Այսօր՝ 26 օգոստոսի 2019թ., 00:00

Գագիկ Ծառուկյանը փող է առաջարկում վարչապետին. նրա պայմանը


 

Lragir.am-ը գրում է․

Հեղափոխության համար դուխ ու կամք էր պետք, տնտեսական հեղափոխության համար՝ փող, խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկմանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը․․․

Ծառուկյանը նշել է, որ ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չէ եւ ԲՀԿ-ն կքվեարկի դեմ, եթե այն չփոխվի:

ԲՀԿ քվեարկությունն իհարկե պայմանավորված է լինելու ոչ թե կառավարության ծրագրի հեղափոխականությամբ, այլ ԲՀԿ քաղաքական դիրքավորումով:

Կուսակցությունը Լուսավոր Հայաստանի հետ մրցակցում է խորհրդարանում՝ ընդդիմություն համարվելու համար, իսկ խորհրդարանից դուրս էլ ԲՀԿ մրցակիցներ են տարբեր այլ ուժեր, թե նախկին իշխանությունից, թե նախկին ընդդիմությունից:


ԲՀԿ-ն այդ ամենի «արանքում» է, մի կողմից որպես նախկին իշխող համակարգից սերող ուժ, մյուս կողմից որպես նախկինում ընդդիմադիր ընտրազանգվածի «շանթարգել»:

Նոր իրավիճակում Բարգավաճ Հայաստանն ունի իր տեղի եւ դերի իմաստավորման բարդ խնդիր,

որն էլ արտացոլվում է Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ, թե՝ եթե հեղափոխության համար «դուխ ու կամք» էր պետք, ապա տնտեսական հեղափոխության համար «պետք է փող»:

Գագիկ Ծառուկյանի քաղաքական տեղն ու դերը փողն է, որի մասին էլ նա հայտարարում է....

Ընդ որում, ինչ որ առումով նա իրապես դիպուկ է գնահատում իրավիճակը, այն իմաստով, որ տնտեսական խորքային ռեֆորմները ֆինանսական գին ունեն, եւ ինչ որ տեղից պետք է վճարվի այդ գինը,

հատկապես պետության դեպքում, որը պարտադրված է մեծ ծավալով սպասարկել «սողացող պատերազմը»՝ իրական պատերազմի մարտահրավերը զսպելու եւ խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար, այդ թվում տնտեսական խորքային ռեֆորմները իրականացնելու պայմաններ ստեղծելու համար:

Գագիկ Ծառուկյանն ակնարկում է, որ ինքը կարող է վճարել այդ գինը, այսինքն ինքն ունի փող, որը կարող է տալ տնտեսական հեղափոխության համար...

Հարցն այն է, թե ինչ գին է դրա դիմաց պահանջում կամ ակնկալում Ծառուկյանն ինքը: Նա պատրաստ է վճարել փողը, պայմանով, որ տնտեսական հեղափոխությունը կշրջանցի՞ իրեն, իր բիզնես գործունեության տիրույթները, որոնք առավելապես ձևավորվել են Հայաստանում տնտեսական հակահեղափոխության նախորդ երկու տասնամյակի ընթացքում...

Թե՞ ԲՀԿ նախագահը պատրաստ է ապահովել փողը, դրա դիմաց ակնկալելով նաեւ ԲՀԿ համար քաղաքական դերակատարման երաշխիքներ, լավ պատկերացնելով, որ հակառակ պարագայում կուսակցությունը կանգնելու է բավականին բարդ ընտրության առաջ.

կամ անցնել նախկին համակարգի առանցքաին շահառուների, կամ շահառուի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ բաց ծառայության, որը տարիներ առաջ չէր թաքցնում իր ուրախությունը ԲՀԿ ժողովրդականության կապակցությամբ եւ իր լուման էլ այդ գործում, կամ դուրս գալ քաղաքական ասպարեզից․․․

Այդ իմաստով, Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկում է «քաղաքական փոխօգնության պայմանագիր»․․․

Փաշինյանը մինչեւ արտահերթ ընտրություն ուներ դրա անհրաժեշտությունը, բայց ունի՞ դրանից հետո․․․

