Այսօր՝ 25 մարտի 2019թ., 00:00

Երևանում 20-ամյա հարբած աղջիկը փողոցում հայհոյել է ու սպանել իրեն զսպող անծանոթ երիտասարդին


 

1in.am-ը գրում է․

Ճերմակադեմ, փխրուն, ճենապակե տիկնիկի նման 20-ամյա աղջիկը՝ Շուշանիկ Ա.-ն, վերաքննիչ դատարանում նստած էր ամբաստանյալի տեղում:

Դժվար էր պատկերացնել, որ նույն այդ աղջիկը ամիսներ առաջ հարբած վիճակում փողոցում սեռական բնույթի հայհոյանքներ էր տվել, աղմկել, ապա պայուսակից հանել էր ծալովի դանակն ու մխրճել էր իրեն անծանոթ երիտասարդի մարմնի մեջ:

Երիտասարդը հարբած աղջկան չէր նեղացնում, ընդամենը փորձում էր հանգստացնել, տաքսի նստեցնել ու տուն ուղարկել, փորձում էր համոզել, որ հարբած աղջիկը նման խայտառակ վիճակում իրենց ընդհանուր ծանոթի տուն չգնա՝ նրա եղբոր հոգեհանգստին…

Շուշանիկը անկիրթ աղջիկ չէր, երաժշտական ուսումնարանի վոկալ բաժնի ուսանողուհի էր եղել: Դատարանում նա խոսում էր գրագետ, բայց չափազանց սառը տոնով՝ այդպես էր փորձում «պաշտպանվել» տուժողի ընտանիքի ատելությունից…

Առաջին ատյանի դատարանում Շուշանիկն ամեն բան ժխտել էր, «ատկազով» էր դատվել: Դատապարտվել էր 9 տարի ազատազրկման: Վերաքննիչ էր դիմել՝ խնդրելով պատիժը մեղմացնել: Եվ վերաքննիչում ոչ միայն ցուցմունք տվեց, իրեն մեղավոր ճանաչեց, այլ նաև զղջման խոսքեր ասաց՝ սառը, մի տեսակ վերևից…

2000 թվականի հունիսի 6-ին Շուշանիկ Ա.-ն տանը մենակ չմնալու համար հրավիրել էր իր ընկերուհի երկու քույրերին: Միասին ճաշել էին, երեքով մեկ շիշ օղի էին խմել:

Ժամը 18-ի սահմաններում գնացել էին Սեբաստիա փողոցի հարևանությամբ գտնվող՝ «Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակի» անունը կրող այգի: Նստել էին սրճարանում: Գարեջուր էին խմել, Շուշանիկը բարձր խոսել էր՝ անվայել բառերով…

Հարևանությամբ նստած տղաները սկսել էին ռեպլիկներ անել աղջիկների հասցեին: Հայհոյախոսության մեջ ակտիվը Շուշանիկն էր, նրա ընկերուհի քույրիկներն իրենց ավելի զուսպ էին պահում:

Քույրիկներից մեկը նույնիսկ մոտեցել էր տղաների սեղանին ու խնդրել էր «ըմբռնումով մոտենալ» իրենց ընկերուհուն՝ աղջիկ է, «քեֆը լավ է…»:

Տղաները մոտեցել էին աղջիկների սեղանին, հաշտություն էին կնքել, նրանց գարեջուր էին հյուրասիրել, նստել էին նրանց սեղանի շուրջ:

Շուշանիկը որոշել էր այգում հեծանիվ քշել: Հեծանիվ քշելուց հետո նա ավելի էր ակտիվացել ու ոգևորվել: Նրանց սեղանին էր մոտեցել տղաների ընկերներից ևս մեկը: Հենց նա էր ժամեր անց Շուշանիկի դանակի հարվածից մահանալու…

