Այսօր՝ 24 հոկտեմբերի 2020թ., 00:00

Նոր գրոհ Հայաստանի դեմ. խուճապ եւ փակ հավաք Մոսկվայում


Lragir.am-ը գրում է․

 

Ռուսաստանցի ռազմական փորձագետ, «Ազգային պաշտպանություն» հանդեսի խմբագիր Իգոր Կորոտչենկովը հայտարարել է, թե Հայաստանի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, այդ թվում պաշտպանության նախարարը, այլ պաշտոնյաներ, նաեւ վարչապետի տիկինը,

Հայաստանում բրիտանական դեսպանատան հովանու ներքո գործող ոչ պաշտոնական ակումբի անդամ են: Կորոտչենկովը դա ասել է 168-ի հետ զրույցում, նշելով, թե դա իրեն հայտնի է վստահելի աղբյուրից: Նա հայտարարել է, թե Ռուսաստանը չի հանդուրժի երկու աթոռի վրա նստելու Հայաստանի փորձը...

Կորոտչենկովի հայտարարությունը նկատելիորեն մաս է այն տեղեկատվական ալիքի, որը Հայաստանի դեմ ընթանում է վերջին օրերին, սկսած Սոլովյով-Սիմոնյան «դուետի» հայտնի զրույցից եւ Հայաստանում «գունավոր հեղափոխության» եվրասիական արտահանման մասին հայտարարություններից...

Ռուսական մեդիա-փորձագիտական շրջանակներ թավշյա հեղափոխությունից հետո պարբերաբար են փորձում տեղի ունեցածը մատուցել իբրեւ արեւմտյան «գունավոր հեղափոխություն»...

Այդ գործում նրանք շոշափելի աջակցություն են ստացել նաեւ Հայաստանի նախկին իշխող համակարգի շրջանակներից, որոնք էլ տեւական ժամանակ փորձում էին Ռուսաստանի իշխանությանը համոզել այդ հարցում...

Ներկայում նկատվում է այդ փորձի նոր ալիքը: Շահառուները կարող են լինել բազմազան, տարբեր տեղերում, սկսած Հայաստանի նախկին իշխող համակարգից, մինչեւ ռուսական շրջանակներ, որ սերտ տնտեսա-քաղաքական կապի մեջ են եղել այդ համակարգի հետ, մինչեւ Ադրբեջան, Թուրքիա, որոնց համար թավշյա հեղափոխությամբ քաղաքական ռեսթարթի մեծ հնարավորություն ստացած Հայաստանը խնդիր է...

Ռեսթարթը խնդիր է նաեւ Ռուսաստանի իշխանության համար, թեեւ այստեղ իհարկե իրավիճակը այդքան միարժեք չէ, հաշվի առնելով այն ահռելի ծանրությունը, որ Կրեմլը կրում է պատժամիջոցների, համաշխարհային մեկուսացման քաղաքականության հետեւանքով...

Դիմանալու հույսերը առերեւույթ քարոզչություն են, ներսում բոլորն են հասկանում, որ հնարավոր չէ դիմանալ Արեւմուտքի ճնշմանը, հատկապես երբ ռուսական «փորոտիքից» էլ այդ հանգամանքը օգտագործելով մեծացնում է ճնշումը թյուրքական տարրը, Իսրայելի գործուն աջակցությամբ...

Ռուսական իսթեբլիշմենտում իհարկե մոտեցումները այդ հարցում տարբեր են: Կա մի ստվար զանգված, որն ամենեւին դեմ չէ պայմանավորվել Ռուսաստանն այդ տարրին հանձնելու հարցում՝ սկսած Հայաստանից: Ավելին, շատերը կարծում են, որ հնարավոր է հանձնել Հայաստանն ու առժամանակ ազատել գլուխը, մինչեւ տեսնեն, թե ինչ կլինի...

Ոչինչ էլ չի լինելու, իհարկե, Հայաստանը խժռելուց հետո անցնելու են Ռուսաստանին: Մոսկվայում դա հասկացողներ էլ կան, որոնք պատկերացնում են, որ Ռուսաստանը որպես Ռուսաստան փրկելու համար միակ ելքը Հայաստանից բռնվելն է, բայց դրանից առաջ նախ պետք է համակերպվել Հայաստանը «բաց թողնելուն», որովհետեւ բռնվել հնարավոր է միայն ինքնիշխան Հայաստանից...

