Այսօր՝ 25 մարտի 2019թ., 00:00

Հայտնիները շատ կոշտ են արձագանքել Երգի պետական թատրոնը փակելու լուրերին


 

Օրերս մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ, Մշակույթի նախարարության տեղեկանքի համաձայն, ի թիվս այլ կառույցների, առաջարկվում է լուծարել նաև Երգի պետական թատրոնը։ Սա դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել հայտնիների շրջանում։ Շոու բիզնեսի ներկայացուցիչներն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանին, ով, կարելի է ասել, նրանց մեծ մասի կնքահայրն է եղել և օգնել է նրանց կայանալ ու առաջ գնալ այս ոլորտում։ Աստղերը համացանցը ողողել են լուսանկարներով ու կոշտ գրառումներ կատարել։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը։

Ավետ Բարսեղյան

Բարև, Հայաստան։

Իմ կողքին այն արտիստն է, ով երգել է, գրել է ու արարել է քեզ համար անդադար։
Քո ու քո եղբայր Արցախի անդավաճան զավակը տարիներ շարունակ դաստիարակել ու դաստիարակում է մեզ, զարգացնում գիտակցությունը ինչպես լինել նվիրյալ, պրոֆեսիոնալ ու ազնիվ արվեստի մասնիկ։

Հայաստան, իմ կողքինը վարժապետ է, ով անցել է քեզ հետ մի ողջ կյանք ու կռիվ։
Հայաստան, դու ծնում ես Արթուր Գրիգորյան․․․

Ցավոք, երբեմն, անկախ քո կամքից, ծնվում են անծին վիժվածքներ, որ փորձում են վնասել տաղանդավոր ծնունդներին․․․ Հայաստան, ես վստահ եմ, որ քեզ իսկապես սիրողներն Աստծո հովանու տակ են, իսկ մնացածը․․․ մնացած են իրենց իսկ ատելության ու գաղջ հոգու ավերակների տակ․․․ Հայաստան, մենք քո կողքին ենք․․․Գրիգորիչ, Դուք մեր Հայաստանն եք։

Սարո Թովմասյան

Իմ սկիզբը հենց այս մեծ մարդու շնորհիվ է եղել։ Երգի թատրոնն էլ տունս է եղել, Գրիգորիչն էլ եղել է ու կա ճաշակ թելադրող։

Ոչ ոք չի կարող ջնջել պատմությունը։

Արամե

Ես չեմ սովորել Երգի պետական թատրոնում, բայց պատմությունը լավ գիտեմ։ Այնտեղ կրթվել են մի քանի հզոր սերունդներ՝ երգիչների, հաղորդավարների, երգահանների և, առհասարակ, տաղանդաշատ մարդկանց։ Արթուր Գրիգորյանն այն մարդն է, ով բերեց երգարվեստի մի նոր տեսակ և որակ, բարձրացրեց արտիստի կարևորությունն ու մակարդակը։ Մի՛ ջնջեք պատմությունը, դա կարող է մեզ վրա ծանր նստել։

Հռիփսիմե Հակոբյան

Աններելի է շնորհակալ չլինելն ու չգնահատելը մի մարդու, ով նվիրել է իր ողջ կյանքը մեր երգարվեստին՝ կերտելով սերունդներ։ Երգի պետական թատրոնը բոլորիս տունն է, սկիզբը..

Կարեն-Սևակ

Երգի պետական թատրոնից ու մաեստրո Արթուր Գրիգորյանից հեռու թող խաղան մարդիկ, ովքեր որդեգրել են արվեստը կործանելու գաղափարը․․․

Հասմիկ Կարապետյան

Մենահամերգս էր իմ Երգի պետական թատրոնում։ Այնքան կարևոր բաներ սովորեցի այնտեղ Արթուր Գրիգորևիչի շնորհիվ։ Շատերը գիտեն, շատերը կհասկանան․․․

Անուշիկ Ալավերդյան

Մի ամբողջ կյանք, մի ամբողջ պատմություն է այս պատերի ներսում՝ Երգի թատրոնի ներսում։

Մեկ վայրկյանում ոչնչացնել այս ամենն աններելի է․․․

Գայանե Ասլամազյան

Մութ ու ցուրտ տարիներին մեզ համար միակ լուսավոր կենտրոնն էր… Ու տարիներ շարունակ մնացել է որակյալ արվեստի և մշակույթի օջախ երիտասարդների համար։ Ոչինչ չստեղծած՝ քանդում եք եղածը…

Սամվել Գրիգորյան

Չի կարելի արմատախիլ անել տասնամյակների ընթացքում ստեղծված և հղկված մշակութային արժեքները։ Նոր սերնդին հնարավորություն տվեք դաստիարակված երաժշտությամբ կրթվելու․․․ Մի տարեք դեպի Բաքու։

 

