Այսօր՝ 17 հուլիսի 2019թ., 00:00

Հայկ Սարգսյանը խոսել է Պրահայում պահվող եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ


 

Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը խոսել է Պրահայում պահվող եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ:

Այս մասին այսօր՝ հունվարի 16- ին դատարանում լրագրողների հարցին ի պատասխան ասաց Հայկ Սարգսյանը: Հարցին, թե Պրահայում ի՞նչ պայմաններում է պահվում եղբայրը, Հայկ Սարգսյանը կտրուկ պատասխանեց. «ընտիր»: Հարցին, թե նա ի՞նչ դժգոհություններ է հայտնել, Սարգսյանը պատասխանեց. «Ոչ մի»:


Նշենք, որ այսօր դատարանում պետք է քննվեր Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործը, նիստը սակայն քիչ առաջ հետաձգվեց մեղադրող դատախազի բացակայության պատճառով:

Հիշեցնենք, որ միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է 2018թ. դեկտեմբերի 6-ին Պրահայում: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։ Ներկայումս քննարկվում է նրա՝ Հայաստան արտահանձնման հարցը։

Հիշեցնենք, որ 2018թ. հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու եւ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Բացի այս, Ազգային անվտանգության ծառայությունն էր հաղորդել, որ դեռեւս 2013-ին Նարեկ Սարգսյանը, չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի 14 գծանկարները, իսկ հետո, անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները, հրաժարվել է դրանք վերադարձնել։

ԱԱԾ աշխատակիցները Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում անցած ամռանը կատարած խուզարկության հետեւանքով հայտնաբերել էին նկարները, ինչպես նաեւ 115 հազար ԱՄՆ դոլար, 27 հազար եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ եւ զարդեր։

2018թ. հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:

 
Տեսանյութը դիտեք ստորև՝
 
Загрузка...
Տեսահոլովակ՝ նվիրված Սեյրան Օհանյանին և նրա կնոջը Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում՝ դեղին լողազգեստով Մի անգամ էլ ձեզ էստեղ տեսա էս փնթիանոցը սարքած, տեսեք ինչպես ենք վարվելու ձեզ հետ․ Կենտրոնի թաղապետ. (Տեսանյութ) «Չեք հավատա, բայց սա Սևանն է». օգտատերերն ահազանգում են. (տեսանյութ) Ինչպե՞ս է Կամո Սեյրանյանն ընկել Սենա գետն ու հազիվ փրկվել խեղդվելուց Աննախադեպ սկանդալ․ Փաշինյանի «ախրաննիկ», այժմ պատգամավոր Հայկ Սարգսյանը կրքոտ պարում է աղջիկների հետ, ապա նրանց ուղեկցում նախագահի նստավայր. (Տեսանյութեր) Ահա, թե ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի սարսափելի ավտովթարը. նախնական վարկած․ (Տեսանյութ) Հաշմանդամություն ունեցող երեխան գրկեց իր սիրելի Իչային. (տեսանյութ) Նարեկ Սարգսյանի ցոփ ու շվայտ կյանքը․ (Լուսանկարներ) Ով և ինչպես է սպանում՝ «օրենքով գող» Անդիկին․ (տեսանյութ) Ով է՝ Ռուբոշի գեղեցկուհի նշանածը․ (Լուսանկարներ) Ինչու Սիրուշոն չերգեց Ձախ Հարութի մենահամերգին․ Մանրամասներ Ինքնասպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի և նամակ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սիրուշոն տեսանյութ է հրապարակել Վարդուհի Վարդանյանին որդու նշանադրության արարողությունից Եթե ուզում եք, որ ձեզ հետ ինչ-որ լավ բան կատարվի, սկզբի համար չպետք է անեք այս բաները Ինչպես են տրանսգենդերները հայհոյում ոստիկաններին․ (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը թեթևակի հոսանքահարվեց ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Հեսա տեսեք՝ մայրիկն ինչպես եմ լացացնելու» Ռուսաստանի նոր ապտակը․ OРТ-ի անդրադարձը Քոչարյանի կալանավորման․ (ՏԵսանյութ) Պարզվել է՝ ովքեր են ոստիկաններին հայհոյած եւ հարվածած տրանսվեստիտ մարմնավաճառները. (Տեսանյութ) Տեսեք, թե ինչ է անում հարբած վարորդը Ստեփանակերտի կենտրոնում Ինչ է պատահել Ալլա Լևոնյանին, երկրպագուներն անհանգստացած են. հուսանք, որ լուրերը կեղծ են Քիմ Քարդաշյանը՝ Հենրիխ Մխիթարյանի ամուսնության մասին Տեսեք, թե ինչպես է կալանավորը մոր թաղման ժամանակ սգո սրահից փախուստի փորձ արել․ (Տեսանյութ) Մոսկվայի բնակարաններից մեկում մահացած են հայտնաբերել 7-ամյա մի տղայի. բացելով բնակարանի դուռը՝ ոստիկանները շոկի մեջ ընկան. (Video) Արսենալի տարօրինակ պահվածքը՝ Մխիթարյանի հանդեպ Սամվել Կարապետյանի նվերը Ոստիկանության նոր տեսանյութը՝ Գայանե Մանուկյանի ձերբակալությունից․ (Video) Մխիթարյանի և նրա մայրիկի գեղեցիկ պարը․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Գագիկ Ծառուկյանի նվերը Հենրիխի և Բեթիի պսակադրության առթիվ

Яндекс.Метрика
website by Sargssyan