Այսօր՝ 23 հունվարի 2020թ., 00:00

Ուղերձ Ռոբերտ Քոչարյանին. Սաշիկ Սարգսյանը կոտրում է միֆը


 

Lragir.am-ը գրում է․

Կառավարությունը Civilnet-ին հայտնել է, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, 18,5 միլիոն դոլար անհատույց փոխանցել է պետությանը:

Սաշիկ Սարգսյանն այդ պատրաստակամության մասին բարձրաձայնել էր դեռեւս ամիսներ առաջ, ասելով, թե պատրաստ է անել դա, եթե հանվի իր ունեցվածքի կալանքը:

Այն, որ նրա բանկային հաշիվներից մեկի վրա կար 30 միլիոն դոլար, հայտարարել էր վարչապետ Փաշինյանը: Ստացվում է հետաքրքիր պատկեր՝ Սաշիկ Սարգսյանը վերադարձնում է 18,5, այսինքն 50 տոկոսից ավելին, այդպիսով կոտրելով իր մասին որոշակի հանրային «կարծրատիպեր»: Ստացվում է, որ նա իրեն պահում է կեսից ավելի քիչը: Թե՞ կեսից ավելի շատը:

Եթե լուրջ, ապա դա իհարկե գլխավոր հարցն է, եւ ոչ միայն Սաշիկ Սարգսյանի մասով, այլ ընդհանրապես՝ ով որքան է յուրացրել՝ օգտագործելով իշխանությունը, իշխանական դիրքը, կամ այդ դիրքում մերձավոր ունենալը:

Կա՞ այդպիսի գնահատական, հաշվարկ, կամ ստուգված տեղեկատվություն՝ օրինակ իրավապահների մակարդակով, կամ հաշվարկի մեթոդաբանություն, հասկանալու համար, թե որքան է համախառն ծավալը եւ ըստ այդմ որքանն է ենթակա վերադարձի:

Այդ առումով հետաքրքիր է, որ Սաշիկ Սարգսյանի հանձնածի վերաբերյալ տեղեկությունը հրապարակվում է այն ժամանակ, երբ ԱԱԾ-ն հրապարակում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի մոտ 2 միլիարդ դրամի հարկ թաքցնելու մասին, որին մեղադրանք է ներկայացված այդ առիթով:

Ստացվում է հետաքրքիր ուղերձ Քոչարյանին, թե ինչ է պետք անել: Մյուս կողմից, Քոչարյանը հազիվ թե այդ ուղերձի կարիքն ունենար:

Ամեն ինչ շատ պարզ է, եւ նույնիսկ առավել քան պարզ ասել է վարչապետ Փաշինյանը, հայտարարելով, որ առաջիկա հնգամյակում ծրագրվում է 2,5 միլիարդ դոլարի ներդրում անել բանակի սպառազինության արդիականացման եւ մարտունակության բարձրացման համար:

Դա արդյոք անուղղակի, կամ ոչ ֆորմալ գնահատական էր՝ նախորդ համակարգում իշխանության դիրքը յուրացնելու միջոցով չարաշահումների ծավալի, կուտակածի ծավալի առումով, թե՞ դա միայն մեկ մարդու կամ ընտանիքի առումով էր ակնարկ:

Իսկ եղե՞լ են այլ վերադարձնողներ, Սաշիկ Սարգսյանից բացի: Կա՞ն ցուցանիշներ, արձանագրումներ, հաշվարկ եւ այլն:

Պետք է հաշվի առնել նաեւ այն, որ հանրությունը կենտրոնանում է օդիոզ դեմքերի, հայտնի ֆիգուրների վրա, մինչդեռ համակարգը իր մեջ պարունակել է նաեւ հանրությանն «անհայտ» միլիոնատերեր, ինչը եւս բխել է նախկին իշխող համակարգի «ժանրի կանոնից»:

Գործընթաց կա, անկասկած, բայց այն ամբողջապես տեսանելի չէ հանրությանը, հանրության համար գնահատելի եւ չափելի չէ: Մյուս կողմից, իհարկե, հնարավոր է դա կրում է մարտավարական բնույթ, քանի որ գործընթացը գուցե առկա է նաև բավական բարդ դիրքային պայքարի արդյունքում, որտեղ ավելորդ հրապարակայնությունը կարող է լինել խանգարող հանգամանք:

