Այսօր՝ 06 հունիսի 2020թ., 00:00

Երկար մտածելուց հետո որոշեցի Աստվածաշունչը դնել թթխմորի մեջ և դնել վառարանը․ հրաշք էր կատարվել


-Ինչպե՞ս կարող ես այդկերպ մտածել: Ես քեզ վստահեցնում եմ, որ այս գրքում գրված ամեն մի բառը ճշմարտություն է:

-Տատի՛կ, անցած անգամ մենք կարդացինք Սեդրակի, Միսաքի, Աբեդնագովի պատմությունը, բայց երբ ես այդ մասին պատմեցի ընկերուհիներիս, նրանք սկսեցին ծաղրել ինձ: Եվ ես հասկացա, որ մարդ չի կարող ընկնել կրակի հնոցի մեջ և ողջ մնալ, դա պարզապես հեքիաթ է:

Տատիկը հասկանալով, որ թոռնիկին իրական ապացույցներ են պետք, ասում է. -Իսկ ի՞նչ կասես, եթե ես քեզ մի պատմություն պատմեմ իմ կյանքից: -Այ դա մեծ հաճույքով կլսեմ,-ասում է թոռնիկը և տեղավորվում տատիկի կողքին:

-Հին ժամանակներում, երբ անգամ հայրդ լույս աշխարհ չէր եկել, մենք ապրում էինք շատ ծանր պայմաններում: Բացի այն, որ ապրելու պայմաններն էին սուղ, մեզ նաև հալածում էին քրիստոնյա լինելու համար:

Մենք չէինք կարող բացահայտ խոսել Աստծո մասին, Աստվածաշունչ կարդալ, քանի որ կարող էինք խիստ պատժվել, անգամ սպանվել...

Մի անգամ, երբ խմոր էի պատրաստել, որպեսզի հաց թխեի, գյուղում լուրեր տարածվեցին, թե ոստիկանները շրջում են բոլոր տներով և փնտրում Աստվածաշունչ, որպեսզի ոչնչացնեն այն և ձերբակալեն տան բնակիչներին:

Այս լսելով՝ ես խուճապի մատնվեցի, որովհետև մենք տանն ունեինք Աստվածաշունչ: Հասկացա, որ եթե պահեմ տան անկյուններում, ոստիկանները հաստատ կգտնեն: Երկար մտածելուց հետո որոշեցի Աստվածաշունչը դնել թթխմորի մեջ և դնել վառարանը...

Դեռ նոր էի փակել վառարանի դուռը, երբ ոստիկաները ներխուժեցին և սկսեցին տակնուվրա անել մեր տունը: Իհարկե, նրանք հիասթափված գնացին, որովհետև մտքներով էլ չանցավ, որ Աստվածաշունչը դրած կլինեի կրակի հնոցի մեջ...

Մենք ընտանիքով շատ էինք տխրել, հայրս անգամ մեղավոր էր զգում իրեն, որ հալածանքից խուսափելու համար զոհել է Աստվածաշունչը: Հիշում եմ, որ արցունքն աչքերիս՝ բացեցի վառարանի դուռը և հանեցի այնտեղից հացերը...

Հայրս անմիջապես վերցրեց այն հացը, որի մեջ Աստվածաշունչն էր և մի քանի րոպե անց այնպես բղավեց, որ մենք սարսափահար եղանք: Աստվածաշունչն ամբողջապես անվնաս էր մնացել...

Այնպիսի տպավորություն էր, կարծես ես այն թաքցրել էի գրապահարանում: -Տատի՛կ, Աստվածաշունչն անվնաս էր մնացել, ինչպես Սեդրակը, Միսաքը և Աբեդնագո՞վը: -Այո՛, փոքրի՛կս, ամբողջապես անվնաս...

-Տատիկ, ինչ վատ բան ստացվեց, ի՞նչ ես կարծում՝ ես իմ անհավատությամբ նեղացրել եմ Աստծուն: Ես ինձ այնքան մեղավոր եմ զգում, որ կարծել եմ, թե Աստվածաշունչը հեքիաթների գիրք է...

-Մի՛ վհատվիր, կարևորը, որ հասկացար սխալդ: Իսկ ահա երեկոյան, երբ կպառկես քնելու, ներողություն խնդրիր Աստծուց, և Նա անպայման քեզ կների:

Կենդանակերպի երեք նշան, ովքեր ամենաշատն են պաշտպանված կորոնավիրուսից Տիգրան Ավինյանը ձեռագիր նամակ է գրել փոքրիկ աղջկան 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19-ը․ ՍՏՈՒԳԵՔ Մեկ շաբաթ է՝ կարանտինում 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում. 168.am (Ֆոտո) 18 օր կարանտինում գտնվող մեր հայրենակիցը պատմում է Իսպանիայից Վլադիմիր Պուտինը սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց Կորոնավիրուսը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ «Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Իմ մահվան համար աղոթող բոլոր կանանց Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com Ի՞նչ պատահեց Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ հանկարծ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ) Քիմ Քարդաշյանը խոսել է նոր հանրահավաքի մասին Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է․ (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո Արցախի «էլիտար» զորամասը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Կնոջ նամակի իրական պատմությունը Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը ԱՅՍ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՀՀ 5 ՈՒՂԵՒՈՐ Է ԵՂԵԼ, ՈՐՈՆՑ ԵՒՍ ՉԵՆ ԹՈՂԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Яндекс.Метрика
website by Sargssyan