Сегодня: 01 Декабрь 2020г., 00:00

Քայլ արածները արտագաղթում են. ահազանգ Փաշինյանի համար


 

Lurer.com-ը գրում է.

2019 թվականի հունվարի մեկին՝ նոր տարվա առաջին օրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Հայաստան ժամանածների և Հայաստանից մեկնածների դրական տարբերության մասին։

Նա, մասնավորապես, նշել էր, որ 2018 թվականին հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը Հայաստանից մեկնածների և Հայաստան ժամանածների տարբերությունը կազմել է +20,713։

Սակայն ուշագրավն այստեղ այն է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), որը վերահսկում է սահմանահատումները, այլ թվեր է ներկայացնում:

Մասնավորապես, ըստ ԱԱԾ-ի, 2018թ․ հունվարի 1-ից մինչ դեկտեմբերի 31-ը Հայաստան է ժամանել 1,906,722 անձ, իսկ մեկնել՝ 1,893,189 անձ։

Այսինքն, ժամանածների և մեկնածների տարբերությունը կազմել է 15,533 անձ կամ՝ Փաշինյանի նշած թվից 5,180-ով պակաս։ Դրան հաջորդեց փետրվարի 5-ին հրապարակված ՀՀ վիճակագրական կոմիտեի զեկույցը:

Ըստ այդմ ՝ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 965.1 հազար մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 972.7 հազար էր:

Այսինքն` 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 7 հազար 600-ով պակասել է: Վիճակը աղետալի է հատկապես մարզերում: Միայն Լոռու մարզում այս տարվա հունվար 1-ի դրությամբ բնակիչները պակասել են 2800-ով...

Մեկ տարվա ընթացքում մեկ մարզից 2800 բնակչի նվազելը պետք է որ լուրջ ահազանգ լինի Նիկոլ Փաշինյանի կառավարության համար...

Փաստորեն, փորձելով իրավիճակը ներկայացնել չափից դուրս վառ գույների ներքո՝ վարչապետ Փաշինյանը հունվարին մի շարք մանիպուլյացիաների է դիմել...

Օրինակ՝ հետաքրքիր է, որ նրա գրառման մեջ չէր նշվում մեկնածների և ժամանածների ընդհանուր թիվը...

Բացի այդ՝ վարչապետը փորձել է միայն միգրացիայի միջոցով բնակչության աճի տեսլական ստեղծել, մինչդեռ պաշտոնական տվյալները կարծես թե խառնում են Փաշինյանի պլանները՝ ի ցույց դնելով իրականության ողջ դառնությունը...

Կառավարության ընդունած մի շարք որոշումներ հասարակության շրջանում լուրջ բողոքի ալիք են բարձրացրել, ըստ որոշ կանխատեսումների՝ գարնանը արտագաղթի ալիքը էլ ավելի լայն թափ կստանա...

Էլ ավելի հատկանշական է, որ վերջին ամիսներին նկատվում է հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանին աջակցող, նրա հետ քայլ արած ակտիվիստների և ինչու ոչ՝ նաև հասարակ քաղաքացիների հիասթափությունը, որը վերջիններս արտահայտում են սոցիալական ցանցերում, հայտնելով, որ պատրաստվում են արագաղթել...

Ասել է թե՝ հեղափոխության կապիտալիզացման այս կարևոր փուլում ինչ-որ բան այնպես չէ, եթե հեղափոխականները արդեն հիասթափվում են իրենց իսկ արած հեղափոխությունից...

Загрузка...
В Грузии 15 человек жестоко зарезали молодого армянина - (Видео) Александр Ревва вывел в свет свою красавицу жену армянку и дочерей. (Photo) Фигуристка Медведева (Бабасян) прокомментировала вопрос о смене гражданства Армянская принцесса Анна родила первых русских святых - Бориса и Глеба Андреа Бочелли попросил Зару спеть армянскую песню «Дле яман» в Тоскане. (Видео) Анекдот про Армян взорвал интернет... (Видео) В Сети появился снимок Цымбалюк-Романовской в постели с известным фотографом. (Photo) Сильная речь Константина Затулина про Армению. (Видео) Джон Керри принял Алиева за члена охраны Сержа Саргсяна. (Видео) Кадыров оплатил операцию армянского мальчика в Израиле «Пол Москвы армяне. Все те, кто не живет в Армении - они предатели». Жириновский. (Видео) Из-за "Шоу мудаков" в Армении не останется ни одного симпатизирующего России человека: скандальное письмо Рафаэла Оганесяна Если Армения уйдет от России, армян будут резать османы или персы — они чуть лучше: скандальные заявления Кургиняна. (Видео) Как благодаря Месропу Маштоцу был создан грузинский алфавит Это должны слышать все азербайджанцы Потеря Армении-страшный сон для России: Владимир Соловьев. (Video) Армянский алфавит-одно из чудес света: протоиерей Русской церкви Александр Ревва вывел в свет свою красавицу жену армянку и дочерей. (Photo) Жене Джигарханяна грозит жуткая расправа. (видео) Народный артист СССР Армен Джигарханян арестован... Шарль Азнавур задал президенту Израиля неудобный вопрос Армяне покоряют шоу талантов по всему миру. (Видео) "​Открытое письмо генеральному директору Первого канала Эрнсту К.Л." Джигарханян сообщил о побеге молодой супруги на Украину «Прощай, путинская Россия»: армянские гастарбайтеры пакуют чемоданы Девочка порвала зал на сольном концерте певицы Наргиз. (Видео) Нарек Гевондян потряс зрителей шоу "Удивительные люди" на канале Россия 1 Топ 6 Лучших выступлений на проекте голос России ЗА ВСЕ ВРЕМЯ! Вундеркинд из России знает, как Армении стать "владычицей морскою" «Пол Москвы армяне. Все те, кто не живет в Армении - они предатели». Жириновский. (Видео)

Яндекс.Метрика
website by Sargssyan