Նրանց սրտի սուլթանը. Հակահայկական ակցիա՝ ռուսական առաջին ալիքով

Lragir.am-ը գրում է․
Ռուսական առաջատար Առաջին ալիքի եթերում այսօրվանից սկսվում է «Իմ սրտի սուլթան» թուրք-ռուսական սերիալի ցուցադրությունը:
Սերիալը Օսմանյան սուլթան Մահմուդ երկրորդի ու Ստամբուլում ռուսական դեսպանատան աշխատակից Աննայի սիրո մասին է:
Սուլթանը Աննային հրավիրում է պալատ՝ իր երեխաներին կրթելու, Աննան հրաժարվում է, բայց ռուս դեսպանի ճնշումների արդյունքում ի վերջո համաձայնվում: Հետո սուլթանն ու ռուս աղջիկը սիրահարվում են:
Արժե նշել, որ սերիալի գրեթե բոլոր դերասաններն ու պրոդյուսերները թուրք են: Պրոդյուսերներից մեկը ԿՎՆ-ից հայտնի Ռաֆայել Մինասբեկյանն է:
Ֆիլմը ցուցադրվում է ռուսական հասարակության մեջ աճող դժգոհության ֆոնին: Հետզհետե ակնհայտ է դառնում ռուս-թուրքական հարաբերությունների միակողմանի թուրքանպաստ ուղղվածությունը․․․
Ինչ վերաբերվում է Հայաստանին, իհարկե պարտադիր չէ, որ ռուս-թուրքական ջերմացումը կրի Հայաստանի հանդեպ ակներեւ ոչ բարեկամական բնույթ․․․
Մոսկվան պետք է գիտակցի, որ գազային գնաճին զուգահեռ ցուցաբերվող բարոյական քամահրանքը կարող է վնասել մեր ժողովուրդների՝ մեկ հազարամյակից ավելի բարի հարաբերություններին․․․
1915թ. ոճրագործությունը չճանաչող եւ 1921թ. ռուս-թուրքական գործարքի հետեւանքով հայկական հողեր զավթած երկրի ֆիլմի ցուցադրությունը պետք է դադարեցվի․․․
Հակառակ պարագայում, Հայաստանը կարող է պահանջել դադարեցնել օրինակ Արմենիա-Սպուտնիկ մեդիա խմբի գործունեությունը, քանի դեռ ընթանում է հակահայկական ակցիան Ռուսաստանի գլխավոր ալիքով․․․