Ժամը 22-ի սահմաններում աղջիկներն ու տղաները իրար հետ սրճարանից դուրս էին եկել: Շուշանիկն առարկություն չընդունող տոնով ասել էր, թե գնում է ցավակցելու իր ծանոթին՝ նրա եղբոր հոգեհանգիստն էր եղել այդ երեկո…

Ընկերուհիներն ու տղաները փորձել էին հետ պահել Շուշանիկին՝ ասել էին՝ արդեն ուշ է, դու էլ խմած ես, ամոթ է, վաղը կգնաս: Շուշանիկն իրեն արգելողների վրա սաստիկ բարկացել էր, սկսել էր գոռգոռալ փողոցում, հայհոյել: Տղաները փորձել էին նրան սաստել, բայց Շուշանիկն ավելի էր վրդովվել՝ ո՞վ են դրանք, որ իրեն չթողնեն ծանոթի տուն գնալ…

Հայհոյանքների ու գոռգոռոցների արանքում Շուշանիկն ապտակել էր տղաներից մեկին: Հասել էր ծանոթի տան մոտ, շարունակել էր աղմկել…

Շուշանիկի ընկերուհիները, տեսնելով, որ Շուշանիկը քանի գնում՝ անկառավարելի է դառնում, նրան թողել, տղաներից մեկի ուղեկցությամբ տուն էին գնացել՝ ամաչել էին Շուշանիկի կողքին գտնվել փողոցում:

Վերաքննիչ դատարանում Շուշանիկն ասաց. «Մի պահ ես մենակ մնացի տուժողի հետ: Նա թույլ չէր տալիս, որ ցավակցելու գնամ, փորձում էր փակել ճանապարհս… Ես հանեցի իմ պայուսակի մեջ պահված ծալովի դանակը… Նա եկավ ինձ վրա… ես ավելի վրդովվեցի, դանակով խփեցի ու հեռացա…

Որոշ ճանապարհ անցել էի, երբ ինձ մոտեցավ տղաների խմբից մեկ ուրիշը, առաջարկեց ինձ տուն հասցնել: Նա ինձ տաքսի նստեցրեց, բայց ես չցանկացա նրա ուղեկցությամբ տուն գնալ… Տաքսուց իջա Օպերայի մոտ: Գնացի «Ռելաքս» բար...

Մի բաժակ սուրճ խմեցի ու տուն գնացի… Հաջորդ օրը, երբ սթափվեցի, հասկացա, որ մարդ եմ դանակահարել, ՆԳ բաժին գնացի: Դանակն էլ հետս տարա… Զղջում եմ… Խնդրում եմ մեղմ վարվել…»:

Տղաներից մեկը հայտնեց. «Տուժողը փորձում էր Շուշանիկին հանգստացնել… Հետո տեսա, որ տուժողը պպզել է, իսկ Շուշանիկը հեռանում է… Տուժողն ասեց՝ ծակեց, դանակով խփեց… Ես ուզում էի Շուշանիկի հետևից գնալ, տուժողն ասեց. «Մի գնա, ինձ մենակ մի թողնի… Ձեռքին դանակ կա, քեզ էլ կխփի…»: Հարցրի՝ որտեղի՞ն է խփել: Տուժողը ցույց տվեց աճուկի մասը…»:

Տղաների խմբից երկրորդ վկան հայտնեց. «Շուշանիկը սրճարանում գարեջուր էր խմում ու ընկերուհիների հետ բարձր-բարձր խոսում էր մեր թաղամասի տղաներից մեկի ու նրա մահացած եղբոր մասին: Շուշանիկին հարցրի՝ ճանաչո՞ւ ես էդ տղերքին: Շուշանիկը ջղայնացավ. «Դուք ո՞վ եք, որ նրանց ճանաչեք, ինձ էլ հարցնեք՝ ճանաչո՞ւմ եմ…»:

Հետո հաշտվեցինք, իրար հետ գարեջուր խմեցինք… Մեր սեղանին մոտեցավ տուժողը… Երբ սրճարանից դուրս էինք գալիս, Շուշանիկն անընդհատ ասում էր, թե գնում է ծանոթին ցավակցելու: Քանի որ հարբած էր՝ չէինք թողնում:

