Այսօր՝ 24 մայիսի 2019թ., 00:00

«Որդիս 21 տարեկան կարող էր լինել․․․ բայց ես կորցրի նրան»․ Անդրեի սկանդալային խոստովանությունը


Style.news.am-ը գրում է՝

 

Նա միշտ երգում է գեղեցիկ սիրո մասին, բայց ասում՝ եղել է շրջան, որ ինքը դադարել էր հավատալ անկեղծ սիրուն: Նա միշտ փորձել է անձնականը գաղտնի պահել մամուլից, բայց նրա որոշ սիրավեպեր հայտնի են դարձել հանրությանն ու լայնորեն քննարկվել:

20 տարի բեմում, 20 տարի մամուլի ուշադրության կենտրոնում. թվում է՝ հայ հանդիսատեսն ու երկրպագուներն արդեն ամեն ինչ հասցրել են իմանալ Անդրեի մասին, բայց արի ու տես՝ նա անակնկալներով լի է:

Տեւական ժամանակ ԱՄՆ-ում գտնվող երգիչն օրերս Երեւանում էր: NEWS.am STYLE-ը հանդիպեց Անդրեին ֆոտոշարք իրականացնելու նպատակով, իսկ մեր հարցազրույցն այնքան ջերմ ու անկեղծ ստացվեց, որ երգիչն առաջին անգամ հանդես եկավ մի շարք բացահայտումներով…

Անդրե, ասում են ամուսնացել ես, հա՞:

Գիտե՞ս, ասում են ու շատ բաներ են ասում: Իմ փոխարեն շատ բաներ են որոշում, արդեն սովոր եմ այդ ամեն ինչին ու վաղուց՝ կարելի է ասել՝ արդեն 20 տարուց ավել:

Եթե այդպես են որոշել, ու այդպես են մտածում, թող այդպես լինի (ծիծաղում է): Ես որեւէ մեկնաբանություն չեմ ուզում տալ այդ ամենի շուրջ, որովհետեւ կարծում եմ՝ այդ հարցերի պատասխանը տրվեց «Քեզ տեր եմ» տեսահոլովակում:

Բայց դրանից հետո էլ շարունակվեցին շնորհավորանքներ: Երեւի, միշտ էլ հետաքրքիր է մարդու անձնականը, բայց ես կցանկանայի, որ իմ արվեստն ավելի շատ հետաքրքրեր մարդկանց: Ուրախ եմ, որ իմ արվեստն, իսկապես, հետաքրքիր է այն հանդիսատեսին, որը 20 տարի շարունակ իմ կողքին է:

Այսինքն՝ մինչ օրս չե՞ս ցանկանում կոտրել տեսահոլովակի հերոսուհու հետ կապվածառեղծվածը, թե՞…

Նրանք, ովքեր ինձ այս տարիների ընթացքում հասցրել են ճանաչել, վստահ եմ՝ գիտեն, որ ես երբեւիցե իմ անձնական կյանքն ու հարաբերությունները չեմ սիրել ի ցույց դնել հանրությանը… (ժպտում է):

Փաստորեն, այստեղից կարելի է ենթադրել, որ անձնականումդ դեռեւս պաշտոնականփոփոխություն չկա, թե չէ՝ ինչպես նշեցիր՝ լուսանկարներ չէիր հրապարակի…:)

Բոլորին հետաքրքրող ցանկացած հարցի պատասխան հենց տեսահոլովակում է: Ընդամենը պետք է այն սկզբից մինչեւ վերջ դիտել:

Բայց ցավոք՝ այսօր մարդիկ միայն լուսանկարներով են կարծիք կազմում կամ միայն նյութերի վերնագրեր ընթերցելով՝ չկարդալով ամբողջական նյութն ու չդիտելով տեսանյութը: Դա նույնն է, ինչ երկու ժամ տեւողությամբ հրաշալի ֆիլմը դիտելու փոխարեն միայն մի քանի վայրկյան տեւող թիզերը նայես:

Կարելի՞ է ենթադրել, որ տեսահոլովակի վերջաբանը ներկայացնում է հենց քոնշանադրության պատմությունը, որը տարիներ առաջ մեծ արձագանգ ստացավմամուլում:

Շատերի կյանքում եղել է նման պատմություն: Ես չեմ ցանկանում շատ բաներ բացահայտել, որովհետեւ, պարզապես, չեմ ցանկանում:

Չեմ ուզում անդրադառնալ այն ամենին, ինչ եղել է իմ անցյալում, որովհետեւ այն, ինչ կա իմ ներկայում, ավելի լուսավոր է, ավելի ուրախ ու սիրով լի: Կան տեսահոլովակներ, որոնք ներկայացնում են իմ կյանքը, որոնց սցենարը հնարված չէ, բայց չեմ ասի՝ որոնք են դրանք (ծիծաղում է):

Այնուամենայնիվ, դու այն արտիստներից ես, որ որքան էլ փակ ես պահել անձնականդ, ցանկացել ես դա, թե ոչ՝ քո սիրավեպերից շատերը հայտնի են դարձել հանրությանը: Ինչ ես կարծում՝ ինչո՞ւ դրանք տրամաբանական շարունակություն չեն ունեցել:

Երբ հանրային մարդ ես, ուզած, թե չուզած՝ անձնական կյանքդ հետաքրքիր է բոլորին: Ինչո՞ւ տրամաբանական ավարտ չունեցան… պատճառները շատ էին՝ հիասթափություններ, միմյանց չհասկանալ, դավաճանություններ:

Գիտե՞ս, ես, առհասարակ, ընկերություն անելուց երբեք եւ երբեւիցե չեմ մտածել, որ դա պարտադիր պետք է տրամաբանական շարունակություն ունենա, վերածվի ամուսնության: Ամուսնությունը շատ լուրջ որոշում է:

Կարծում եմ՝ դա ավելի շատ որոշում է, քան զգացմունք: Երեւի միշտ երկկողմանի պատրաստ չենք եղել այդ ամենին:

Շատերը քեզ համարում են սրտակեր, բայց փաստորեն քո սիրտն էլ են կոտրել, եւ ինչպես ինքդ նշեցիր՝ քո կյանքում եղել են եւ հիասթափություններ, եւ դավաճանություններ… Այդ ամենը ստիպե՞լ է, որ երբեւիցե չարանաս:

Այո, իմ սիրտն էլ են շատ կոտրել, բայց ավելի ճիշտ կլինի ասել՝ այն ոչ թե կոտրված է եղել, այլ հիասթափված: Եղել է շրջան, որ դադարել էի հավատալ անկեղծ սիրուն: Թեեւ շատ գեղեցիկ երգեր էի երգում սիրո մասին, բայց ինքս չէի հավատում սիրուն:

Բայց, իհարկե, եթե մի բան մեկ անգամ չի ստացվում, չի նշանակում, որ պետք է դադարել հավատալուց: Այսօր, կարծես, թե հատկապես անձնական կյանքում բոլորն ավելի էգոիստ են դարձել, ավելի շատ իրենք իրենց մասին են մտածում:

Ես կարծում եմ՝ եթե անձնական կյանքի մասին է խոսքը, 1+1 հավասար է, ոչ թե 2-ի, այլ 1+1=1, որովհետեւ երկու հոգի պետք է մեկ դառնան՝ մի ամբողջություն, ոչ թե ամեն մեկը փորձի իր սկզբունքներն առաջ տանել: Զիջումներն այսօր մոռացվել են…

Հիասթափություններ շատ են եղել, բայց երբեւիցե չեմ չարացել: Չեմ հիշում նման դեպք, որ ես իմ չստացված անձնական պատմության ավարտին տրագեդիա սարքեի մեկի համար, բայց եղել է դրա հակառակը, երբ նա, ով տվյալ շրջանում կողքիս է եղել, փորձել է կյանքս թունավորել:

