Այսօր՝ 26 օգոստոսի 2019թ., 00:00

ՄՀԵՐԸ ՄԻ ԲԱՆ ԱՍԵ՞Լ Է, ՎԱԶԳԵՆ,- ՀԱՐՑՆՈՒՄ ԵՄ ՆՐԱ ՄԵԾ ՏՂԱՅԻՆ


Hraparak.am-ը գրում է․

Ուրիշ մարդ էր Մհերը՝ սրտացավ, բարի ու մեծ, շատ մեծ սիրտ ունեցող։ Մեծ սիրտ ունեցողների սիրտը սովորաբար չի դիմանում։

Հայտնվում էր դժվարին պահերին ու այնքան անսպասելի, աննկատ էր կիսում ցավդ, ասես հենց դա էր նրա առաքելությունը։ Երբեք իր դառը մտորումները չէր փաթաթում «մոտիկ մարդկանց վզին», լուռ, անտրտունջ տանում էր։

Իմացա, որ մահից ժամեր առաջ նա շնորհավորել է մեր ընդհանուր ընկերներից մեկի ծննդյան օրը․

26 Հունվարի 2019 - 00:01

HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը «Նուբարաշեն» ՔՀԿ-ից․․․

Յուրաքանչյուրիս համար, անկախ տարիքից սպասված ու սիրված մնում է հենց ծննդյան օրը․․․

Անդավաճան ընկեր, հարգված բարեկամ, մեծատառով մարդ ու անհատ, ստիպված եմ ծննդյանդ հերթական տարեդարձը շնորհավորել կալանավայրից:

Փոքրիկ ու գեղեցիկ ընտանիք ուներ՝ երկու զավակ՝ 22 և 26 տարեկան։ Ոչ մեկին չհասցրեց ամուսնացնել։ Հայրն ու մայրը ապրում են Սիսիանում։ Վերջին անգամ, երբ հանդիպեցի Մհերին, մի երկու տարի առաջ, ասացի՝ Մհեր դու երջանիկ մարդ ես, ծնողներ ունես, ժպտաց՝ դրա համար էլ միշտ փոքր եմ մնում։

Երբ լսեցի դեպքի մասին, զանգեցի մեծ տղային՝ Վազգենին, կիսելու վիշտը, հարցրի․

-Մհերը մի բան ասե՞լ է Վազգեն։

-Արգելանք կար, մենք նրան չէինք կարող տեսնել,- պատասխանեց։

-Այնուամենայնիվ ինչ որ բան փոխանցե՞լ է։

- Դե ասում էր՝ դուք ձեզ լավ նայեք։

- Չէի՞ք կարող այնպես անել, որ հացադուլից դուրս գար։

-Շատ ենք փորձել, չէր օգնում։ Մտածում էր, որ այդպես իր ձայնը լսելի կլինի։

Հիշեցնենք, որ Մհեր Եղիազարյանը եղել է Haynews.am կայքի պատասխանատուն, մեղադրվում էր կաշառքի միջնրդություն կատարելու մեջ և կալանավորվել էր 2018 թվականի դեկտեմբերի 3-ին:

Դրանից երկու օր անց՝ դեմտեմբերի 5-ին, հացադուլ էր հայտարարել և 44 օր շարունակ հրաժարվել սնունդ ընդունել, պաշտպանի խոսքով՝ այս ընթացքում միայն ջուր է խմել:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, մեկ շաբաթ առաջ մերժել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում այսօր մահացած Մհեր Եղիազարյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը,- հայտնել է նրա պաշպան Վահե Արմենակյանը:

Ինչպես է արձագանքում ֆեյսբուքը․

Աիդա Ենգիբարյան

Կոպիտ սխալների գինը անդառնալի և ճակատագրական հետևանքների է հանգեցնում...ահավասիկ՝ վճարում է ժողովուրդը....

Արթուր Հայրապետյան
Երբ Հայաստանում լրագրողը հացադուլ է անում, ոչ մեկը տեղից չի շարժվում.. հացադուլի մեջ գտնվող լրագրողը մահանում է՝ անտարբերության.. "արդարադատության" պատճառով,

որովհետև Մհերի մեղքը ապացուցված էլ չէր.. ու ցավոք սրտի կալանավայրում քառասունչորս օր հացադուլի մեջ գտնվող մարդու մասին ոչինչ չգիտեինք, իմանում ենք այն ժամանակ, երբ արդեն մարդը չկա։
Անտարբերության զոհ..
Իսկ ո»վ է պատասխան տալու Մհերի համար

Արփինե Հախվերդյան
Երբ հանրության ուշադրության դաշտում մեխվում են կեղծ օրակարգեր, կարևորն ու հրատապը դուրս է մնում։

44-օրյա հացադուլ, մահվան ելքով...

