Այսօր՝ 26 փետրվարի 2020թ., 00:00

Պուտինի ճակատագրական սայթաքումը Հայաստանի հարցում


Lragir.am-ը գրում է․

 

Ռոբերտ Քոչարյանը Պուտինի զինանոցում. Պեսկովի մի հայտարարությունը

Դատարանը հունվարի 9-ին որոշում չի կայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու նրա փաստաբանների հայցի վերաբերյալ: Նիստը հետաձգվել է եւ կշարունակվի հունվարի 10-ին:

Ռոբերտ Քոչարյանի հարցը հատկապես աշխուժորեն դիտարկվում է գազի գնի եւ հայ-ռուսական հարաբերության համատեքստում:

Կա տարածված կարծիք, որ հենց Քոչարյանի համար է Ռուսաստանը բարձրացնում գազի գինը, այսինքն Պուտինն իր ընկերոջ հանդեպ վերաբերմունքից զայրացած թանկացնում է գազը Հայաստանի համար:

Այդ կարծիքի լրացուցիչ հիմքը գուցե այն էր, որ Պուտինը դեկտեմբերի 27-ին Մոսկվայում Փաշինյանի հետ հանդիպումից հետո շնորհավորել էր Ռոբերտ Քոչարյանի Նոր Տարին:

Իհարկե, այդ հանգամանքը կարող էր լինել նաեւ հակառակ կարծիքի հիմք, հատկապես նկատի ունենալով այն, որ Պուտինը նրան մաղթել էր ոգու ամրություն եւ տոկունություն, դրանով կարծես թե հասկացնելով, որ Քոչարյանին հարկ կլինի պատրաստվել շատ երկար ճնշման:

Եթե Պուտինը գազը թանկացնում է Քոչարյանի համար, բարկացած, այդ դեպքում ինչու՞ 150-ից 165, եւ ոչ թե ասենք 180, երբ երեւի թե անհնար կլիներ գազի գինը անփոփոխ թողնել նաեւ Հայաստանի ներսում:

Հայ-ռուսական հարաբերությունը հանգեցնել Պուտին-Քոչարյան ընկերության համար տարվող «պայքարի», նշանակում է թերեւս չպատկերացնել այդ հարաբերության թե երկկողմ, թե ընդհանրապես առավել լայն ռեգիոնալ ու աշխարհքաղաքական տարողությունը, ու նաեւ բացարձակապես անլուրջ վերաբերվել ՌԴ նախագահին:

Իսկ որ ՌԴ նախագահը գոնե այդպիսի հարցերում անլուրջ չէ՝ անկախ նրա մոտեցումների եւ արժեհամակարգի հանդեպ վերաբերմունքից, թերեւս չունի լուրջ կասկածի տեղիք:

Ի դեպ, այդ առումով նաեւ հետաքրքիր է մեկ այլ ընկերության առիթով նրա մամուլի քարտուղարի հայտարարությունը, երբ հարցրել էին Գերմանիայի նախկին կանցլեր Շրյոդերի հետ Պուտինի մտերմության մասին, եւ դրանից բխող քաղաքական քայլերի:

Ընդ որում, հարցրել էին նրանց միջեւ քիմիայի մասին, որի մասին իր հարցազրույցներից մեկում խոսել էր Ռոբերտ Քոչարյանը՝ Պուտինի հետ հարաբերության առնչությամբ:

Քիմիա կա, թե ոչ, չգիտեմ՝ ասել էր Պեսկովը Շրյոդերի վերաբերյալ հարցին ի պատասխան, բայց Պուտինի գործողություններում գերական ՌԴ պետական շահն ու անվտանգությունն է, որը ենթակա չէ ոչ մի քիմիայի, մոտավորապես ասել էր մամուլի քարտուղար Պեսկովը:

Հազիվ թե Ռոբերտ Քոչարյանի հետ քիմիայի մասով՝ եթե այն կա նաեւ Պուտինի կողմից, լինի բացառություն: Այլ հարց է, որ ՌԴ նախագահը, ելնելով իր շահից ու գերակայությունից, կփորձի օգտագործել Ռոբերտ Քոչարյանի հանգամանքը՝ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի հետ դիրքային վերափոխումների գործընթացում, որը նույնպես լինելու է տեւական եւ աշխատատար, պահանջելով ոգու ամրություն եւ տոկունություն թե Նիկոլ Փաշինյանից, թե նաեւ ՌԴ նախագահից, ինչքան էլ դա տարօրինակ հնչի:

Պուտինն անկասկած լավ է պատկերացնում, որ ստեղծված աշխարհքաղաքական միջավայրում նրա գործնականում միակ փրկօղակը Հայաստանի հետ հարաբերության վերափոխումն է, որը Հայաստանը դուրս կբերի Ռուսաստանի կցորդի դիրքից եւ նաեւ կփոխի դրա վերաբերյալ միջազգային ընկալումն ու համոզումը:

Մյուս կողմից, նա ունի խնդիր հենց Ռուսաստանի իսթեբլիշմենտի ներսում Հայաստանի ընկալման հետ: Հայաստանի հանդեպ ՌԴ վերաբերմունքը այդ իմաստով ինդիկատորներից մեկն է: Օրինակ, եթե Հայաստանի իշխանության ներսում կասկածեին, որ Սերժ Սարգսյանը չի պահելու համակարգը, հենց իրենք կհանձնեին կամ կզոհաբերեին նրան:

Իրավիճակը նույնական չէ, սակայն Ռուսաստանի պետական շահերի եւ պատկերացումների ընդունված ու արմատացած արեալում Հայաստանի հանդեպ անվերապահ եւ անբեկանելի գերակայությունը ռուսական իշխանական համակարգի ամրության ինդիկատորներից է:

Եթե Պուտինը թույլ տվեց այդտեղ շոշափելի տատանում, դա կարող է ունենալ նույն էֆեկտը՝ ավելի շուտ նրան կզոհաբերեն, որպես արդեն հանձնվածի, կասկածելով, որ եթե նա չի կարողանում պահել Հայաստանը, ուրեմն չի կարողանալու պահել նաեւ իր իշխանությունը:

Այդպիսով, հայ-ռուսական վերափոխման գործընթացը լինելու է չափազանց բարդ ու տեւական մի գործընթաց, բազմաթիվ վայրիվերումներով: Այդ իմաստով, իրավիճակի ամբողջ զավեշտը, իսկ գուցե թշվառությունն այն է, որ Հայաստանի նախկին նախագահը այդ գործընթացում խաղաքարտ է ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի ձեռքին:

Թեեւ, այստեղ էլ իհարկե գուցե պետք չէ անել միարժեք պնդում, գոնե առայժմ:

Загрузка...
Քիմ Քարդաշյանը խոսել է նոր հանրահավաքի մասին Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է․ (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո Արցախի «էլիտար» զորամասը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Կնոջ նամակի իրական պատմությունը Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը ԱՅՍ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՀՀ 5 ՈՒՂԵՒՈՐ Է ԵՂԵԼ, ՈՐՈՆՑ ԵՒՍ ՉԵՆ ԹՈՂԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ինչ է պատմում Արթուր ուսոցչուհին Սոնա Շահգելդյանը հոսպիտալացվել է Նիկոլ Փաշինյանի «պատասխանը»՝ Լևոն Քոչարյանին Փաշինյանը նույնիսկ ծաղկեպսակ չէր ուղարկել Սերժ Սարգսյանի խոսքը՝ Կուտոյանի հոգեհանգստին․ (տեսանյութ) Տարոն Մարգարյանը՝ Գեորգի Կուտոյանի մասին․ (տեսանյութ) Հրայր Թովմասյանը՝ Կուտոյանի հոգեհանգստին․ (տեսանյութ) Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը․ (տեսանյութ) Ով և ինչ պատճառով էր Կուտոյանին կանչել Լոնդոնից Գեորգի Կուտոյանի հարևանը նոր մանրամասներ է պատմել Երբ ծանոթ ձեռագրի կասկածները հանգիստ չեն տալիս․ Գոհար Աբաջյան Դեպքից առաջ Կուտոյանն ասել է, որ ցանկանում է երեք օր հանգստանալ. մնալով մենակ՝ ալկոհոլ է օգտագործել և․․․ «Մորքուրիս ամուսնուն էլ որ վերացրեցին, էլի նույն բաներն ասացին»․ Սոնա Շահգելդյան Վարչապետի աշխատակազմը՝ Կուտոյանի մահվան մասին Հրայր Թովմասյանն ու Գեորգի Կուտոյանը մտերիմ ընկերներ են եղել․ (Լուսանկարներ) Ի՞նչ էր ասում Գեորգի Կուտոյանը․ լսեք նրան Սերժ Սարգսյանը՝ Կուտոյանի մահվան մասին Ստյոպա Սաֆարյանն ինչ–որ բան գիտի՞ Հրայր Թովմասյանը լաց է լինում Կուտոյանի տան շենքի բակում. (Տեսանյութ) Ինչպես է Տաթևիկ Ռևազյանը մատուցող աշխատում Երևանի սրճարաններից մեկում․ (Video) Էս երեխայի ծնունդը լիքը բան է ասում․․․Աչաջուր համայնքում հսկա Տիգրան է ծնվել․ (Video) Ինչ է սպասվում Նունե Եսայանին Բարի լուր. Սամվել Կարապետյանը պապիկ է դարձել. (Լուսանկարներ)

Яндекс.Метрика
website by Sargssyan