփանակերտի կենտրոնում Ինչ է պատահել Ալլա Լևոնյանին, երկրպագուներն անհանգստացած են. հուսանք, որ լուրերը կեղծ են Քիմ Քարդաշյանը՝ Հենրիխ Մխիթարյանի ամուսնության մասին Տեսեք, թե ինչպես է կալանավորը մոր թաղման ժամանակ սգո սրահից փախուստի փորձ արել․ (Տեսանյութ) Մոսկվայի բնակարաններից մեկում մահացած են հայտնաբերել 7-ամյա մի տղայի. բացելով բնակարանի դուռը՝ ոստիկանները շոկի մեջ ընկան. (Video) Արսենալի տարօրինակ պահվածքը՝ Մխիթարյանի հանդեպ Սամվել Կարապետյանի նվերը Ոստիկանության նոր տեսանյութը՝ Գայանե Մանուկյանի ձերբակալությունից․ (Video) Մխիթարյանի և նրա մայրիկի գեղեցիկ պարը․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Գագիկ Ծառուկյանի նվերը Հենրիխի և Բեթիի պսակադրության առթիվ

Яндекс.Метрика
website by Sargssyan