Ի լրումն դրա, չի բացառվում նաեւ որոշակի առնչություն հարցերի, որոնք պարունակում են պետական անվտանգության հետ կապված տեղեկություններ եւ հարցեր, այդպիսով չլինելով ընթացիկ հրապարակայնության ենթակա:

Այդուհանդերձ, թեկուզ արդեն ավարտուն ռեժիմում, բայց գործընթացն ամբողջությամբ պարտադիր պետք է լինի հանրային հաշվետվողության դաշտում, կոռուպցիայի որոշակի հետեւանքի վերացման գործընթացն ինքնին կոռուպցիոն որեւէ ռիսկից կամ հետեւանքից զերծ պահելու համար:

Загрузка...
Սոնա Շահգելդյանը հոսպիտալացվել է Նիկոլ Փաշինյանի «պատասխանը»՝ Լևոն Քոչարյանին Փաշինյանը նույնիսկ ծաղկեպսակ չէր ուղարկել Սերժ Սարգսյանի խոսքը՝ Կուտոյանի հոգեհանգստին․ (տեսանյութ) Տարոն Մարգարյանը՝ Գեորգի Կուտոյանի մասին․ (տեսանյութ) Հրայր Թովմասյանը՝ Կուտոյանի հոգեհանգստին․ (տեսանյութ) Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը․ (տեսանյութ) Ով և ինչ պատճառով էր Կուտոյանին կանչել Լոնդոնից Գեորգի Կուտոյանի հարևանը նոր մանրամասներ է պատմել Երբ ծանոթ ձեռագրի կասկածները հանգիստ չեն տալիս․ Գոհար Աբաջյան Դեպքից առաջ Կուտոյանն ասել է, որ ցանկանում է երեք օր հանգստանալ. մնալով մենակ՝ ալկոհոլ է օգտագործել և․․․ «Մորքուրիս ամուսնուն էլ որ վերացրեցին, էլի նույն բաներն ասացին»․ Սոնա Շահգելդյան Վարչապետի աշխատակազմը՝ Կուտոյանի մահվան մասին Հրայր Թովմասյանն ու Գեորգի Կուտոյանը մտերիմ ընկերներ են եղել․ (Լուսանկարներ) Ի՞նչ էր ասում Գեորգի Կուտոյանը․ լսեք նրան Սերժ Սարգսյանը՝ Կուտոյանի մահվան մասին Ստյոպա Սաֆարյանն ինչ–որ բան գիտի՞ Հրայր Թովմասյանը լաց է լինում Կուտոյանի տան շենքի բակում. (Տեսանյութ) Ինչպես է Տաթևիկ Ռևազյանը մատուցող աշխատում Երևանի սրճարաններից մեկում․ (Video) Էս երեխայի ծնունդը լիքը բան է ասում․․․Աչաջուր համայնքում հսկա Տիգրան է ծնվել․ (Video) Ինչ է սպասվում Նունե Եսայանին Բարի լուր. Սամվել Կարապետյանը պապիկ է դարձել. (Լուսանկարներ) «Դուք ինձ մենակ թողեցիք իմ դժվար պահերին․ Ցավում եմ, որ այդ արցունքները անկեղծ չէին»․ Մանուել Մանուկյան. (Video) 65- 70 հազար դրամի սահմաններում վարձով բնակարաններ էր փնտրում․․․ Ցավալի է, որ այդ ջերմությունը անկեղծ չի եղել, և Վանեցյանի կողմից այսպիսի դավադրություններ են կազմակերպվել մեր ընտանիքի դեմ․ Մարիամ Փաշինյան Քիմ Քարդաշյանի սենսացիոն հայտարարությունը․ տեսանյութ Խեղդամահ արված 16-ամյա աղջկան հետեւել են կանգառից. մանրամասներ կատարվածից Տորթը դրել էինք սեղանին, մոմը՝ վրան. 16–ամյա սպանված աղջկա մորաքույրը մանրամասներ է պատմում Այդ մահացած աղջկա ընկերը փնտրում է իմ աղջկան, երեւի վրեժխնդիր լինելու համար Համացանցում են հայտնվել Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի վթարի վայրից առաջին լուսանկարները․ (Լուսանկարներ)

Яндекс.Метрика
website by Sargssyan