Հանկարծ նա պոկվեց ու վազեց… Ես հասա հետևից, խնդրեցի, որ չգնա, ասի՝ մարդիկ սգի մեջ են, իսկ դու խմած ես… Շուշանիկն ինձ ապտակեց, անպատիվ խոսքեր էր ասում, անընդհատ կրկնում էր. «Մտքիս դրել եմ, պիտի գնամ»:

Հասել էինք մեռելատուն: Մարդիկ դուրս եկան աղմուկի վրա, կանայք Շուշանիկին ամոթանք էին տալիս: Սգո տնից մի տղա դուրս եկավ, Շուշանիկին կոպիտ ասեց. «Էս խի՞ ես էկել, հլը գնա ստեղից…»:

Մի տարեց կին էլ մոտեցավ, պահանջեց, որ Շուշանիկը հեռանա: Շուշանիկի ընկերուհիներն ամաչեցին, խնդրեցին, որ իրենց տուն ուղեկցեմ: Ուղեկցեցի: Հետ գալու ճանապարհին տեսա Շուշանիկին՝ մենակ գնում էր:

Տաքսի կանգնացրի, Շուշանիկին ստիպելով նստացրի տաքսի, որ իրենց տուն տանեմ, իսկ նա անընդհատ հայհոյում էր, բռունցքով խփում էր մեջքիս… Օպերայի մոտ իջավ տաքսուց, ասեց՝ ուզում եմ «Ռելաքս» գնամ… Ես հետը չգնացի:

Մեքենայի մեջ ձեռին դանակ տեսա, երբ Օպերայի մոտ մեքենայից իջնում էր, քմծիծաղ տալով ասեց. «Ընկերներիցդ մեկին դանակով ծակեցի…»:

Դանակահարված երիտասարդի վերքից արյուն չէր հոսում: Այդ պատճառով մարդիկ առանձնապես չէին անհանգստացել, մտածել էին՝ վատ է զգում, կանցնի… Երբ երիտասարդը հասել էր իրենց տան մոտ, բոլորովին ուժասպառ էր եղել:

Կես ժամի չափ մնացել էր դռան մոտ՝ չէր կարողացել շարժվել… Երբ կինը պատահաբար բացել էր դուռն ու նրան տեսել էր, երիտասարդը շշնջացել էր. «Մեռնում եմ»: Նրա մարմնին արյան հետքեր չկային…

Տուժողը մահացել էր հիվանդանոցում՝ ներքին սուր արյունահոսությունից: Դեպքի պահին նրա կինը հղի էր՝ երկրորդ երեխան պիտի ունենային, չունեցան…

Տուժողի իրավահաջորդը վերաքննիչ դատարանում ասաց. «Ի՞նչ անուն տալ, երբ մի խմած, մի հարբած անձնավորությւոն, այն էլ՝ աղջիկ, դանակով հարվածում, երիտասարդ մարդուն զրկում է կյանքից… 14 սմ երկարություն է ունեցել վերքային խողովակը՝ ահա թե ինչպես է հարվածել…

Հետո թողել, սառնասրտորեն հեռացել է…»:

Այս խոսքերի վրա Շուշանիկը տեղից արձագանքեց. «Կարող ա՞ դուք ես եմ»՝ նրան դուր չէր եկել «սառնասրտորեն» բառը…

Այնուամենայնիվ, վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով Շուշանիկի արտաբերած զղջման խոսքերը, նրա պատիժը մեկ տարով մեղմացրեց՝ Շուշանիկը դատապարտվեց 8 տարի ազատազրկման…