Նա իհարկե ունի փողի կարիք, բայց միաժամանակ չունի երաշխիք, որ Գագիկ Ծառուկյանը «ինքնիշխան» գործիչ է, գործոն կամ ֆիգուր, ամբողջապես տիրապետում է իր կուսակցության անցուդարձին, եւ նրա հետ կնքված պայմանն ամենավճռորոշ պահին չի կարող գործել այլ տրամաբանությամբ․․․

Загрузка...
«Սաղդ ղուրբան լինեք Պզոյին»․ «Օրենքով գող» Պզոյի թինապահը հայհոյում է ոստիկաններին.(Video) Երեխայի մկրտությունն ավարտվել է իսկական սկանդալով. քահանայի դեմ քրեական գործ է հարուցվել (Video) Աղջիկը դուրս է եկել ընթացքի մեջ գտնվող ավտոբուսից և տեսեք թե ինչ է եղել հետո. (տեսանյութ) «Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար. (Video) Տեսահոլովակ՝ նվիրված Սեյրան Օհանյանին և նրա կնոջը Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում՝ դեղին լողազգեստով Մի անգամ էլ ձեզ էստեղ տեսա էս փնթիանոցը սարքած, տեսեք ինչպես ենք վարվելու ձեզ հետ․ Կենտրոնի թաղապետ. (Տեսանյութ) «Չեք հավատա, բայց սա Սևանն է». օգտատերերն ահազանգում են. (տեսանյութ) Ինչպե՞ս է Կամո Սեյրանյանն ընկել Սենա գետն ու հազիվ փրկվել խեղդվելուց Աննախադեպ սկանդալ․ Փաշինյանի «ախրաննիկ», այժմ պատգամավոր Հայկ Սարգսյանը կրքոտ պարում է աղջիկների հետ, ապա նրանց ուղեկցում նախագահի նստավայր. (Տեսանյութեր) Ահա, թե ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի սարսափելի ավտովթարը. նախնական վարկած․ (Տեսանյութ) Հաշմանդամություն ունեցող երեխան գրկեց իր սիրելի Իչային. (տեսանյութ) Նարեկ Սարգսյանի ցոփ ու շվայտ կյանքը․ (Լուսանկարներ) Ով և ինչպես է սպանում՝ «օրենքով գող» Անդիկին․ (տեսանյութ) Ով է՝ Ռուբոշի գեղեցկուհի նշանածը․ (Լուսանկարներ) Ինչու Սիրուշոն չերգեց Ձախ Հարութի մենահամերգին․ Մանրամասներ Ինքնասպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի և նամակ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սիրուշոն տեսանյութ է հրապարակել Վարդուհի Վարդանյանին որդու նշանադրության արարողությունից Եթե ուզում եք, որ ձեզ հետ ինչ-որ լավ բան կատարվի, սկզբի համար չպետք է անեք այս բաները Ինչպես են տրանսգենդերները հայհոյում ոստիկաններին․ (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը թեթևակի հոսանքահարվեց ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Հեսա տեսեք՝ մայրիկն ինչպես եմ լացացնելու» Ռուսաստանի նոր ապտակը․ OРТ-ի անդրադարձը Քոչարյանի կալանավորման․ (ՏԵսանյութ) Պարզվել է՝ ովքեր են ոստիկաններին հայհոյած եւ հարվածած տրանսվեստիտ մարմնավաճառները. (Տեսանյութ) Տեսեք, թե ինչ է անում հարբած վարորդը Ստեփանակերտի կենտրոնում Ինչ է պատահել Ալլա Լևոնյանին, երկրպագուներն անհանգստացած են. հուսանք, որ լուրերը կեղծ են Քիմ Քարդաշյանը՝ Հենրիխ Մխիթարյանի ամուսնության մասին Տեսեք, թե ինչպես է կալանավորը մոր թաղման ժամանակ սգո սրահից փախուստի փորձ արել․ (Տեսանյութ) Մոսկվայի բնակարաններից մեկում մահացած են հայտնաբերել 7-ամյա մի տղայի. բացելով բնակարանի դուռը՝ ոստիկանները շոկի մեջ ընկան. (Video) Արսենալի տարօրինակ պահվածքը՝ Մխիթարյանի հանդեպ

Яндекс.Метрика
website by Sargssyan