Ժամանակի հարց էր, ես անգամ պատասխան չէի տալիս, եւ այդ ամեն ինչն անցնում ու մոռացվում էր ուղղակի: Առհասարակ, եթե ես մի բանից հիասթափվում եմ, եթե մի բան կոտրվում է իմ կյանքում, ուրեմն վերջացած է ամեն բան:

Սերը նման է շատ փխրուն մի երեւույթի, որը երբ ճաք է տալիս ու փորձում ես վերանորոգել, միեւնույն է՝ այդ ճաքը միշտ մնում է: Ըստ իս`հենց սկզբից երկու կողմն էլ պետք է ջրեն այդ զգացմունքը, պետք է ջանք թափվի…

Չգիտեմ՝ երեւի շատ եմ արդեն փիլիսոփայում, բայց երբ 16 տարեկանում սիրահարված էի, ես պատրաստ էի ամուսնության, ուղղակի տարիքից ելնելով՝ շատ խոչընդոտներ եղան… Բայց կյանքում ունեցել եմ նման սեր, որը բոլոր սերերից ամենամեծն է եղել:

Ձայնիդ մեջ զղջում զգացի: Այսօր ափսոսո՞ւմ ես, որ. ամեն դեպքում, անկախ տարիքիցչես կայացրել կյանքիդ այդ կարեւոր որոշումը:

Զղջում եմ միայն նրա համար, որ ես այսօր կարող էի ունենալ 21 տարեկան որդի…. բայց փաստը մնում է փաստ, որ ես կորցրի նրան… Միայն դա է, որ ինքս ինձ չեմ ներում: Այդ կորուստն ինձ համար ծանր է մինչ այսօր…

… Անկեղծ ասած՝ չէի սպասում… իսկապե՞ս նման պատմություն է եղել քո կյանքում: Քոթույլտվությամբ հարցնեմ… ինչո՞ւ նա չծնվեց:

Չեմ ուզում ծավալվել ու այդ ամեն ինչը վերհիշել… 1998 թ էր… Ինձ ցավ է պատճառում այդ հիշողությունը, ինձ ցավ է պատճառում, որ նա այսօր չկա: Ուղղակի չեմ ուզում շարունակել այս թեմայով խոսել…

Բայց այն միտքը, որ նա կարող էր լինել իմ կյանքում, բայց չկա… Իհարկե, զղջում եմ շատ… Այն ժամանակ երկուսս էլ ունեինք մեր կյանքը, մեր նպատակները… Չեմ ուզում ասել, որ ամեն ինչ փուչ էր, բայց ամեն դեպքում, ես իմ ներսում այդ պակասը զգում եմ:

Ես, իրոք, տխրում եմ, որ քո կյանքում եղել է նման պատմություն ու ներողություն եմխնդրում հիշողությունները կրկին արթնացնելու համար…

Կցանկանայի անցում կատարեինք քո կյանքի ամենալուսավոր կետերից մեկին՝ զարմուհուդ՝ Վիկտորիային, որին դստեր պես ես սիրում; Փաստորեն, կարոտն այնքան խեղդեց, որ նրա՞ն էլտարար քեզ մոտ ԱՄՆ:

Իսկապես… նա իմ քրոջ դուստրն է, բայց տարբերություն չկա ինձ համար: Նա իմ կյանքն է, նա իմ ամեն ինչն է, մեր ընտանիքի ուրախությունն է:

Անգամ ամենախավար օրս կարող է վերածվել լուսավորության, երբ նա ինձ գրկում է ու համբուրում: Այո, կարոտն այնքան էր խեղդում, որ վերջապես ընտանիքս կողքիս է:

Որտեղ էլ լինես, սիրելի մարդիկ պետք է կողքիդ լինեն: Դու միայն կարող ես արարել այն ժամանակ, երբ ընտանիքդ ու հարազատներդ կողքիդ են, որովհետեւ ոչ ոք չի կարող լրացնել նրանց բացը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Загрузка...
loading...
«Ժողովուրդ, ես հողին եմ հանձնում իմ վերջին զավակին, բայց վայը եկել ու ձեզ տարել է, եթե դուք գյուղը հանձնեք» Աղը կօգնի ազատվել անհաջողություններից, խնդիրներից, նեգատիվից. Աղը կարող է փոխել մեր կյանքը դեպի լավը Հորոսկոպի 3 նշան, ում բախտը 2019-ին լիովին կբերի Հորոսկոպի 3 նշան, ում բախտը 2019-ին լիովին կբերի «Tete A Tete» օնլայն հաղորդմանը Անժելա Սարգսյանը խոսում է սեքս սկանդալի ու «Կյանքի խոսք»-ի մասին. (Video) Դատավոր Դավիթ Բալայանը փորձեց պատուհանից մտնել դատարան. ցուցարարները խոչընդոտեցին, դատավորը վայր ընկավ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան կանգնեցրել են զենք-զինամթերքի պատճառով Սիրուշոյի արձագանքը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումից հետո Որոնք են այն կանայք, որոնց տղամարդիկ չեն լքում Միսը լվանալ չի կարելի. մի քանի խորհուրդ՝ մասնագետից. «Փաստ» Խոշոր ՃՏՊ Սարալանջում, մեքենան 20 մետրից գահավիժել է. (Video) Խայտառակ կադրեր. Ինչպես են օդնաավակայանի աշխատակիցները ծիծաղում այրվող ինքնաթիռի վրա. (Տեսանյութ) «Եթե պիտի տանից դուրս սեքս ունենաս, հաշմանդամություն ունեցող մարդու համար շատ դժվար ա մատչելի տեղ գտնել». Զարուհի Բաթոյան․ (Տեսանյութ) «Շերեմետևո» օդանավակայանում այրված ինքնաթիռի ուղևորը տեսանկարել է օդանավում տիրող խուճապը. (Video) Արթուր Բաղդասարյանի դստեր՝ Էլինա Բաղդասարյանի շքեղ հարսանիքը․ (տեսանյութեր) Բացառիկ տեսանյութ այսօր Մոսկվայում այրվող ինքնաթիռի ներսից․ (թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել) Ահասարսուռ կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից. (Տեսանյութեր) Արթուր Բաղդասարյանի դուստրն ամուսնացել է. (Ֆոտոշարք) Բաքուն աշխուժացել է։ Երևանի չոր պատասխանը․ (տեսանյութ) Հաղարծինում տեղի ունեցավ խաչաղբյուրի օծում` Իքս գրուպ կոնցերնի նախագահ Խաչիկ Խաչատրյանի բարերարությամբ Կենդանակերպի նշանների դավաճանությունների պատճառները. աստղաբանների 12 բացատրությունները «Դարի հարսանիքը». Պզոյի դստեր հարսանյաց արարողության տեսագրությունը. (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 5 նշան, որ ձեր կինը սիրեկան ունի Պզոյի դստեր հարսանիքի տեսանյութերը հայտնվել են համացանցում Տեղի է ունեցել Պզոյի դստեր հարսանիքը. Քավորը Սամվել Ալեքսանյանն է «Ոնց որ փչացած ռադիո ըլնես, արա». ոստիկանը՝ Արարատ Միրզոյանի կնոջը․ (Տեսանյութ) Միայն նայեք այս անհավատալի փոխակերպմանը. կարծես բացարձակ տարբեր մարդիկ լինեն․ (Տեսանյութ) Շտապ․Կրկին խոշոր հրդեհ Ֆրանսիայում. Կարող է այրվել Վերսալի պալատը․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռոսիա 1 հեռուստաալիքի 60 минут հաղորդման եթերում ԱԱԾ-ն անսպասելի խուզարկություններ է կատարել «Զոն նայողի»-ի բանտախցում. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Яндекс.Метрика
website by Sargssyan