Արմինկա

Ամենաթանկ խոսքերը, որոնք կարելի էր լսել մի մարդու շուրթերից, ով հիմնադիրն ու հիմնաքարն է հայկական էստրադայի (սովետական կայացած էստրադայից հետո) ու, մասնավորապես, հայկական սոուլ երաժշտության:

Չափազանց տարբեր մտածելակերպ, ֆանտաստիկ խորը զգացողություն, հստակ նպատակ ու դրա հաղթանակած իրականացում, անմնացորդ սեր ու նվիրում երգին․ այսպիսին են նա՝ իմ ավագ ընկեր Արթուր Գրիգորյանն ու նրա ծավալած հսկայական ու անջնջելի գործունեությունը:

Գնահատեք, փայփայեք, մեծարեք, գոնե մի փոքր սովորեք ու շնորհակալ եղեք․․․
Արթուր Գրիգորիչ, Ձեր Արմինկայի սիրտը Ձեզ հետ է։

Загрузка...
loading...
Ինչ շքեղ տեսքով է Մարինկա Խաչատրյանը ներկա գտնվել ու երգել քույրիկի նշանադրության օրը. (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ) Քիչ առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել երևանյան երթուղայիններից մեկի մեջ․ «Ձենդ, կոկորդդ կկտրեմ, հերդ դագաղդ դնի». (Տեսանյութ) Փոքրիկ Միշան՝ իր հզոր ելույթով, իրար է խառնել ամբողջ Ադրբեջանը Այս հինգ հայտնիները երևի չեն հասկացել, որ հայկական փորն այլևս նորաձև չէ. ՖՈՏՈ Հրապարակվել է Քիմ Քարդաշյանի մանկական լուսանկարը պապի՝ Արթուր Քարդաշյանի հետ Հրապարակվել է Քիմ Քարդաշյանի մանկական լուսանկարը պապի՝ Արթուր Քարդաշյանի հետ Ինչ է լինում, երբ տղամարդը որոշում է մասնակցել կնոջ ծննդաբերությանը․ (Video) Տաթևիկ Ադումյանը սիրառատ ու ռոմանտիկ երեկոն ամուսնու հետ. (Video) Գողը, գողացված դրամապանակի մեջ տեսնելով ՍԱ, գնաց և հանձնվեց ոստիկանությանը Նաիրի Հունանյանի բաց նամակը՝ Ռոբերտ Քոչարյանին «Մերժվածը» հնդկական հեռուստասերիալն ավարտվում է. (Տեսանյութ) Շուշան Պետրոսյանը հրապարակել է Փաշինյանի որդու լուսանկարը և գրառում կատարել. (ՖՈՏՈ) Անժելա Սարգսյանը ուշադրություն չի՞ դարձնում, թե իր դուստրն ինչպես է մեծանում. ՎԻԴԵՈ Անժելա Սարգսյանը անկողնուց բարի գիշեր է մաղթել իր հետևորդներին. ՖՈՏՈ Վտանգ է հայտարարվել. ինչ է սպառնում Արցախին Լուլուն հանուն Կարեն Կարապետյանի պատրաստ էր արտագաղթել. politik.am Հինգ հայ դերասաններ, որոնց պատճատով այս ֆիլմերը ձախողվել են Հինգ դերասան, որոնց հետ նույնիսկ անկողնային տեսարաններ խաղալն է զզվելի «Ինձ ապշեցրեց Ռոբերտի․․․»․ Քոչարյանի կնոջ ուշագրավ հարցազրույցը Արմավիրում 4 երեխաների 37-ամյա մայրը նորածնին սպանել, ապա մարմինը տոպրակով նետել է աղբարկղի մեջ Եթե ձեր տանը մնացել է այս հին կարի մեքենայից, դեն մի նետեք այն. դրանք գնում են հնահավաքները Արուս Տիգրանյանը բացահայտել է, թե ով է Գուրգեն Դաբաղյանի ընկերուհին. (տեսանյութ) Ինչքանով են երգում հայ երգիչները հարսանիքներին Բախում Օպերայի մոտ. տուժել է նաև պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Արմավիրում 33-ամյա տղամարդը իմանալով կնոջ ու մանկության ընկերոջ ինտիմ կապի մասին՝ սպանել է ընկերոջը 17-ի փոխարեն կլինի 12 նախարարություն. գործադիրն ընդունեց մեծ աղմուկ հանած նախագիծը «Հրապարակ». Պուտինը դժգոհել է Սերժ Սարգսյանից «Որդիս 21 տարեկան կարող էր լինել․․․ բայց ես կորցրի նրան»․ Անդրեի սկանդալային խոստովանությունը Համացանցը քննարկում է Փաշինյանի աշխատակազմին սպասարկող մեքենայի ԱՅՍ տեսանյութը. ոչ ոք նման բան չէր սպասում Սպարապետն այս ավտոմեքենան Սիրիայի նախագահից չի ստացել. ահա G դասի Մերսեդեսի ԻՐԱԿԱՆ պատմությունը

Яндекс.Метрика
website by Sargssyan