Загрузка...
loading...
Ինչ շքեղ տեսքով է Մարինկա Խաչատրյանը ներկա գտնվել ու երգել քույրիկի նշանադրության օրը. (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ) Քիչ առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել երևանյան երթուղայիններից մեկի մեջ․ «Ձենդ, կոկորդդ կկտրեմ, հերդ դագաղդ դնի». (Տեսանյութ) Փոքրիկ Միշան՝ իր հզոր ելույթով, իրար է խառնել ամբողջ Ադրբեջանը Այս հինգ հայտնիները երևի չեն հասկացել, որ հայկական փորն այլևս նորաձև չէ. ՖՈՏՈ Հրապարակվել է Քիմ Քարդաշյանի մանկական լուսանկարը պապի՝ Արթուր Քարդաշյանի հետ Հրապարակվել է Քիմ Քարդաշյանի մանկական լուսանկարը պապի՝ Արթուր Քարդաշյանի հետ Ինչ է լինում, երբ տղամարդը որոշում է մասնակցել կնոջ ծննդաբերությանը․ (Video) Տաթևիկ Ադումյանը սիրառատ ու ռոմանտիկ երեկոն ամուսնու հետ. (Video) Գողը, գողացված դրամապանակի մեջ տեսնելով ՍԱ, գնաց և հանձնվեց ոստիկանությանը Նաիրի Հունանյանի բաց նամակը՝ Ռոբերտ Քոչարյանին «Մերժվածը» հնդկական հեռուստասերիալն ավարտվում է. (Տեսանյութ) Շուշան Պետրոսյանը հրապարակել է Փաշինյանի որդու լուսանկարը և գրառում կատարել. (ՖՈՏՈ) Անժելա Սարգսյանը ուշադրություն չի՞ դարձնում, թե իր դուստրն ինչպես է մեծանում. ՎԻԴԵՈ Անժելա Սարգսյանը անկողնուց բարի գիշեր է մաղթել իր հետևորդներին. ՖՈՏՈ Վտանգ է հայտարարվել. ինչ է սպառնում Արցախին Լուլուն հանուն Կարեն Կարապետյանի պատրաստ էր արտագաղթել. politik.am Հինգ հայ դերասաններ, որոնց պատճատով այս ֆիլմերը ձախողվել են Հինգ դերասան, որոնց հետ նույնիսկ անկողնային տեսարաններ խաղալն է զզվելի «Ինձ ապշեցրեց Ռոբերտի․․․»․ Քոչարյանի կնոջ ուշագրավ հարցազրույցը Արմավիրում 4 երեխաների 37-ամյա մայրը նորածնին սպանել, ապա մարմինը տոպրակով նետել է աղբարկղի մեջ Եթե ձեր տանը մնացել է այս հին կարի մեքենայից, դեն մի նետեք այն. դրանք գնում են հնահավաքները Արուս Տիգրանյանը բացահայտել է, թե ով է Գուրգեն Դաբաղյանի ընկերուհին. (տեսանյութ) Ինչքանով են երգում հայ երգիչները հարսանիքներին Բախում Օպերայի մոտ. տուժել է նաև պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Արմավիրում 33-ամյա տղամարդը իմանալով կնոջ ու մանկության ընկերոջ ինտիմ կապի մասին՝ սպանել է ընկերոջը 17-ի փոխարեն կլինի 12 նախարարություն. գործադիրն ընդունեց մեծ աղմուկ հանած նախագիծը «Հրապարակ». Պուտինը դժգոհել է Սերժ Սարգսյանից «Որդիս 21 տարեկան կարող էր լինել․․․ բայց ես կորցրի նրան»․ Անդրեի սկանդալային խոստովանությունը Համացանցը քննարկում է Փաշինյանի աշխատակազմին սպասարկող մեքենայի ԱՅՍ տեսանյութը. ոչ ոք նման բան չէր սպասում Սպարապետն այս ավտոմեքենան Սիրիայի նախագահից չի ստացել. ահա G դասի Մերսեդեսի ԻՐԱԿԱՆ պատմությունը

Яндекс.Метрика
website by Sargssyan