Zaruhi Mejlumyan
Երբ չկա հանրայնորեն ձևավորված արդարադատության ու մարդասիրության արժեքների պահանջ կամ կա այդ արժեքների սոսկ սելեկտիվ կիրառման պահանջ, նույն հանրության անունից պետությունն իրեն դահիճ կկարգի: Մի բան հաստատ է՝ հանրության թողտվությամբ է կատարվում այս ամենը:

Andranik Ohanjanyan
ՀՀ պատմության մեջ առաջին անգամ հացադուլի արդյունքում մարդ մահացավ։
Էական չի, որ լրագրող էր ու կուսակցության փոխնախագահ, էական չի, որ առանց նրա մեղքը ապացուցելու 44 օր բանտում էր, էական չի, որ հացադուլի մասին հասարակությունը տեղյակ չէր։

Էականն էնա իմ համար, որ իմ պետությունը հոգ չի տարել իր քաղաքացու կյանքի համար։

Vahram Sargis Petrosyan

4 օրյա հացադուլից հետո էսօր Նոր Հայաստանի բանտում մահացել ա Հայնյուզ կայքի պատասխանատուն:
Մարդու ոչ մեղքնա ապացուցված եղել, որ դատավճիռա եղել, բայց անգամ ծայրահեղ վիճակում պետությունը տեր չի կանգնել: դատարանն էլ մերժել ա կալանքը փոխելու միջնորդությունը:

Մհեր Եղիրազարյանը պատերազմի հաշմանդամ էր: 44 օր փաստաբանները անընդհատ ահազանգում էին, որ մարդը մեռնում ա, բանի տեղ դնող չկար:

էշի տղա սաքունցները, իոաննիսյանը, ժաննալեքսանյանները հասկացանք, որ քյար չունեն ծպտուները չեն հանում, Արտակ Զեյնալյան բա դու՞՞՞՞՞
էս ինչ կենդանություն ա՞
վատ եք՞՞՞ արա

Alla Grigoryan

44 օրվա լռությու՞ն, մի քիչ էլ լռեին, մահվան մասին էլ չէինք իմանա (((

«Սաղդ ղուրբան լինեք Պզոյին»․ «Օրենքով գող» Պզոյի թինապահը հայհոյում է ոստիկաններին.(Video) Երեխայի մկրտությունն ավարտվել է իսկական սկանդալով. քահանայի դեմ քրեական գործ է հարուցվել (Video) Աղջիկը դուրս է եկել ընթացքի մեջ գտնվող ավտոբուսից և տեսեք թե ինչ է եղել հետո. (տեսանյութ) «Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար. (Video) Տեսահոլովակ՝ նվիրված Սեյրան Օհանյանին և նրա կնոջը Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում՝ դեղին լողազգեստով Մի անգամ էլ ձեզ էստեղ տեսա էս փնթիանոցը սարքած, տեսեք ինչպես ենք վարվելու ձեզ հետ․ Կենտրոնի թաղապետ. (Տեսանյութ) «Չեք հավատա, բայց սա Սևանն է». օգտատերերն ահազանգում են. (տեսանյութ) Ինչպե՞ս է Կամո Սեյրանյանն ընկել Սենա գետն ու հազիվ փրկվել խեղդվելուց Աննախադեպ սկանդալ․ Փաշինյանի «ախրաննիկ», այժմ պատգամավոր Հայկ Սարգսյանը կրքոտ պարում է աղջիկների հետ, ապա նրանց ուղեկցում նախագահի նստավայր. (Տեսանյութեր) Ահա, թե ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի սարսափելի ավտովթարը. նախնական վարկած․ (Տեսանյութ) Հաշմանդամություն ունեցող երեխան գրկեց իր սիրելի Իչային. (տեսանյութ) Նարեկ Սարգսյանի ցոփ ու շվայտ կյանքը․ (Լուսանկարներ) Ով և ինչպես է սպանում՝ «օրենքով գող» Անդիկին․ (տեսանյութ) Ով է՝ Ռուբոշի գեղեցկուհի նշանածը․ (Լուսանկարներ) Ինչու Սիրուշոն չերգեց Ձախ Հարութի մենահամերգին․ Մանրամասներ Ինքնասպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի և նամակ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սիրուշոն տեսանյութ է հրապարակել Վարդուհի Վարդանյանին որդու նշանադրության արարողությունից Եթե ուզում եք, որ ձեզ հետ ինչ-որ լավ բան կատարվի, սկզբի համար չպետք է անեք այս բաները Ինչպես են տրանսգենդերները հայհոյում ոստիկաններին․ (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը թեթևակի հոսանքահարվեց ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Հեսա տեսեք՝ մայրիկն ինչպես եմ լացացնելու» Ռուսաստանի նոր ապտակը․ OРТ-ի անդրադարձը Քոչարյանի կալանավորման․ (ՏԵսանյութ) Պարզվել է՝ ովքեր են ոստիկաններին հայհոյած եւ հարվածած տրանսվեստիտ մարմնավաճառները. (Տեսանյութ) Տեսեք, թե ինչ է անում հարբած վարորդը Ստեփանակերտի կենտրոնում Ինչ է պատահել Ալլա Լևոնյանին, երկրպագուներն անհանգստացած են. հուսանք, որ լուրերը կեղծ են Քիմ Քարդաշյանը՝ Հենրիխ Մխիթարյանի ամուսնության մասին Տեսեք, թե ինչպես է կալանավորը մոր թաղման ժամանակ սգո սրահից փախուստի փորձ արել․ (Տեսանյութ) Մոսկվայի բնակարաններից մեկում մահացած են հայտնաբերել 7-ամյա մի տղայի. բացելով բնակարանի դուռը՝ ոստիկանները շոկի մեջ ընկան. (Video) Արսենալի տարօրինակ պահվածքը՝ Մխիթարյանի հանդեպ

Яндекс.Метрика
website by Sargssyan