Այսօր՝ 17 փետրվարի 2020թ., 00:00

Նազենի Հովհաննիսյանի խոստովանությունը․ Սիրում եմ քեզ ...


 

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որտեղ մասնավորապես գրել է․

«Մենք շատ տարբեր ենք. ես և դու։ Էնքան տարբեր, որ հաճախ զարմանում եմ, ինչպես ենք ապրում նույն երկնքի տակ, ինչպես ենք ապրում առհասարակ միասին...

Ես ու դու իրար հա հերքում ենք, մերժում ենք ու հրաժարվում, իսկ հետո նորից ձգտում ենք իրար՝ մագնիսի երկու կեսերի պես, որոնք հա վանում ու ձգում են իրար...

Մենք անասելի տարբեր ենք. ես սիրում եմ դասական երաժշտություն կամ լռություն, դու՝ աղմուկ ու ռիթմեր, ես սիրում եմ կարդալ, դու՝ խոսել, ես գրում եմ, իսկ դու գոռում, ես փորձում եմ փոխել, իսկ դու մեղադրում, ես փորձում եմ փոխՎել, ի

սկ դու՝ հերքում,,, մենք տարբեր ենք, դու,,, հեռավորությունից տեսնում ես շատ բան, ես՝ ներսից, գիտեմ ավելին, իմ զգայականը ապրված է, քոնը՝ երևակայական, մենք իրոք տարբեր ենք, ասում ես, որ սիրում ես, բայց «հոշոտում» ես ինձ, երդվում ես, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց միայն ու անընդհատ ցավեցնում ես ու խոցում։ Օրեր են , կմթնեն անց կկենան…

Դու և ես երկու հակապատկեր, բայց և իրար այդքան նման… ու ինչ էլ որ լինի, ես սիրում եմ քեզ, ինչպիսինն էլ որ լինես, ես կընդունեմ քեզ, երբ էլ որ ինձ հասկանաս, ես երախտապարտ կլինեմ քեզ, որովհետև ես ու դու տարբեր ենք, բայց և ՝ նույնը...

Դու. իմ ընկերը, քույրս, գուցե պապս, մայրս, հնարավոր է ամուսինս, ընկերուհիս կամ ուսանողական ընկերս, գործընկերն ու մեր շենքի բնակիչը, փողոցի անծանոթն ու երգիչը, սիրելի դերասանն ու անհայտ բաժանորդը, հայրս, ի վերջո եղբայրս ես դու…մենք նույնն ենք. ու էդ նույնությունն է հաճախ դրդում «պատերազմի» ու անջատման, որ ապացուցենք, որ Ուրիշ ենք, գուցե ավելի լավի մղումով՝ բայց…

… ախր Մենք նույնն ենք մեր թերություններով, թուլություններով ու անգամ գենետիկ հիվանդություններով…

Մենք՝ ես ու դու, պիտի սովորենք վերջապես ապրել ՄԻԱՍԻՆ՝ նույն երկնքի տակ. մեզ բաժանում է մեր եսասիրությունը, ուրեմն արի որոշենք ՄԻԱՆԱԼ այդ «եսասիրությամբ», քո ու իմ «ես»- ն ախր նույնն են, ինձ ատելով քեզ ես կործանում … ընկեր, եղբայր, ՀԱՅրենակից։

Ես հոգնել եմ վատից ու վատությունից. դա հիվանդացնում է բոլորիս...

Ուզում եմ ասել, որ անկախ ամեն ինչից մենք միևնույն է կանք իրար կյանքում, Նույն երկնքի տակ ու նույն քարոտ լեռներում, ու ես իսկապես, գիտակցված ու իմ ամբողջ պատասխանատվությամբ. Սիրում եմ քեզ»..

Загрузка...
Քիմ Քարդաշյանը խոսել է նոր հանրահավաքի մասին Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է․ (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո Արցախի «էլիտար» զորամասը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Կնոջ նամակի իրական պատմությունը Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը ԱՅՍ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՀՀ 5 ՈՒՂԵՒՈՐ Է ԵՂԵԼ, ՈՐՈՆՑ ԵՒՍ ՉԵՆ ԹՈՂԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ինչ է պատմում Արթուր ուսոցչուհին Սոնա Շահգելդյանը հոսպիտալացվել է Նիկոլ Փաշինյանի «պատասխանը»՝ Լևոն Քոչարյանին Փաշինյանը նույնիսկ ծաղկեպսակ չէր ուղարկել Սերժ Սարգսյանի խոսքը՝ Կուտոյանի հոգեհանգստին․ (տեսանյութ) Տարոն Մարգարյանը՝ Գեորգի Կուտոյանի մասին․ (տեսանյութ) Հրայր Թովմասյանը՝ Կուտոյանի հոգեհանգստին․ (տեսանյութ) Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը․ (տեսանյութ) Ով և ինչ պատճառով էր Կուտոյանին կանչել Լոնդոնից Գեորգի Կուտոյանի հարևանը նոր մանրամասներ է պատմել Երբ ծանոթ ձեռագրի կասկածները հանգիստ չեն տալիս․ Գոհար Աբաջյան Դեպքից առաջ Կուտոյանն ասել է, որ ցանկանում է երեք օր հանգստանալ. մնալով մենակ՝ ալկոհոլ է օգտագործել և․․․ «Մորքուրիս ամուսնուն էլ որ վերացրեցին, էլի նույն բաներն ասացին»․ Սոնա Շահգելդյան Վարչապետի աշխատակազմը՝ Կուտոյանի մահվան մասին Հրայր Թովմասյանն ու Գեորգի Կուտոյանը մտերիմ ընկերներ են եղել․ (Լուսանկարներ) Ի՞նչ էր ասում Գեորգի Կուտոյանը․ լսեք նրան Սերժ Սարգսյանը՝ Կուտոյանի մահվան մասին Ստյոպա Սաֆարյանն ինչ–որ բան գիտի՞ Հրայր Թովմասյանը լաց է լինում Կուտոյանի տան շենքի բակում. (Տեսանյութ) Ինչպես է Տաթևիկ Ռևազյանը մատուցող աշխատում Երևանի սրճարաններից մեկում․ (Video) Էս երեխայի ծնունդը լիքը բան է ասում․․․Աչաջուր համայնքում հսկա Տիգրան է ծնվել․ (Video) Ինչ է սպասվում Նունե Եսայանին Բարի լուր. Սամվել Կարապետյանը պապիկ է դարձել. (Լուսանկարներ)

Яндекс.Метрика
website by Sargssyan