 Այդ դեպքում կօգնի նաեւ Արեւմուտքը, առանց որի Ռուսաստանը գործնականում ունակ չէ եւ ժամանակի ընթացքում ավելի անընդունակ է լինելու լուծել որեւէ ռազմավարական խնդիր:

Ռուսաստանում մոտեցումների, նաեւ բնազդների ներքին պայքարը արտացոլվում է նաեւ Հայաստանի վրա, Հայաստանում «արեւմտյան դավադրություն» փնտրելու հերթական ալիքով, որի հեղինակների նպատակը Կրեմլին համոզելն է, որ Հայաստանին «բաց թողնելուց» հետո Արեւմուտքը թույլ չի տա արդեն բռնվել Հայաստանից եւ փրկվել, իսկ ահա Հայաստանի մասը՝ Թուրքիային հանձնելու դեպքում, թուրքերը թույլ կտան հանգիստ բռնված մնալ մյուս մասից...

Մարդիկ տարիներ շարունակ միլիարդների բիզնես են անում այդ ռազմավարության վրա, նաեւ փշրանքներ հասցնելով Հայաստանում դրա սպասարկման գործի շահառուներին, որոնք հայաստանյան չափանիշներով քիչ չեն...

Ու թեեւ պրոպագանդիստական այդ մեքենայի մեջ հավաքված սոլովյով-սիմոնյան-կորոտչենկովները ռուսական ընդդիմության հակակոռուպցիոն բացահայտումների արդյունքում «վառված» խաղաքարտեր են, որ մի ոտքով արդեն Արեւմուտքում են՝

երբ կլքեն վերջնականապես թյուրքացած Ռուսաստանը, ռուս մեծապատիվ էմիգրանտի արեւմտյան կյանքն ավելի ապահովված եւ հուզիչ դարձնելու համար շարունակում են ռուսաստանյան պատրիոտության դիրքերից Հայաստանը Արեւմուտքին բաժին չթողնելու համար թուրքերի հետ կիսելու ռազմավարության հաղթանակը ավարտին հասցնելու ջանքը...

Ընդ որում հատկանշական է, որ հերթական ալիքը սկսվեց Սիրիա մարդասիրական առաքելության մասին Երեւանի որոշումից, նաեւ Հայաստանին ՍՈՒ 30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչ մատակարարելու գործարքը կնքելու մասին հայտարարություններից հետո...

Դրանք տագնապ էին, որ Ռուսաստանում կարող է հաղթել մյուս՝ Հայաստանից բռնվելու ռազմավարությունը, դրանից բխող ռուսական ներքին զոհաբերումներով, մինչեւ հայաստանյան կից շրջանակներ...

Ըստ երեւույթին, այդ տագնապով են նաեւ օրերս ոչ անհայտ Զատուլինի ինստիտուտում հավաքվել նորաստեղծ Լազարեւսկի ակումբի հայաստանյան սպասավորները...

Загрузка...
Ռաֆոն՝ սիրված դերասանի մասին Ինչպես է անցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան տարեդարձը Ի՞նչ հեռախոսազրույց է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև․ (տեսանյութ) ՇՏԱՊ․ Երևանում կինն իր՝ կորոնավիրուսից մահացած հոր անկողնային պարագաները հանել և դրել է հարկում, մուտքի պատերին քսելով իջեցրել ներքև Սերժ Սարգսյանի խոսքը՝ եվրոպացի գործընկերներին «Փաշինյանի արձագանքը՝ օրվա գլխավոր թեմային» Ով է Սայաթ Շիրինյանը․ (Լուսանկարներ) Կենդանակերպի երեք նշան, ովքեր ամենաշատն են պաշտպանված կորոնավիրուսից Տիգրան Ավինյանը ձեռագիր նամակ է գրել փոքրիկ աղջկան 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19-ը․ ՍՏՈՒԳԵՔ Մեկ շաբաթ է՝ կարանտինում 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում. 168.am (Ֆոտո) 18 օր կարանտինում գտնվող մեր հայրենակիցը պատմում է Իսպանիայից Վլադիմիր Պուտինը սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց Կորոնավիրուսը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ «Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Իմ մահվան համար աղոթող բոլոր կանանց Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com Ի՞նչ պատահեց Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ հանկարծ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ)

Яндекс.Метрика
website by Sargssyan