Այսօր՝ 20 ապրիլի 2019թ., 00:00

Ուղերձ Ռոբերտ Քոչարյանին. Սաշիկ Սարգսյանը կոտրում է միֆը


 

Lragir.am-ը գրում է․

Կառավարությունը Civilnet-ին հայտնել է, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, 18,5 միլիոն դոլար անհատույց փոխանցել է պետությանը:

Սաշիկ Սարգսյանն այդ պատրաստակամության մասին բարձրաձայնել էր դեռեւս ամիսներ առաջ, ասելով, թե պատրաստ է անել դա, եթե հանվի իր ունեցվածքի կալանքը:

Այն, որ նրա բանկային հաշիվներից մեկի վրա կար 30 միլիոն դոլար, հայտարարել էր վարչապետ Փաշինյանը: Ստացվում է հետաքրքիր պատկեր՝ Սաշիկ Սարգսյանը վերադարձնում է 18,5, այսինքն 50 տոկոսից ավելին, այդպիսով կոտրելով իր մասին որոշակի հանրային «կարծրատիպեր»: Ստացվում է, որ նա իրեն պահում է կեսից ավելի քիչը: Թե՞ կեսից ավելի շատը:

Եթե լուրջ, ապա դա իհարկե գլխավոր հարցն է, եւ ոչ միայն Սաշիկ Սարգսյանի մասով, այլ ընդհանրապես՝ ով որքան է յուրացրել՝ օգտագործելով իշխանությունը, իշխանական դիրքը, կամ այդ դիրքում մերձավոր ունենալը:

Կա՞ այդպիսի գնահատական, հաշվարկ, կամ ստուգված տեղեկատվություն՝ օրինակ իրավապահների մակարդակով, կամ հաշվարկի մեթոդաբանություն, հասկանալու համար, թե որքան է համախառն ծավալը եւ ըստ այդմ որքանն է ենթակա վերադարձի:

Այդ առումով հետաքրքիր է, որ Սաշիկ Սարգսյանի հանձնածի վերաբերյալ տեղեկությունը հրապարակվում է այն ժամանակ, երբ ԱԱԾ-ն հրապարակում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի մոտ 2 միլիարդ դրամի հարկ թաքցնելու մասին, որին մեղադրանք է ներկայացված այդ առիթով:

Ստացվում է հետաքրքիր ուղերձ Քոչարյանին, թե ինչ է պետք անել: Մյուս կողմից, Քոչարյանը հազիվ թե այդ ուղերձի կարիքն ունենար:

Ամեն ինչ շատ պարզ է, եւ նույնիսկ առավել քան պարզ ասել է վարչապետ Փաշինյանը, հայտարարելով, որ առաջիկա հնգամյակում ծրագրվում է 2,5 միլիարդ դոլարի ներդրում անել բանակի սպառազինության արդիականացման եւ մարտունակության բարձրացման համար:

Դա արդյոք անուղղակի, կամ ոչ ֆորմալ գնահատական էր՝ նախորդ համակարգում իշխանության դիրքը յուրացնելու միջոցով չարաշահումների ծավալի, կուտակածի ծավալի առումով, թե՞ դա միայն մեկ մարդու կամ ընտանիքի առումով էր ակնարկ:

Իսկ եղե՞լ են այլ վերադարձնողներ, Սաշիկ Սարգսյանից բացի: Կա՞ն ցուցանիշներ, արձանագրումներ, հաշվարկ եւ այլն:

Պետք է հաշվի առնել նաեւ այն, որ հանրությունը կենտրոնանում է օդիոզ դեմքերի, հայտնի ֆիգուրների վրա, մինչդեռ համակարգը իր մեջ պարունակել է նաեւ հանրությանն «անհայտ» միլիոնատերեր, ինչը եւս բխել է նախկին իշխող համակարգի «ժանրի կանոնից»:

Գործընթաց կա, անկասկած, բայց այն ամբողջապես տեսանելի չէ հանրությանը, հանրության համար գնահատելի եւ չափելի չէ: Մյուս կողմից, իհարկե, հնարավոր է դա կրում է մարտավարական բնույթ, քանի որ գործընթացը գուցե առկա է նաև բավական բարդ դիրքային պայքարի արդյունքում, որտեղ ավելորդ հրապարակայնությունը կարող է լինել խանգարող հանգամանք:

Ի լրումն դրա, չի բացառվում նաեւ որոշակի առնչություն հարցերի, որոնք պարունակում են պետական անվտանգության հետ կապված տեղեկություններ եւ հարցեր, այդպիսով չլինելով ընթացիկ հրապարակայնության ենթակա:

Այդուհանդերձ, թեկուզ արդեն ավարտուն ռեժիմում, բայց գործընթացն ամբողջությամբ պարտադիր պետք է լինի հանրային հաշվետվողության դաշտում, կոռուպցիայի որոշակի հետեւանքի վերացման գործընթացն ինքնին կոռուպցիոն որեւէ ռիսկից կամ հետեւանքից զերծ պահելու համար:

Загрузка...
loading...
Տեսանյութ. Ծեծկռտուք ու քաշքշոցներ` Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ Լիլիթ Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել է համերգի ժամանակ․ (Video) Ռազբորկա ԱԺ նիստից հետո․ ի՞նչ է կատարվել Մարուքյանի աշխատասենյակում Հռոմի պապը համբուրում է Սուդանի իշխանության և ընդդիմության առաջնորդների ոտքերը՝ խնդրելով դադարեցնել պատերազմը. (Video) Նախկինում ինչպիսի՞ տեսք է ունեցել ԱԺ-ում ելույթ ունեցած տրանսգենդերը Այդ սենյակում մի մարդ չմնա, աշխատանքից ազատել բոլորին. Նիկոլ Փաշինյան Լիլիթ Հովհաննիսյանն առաջին անգամ ցույց է տվել իր գեղեցկուհի մայրիկին, ում երգչուհին անչափ նման է. (Photo) Աշոտ Ղազարյանի թոռները` Անահիտը և Բորիսը, «Лучше всех» նախագծի ընթացքում հիացրել են հաղորդավար Մաքսիմ Գալկինին Նատալիա Օրեյրոյի համերգը Երևանում․ (տեսանյութ) Կարճ շորտերի սիրահար Անատի Սաքանյանը նման տեսքո՞վ է մարզվում մարզասրահում. (Տեսանյութ) Փաշինյանի խիստ հրահանգը՝ Արթուր վանեցյանին Լուիզային ստիպե՞լ են նման անճաշակ հագուստ կրել Womens club-ի բեմում. ՖՈՏՈ Արձակուրդից հետո դասերը մեկնարկեցին առանց սիրելի դասընկերոջ. (Տեսանյութ) Նոր մանրամասներ Գյումրիում 10-ամյա երեխայի մահվան դեպքից Փաշինյանի քաղաքական հզոր պատասխանը՝ Ալիևին․ (տեսանյութ) Ահասարսուռ դեպք Գյումրիում։ Մայրը 10-ամյա որդուն գտել է մահացած ՀՀ վարչապետի խոսուն ժեստը՝ Ալիևի հետ հանդիպման ժամանակ. (Ֆոտո) Փաշինյանի և Ալիևի պահվածն՝ առաջին պաշտոնական հանդիպման ժամանակ․ (տեսանյութ) Սերժ Սարգսյանի ուղերձը. ժամանակը մոտենում է Նոր սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում․ Ռուսական պետական հեռուստաընկերությունը Փաշինյանի քայլերը որակում է հակաօրինական․ (Տեսանյութ) Ալիևի հետ հանդիպման մասին խոսելիս Փաշինյանը հեռախոսով նամակ ստացավ, որից հետո սկսեց կմկմալ. (Տեսանյութ) Սիրուշոն տատիկի հետ դուրս էր եկել զբոսանքի, երբ բակի երեխաները նկատեցին նրան. վերջիններիս արձագանքը տեսնել է պետք. (Տեսանյութ) Ինչի է պատրաստվում Ադրբեջանը. Բաքուն փոխում է կերպարը Սամվել Բաբայանի նամակը Սերժ Սարգսյանին․ (2013 թվական) Աննա Հարությունյանը Անի Երանյանի հետ լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ 6-րդ վարչության աշխատակիցները զինված մտել են Արմաշի ալյուրի գործարան Գագիկ Ծառուկյանի կարևոր հայտարարությունը. քաղաքացիների բոլոր վարկերը կհամաներվե՞ն․ (Տեսանյութ) Ինչ շքեղ տեսքով է Մարինկա Խաչատրյանը ներկա գտնվել ու երգել քույրիկի նշանադրության օրը. (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ) Քիչ առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել երևանյան երթուղայիններից մեկի մեջ․ «Ձենդ, կոկորդդ կկտրեմ, հերդ դագաղդ դնի». (Տեսանյութ) Փոքրիկ Միշան՝ իր հզոր ելույթով, իրար է խառնել ամբողջ Ադրբեջանը

Яндекс.Метрика
website by Sargssyan