Այսօր՝ 24 մայիսի 2019թ., 00:00

Արմավիրում 33-ամյա տղամարդը իմանալով կնոջ ու մանկության ընկերոջ ինտիմ կապի մասին՝ սպանել է ընկերոջը


 

1in.am-ը գրել է․ 

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Աշոտ Բ.-ի գործի դատական քննությունը:

Դեպքի պահին 33-ամյա Աշոտին դեպքից անմիջապես հետո մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Դեպքից մեկ շաբաթ անց, երբ տուժողը ստացած վնասվածքներից մահացել էր, Աշոտ Բ.-ին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Սակայն սա Աշոտ Բ.-ի արարքի վերջնական որակումը չէ…

Ըստ դատական ակտի՝ դատարանը հաստատված է գնահատել հետևյալը:

Աշոտ Բ.-ն զբաղվել է հողագործությամբ, վերջին տարիներին մեկնել է ՌԴ արտագնա աշխատանքի:

2009 թվականին Աշոտն ամուսնացել է Նինայի հետ (անունը փոխված է): Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են երկու երեխա:

Գործով տուժող Ենոք Կ.-ն (անունը փոխված է) Աշոտի մանկության ընկերն է եղել:

Ըստ դատական ակտի՝ 2011-2012 թվականներից սկսած՝ օգտվելով Աշոտի՝ Ռուսաստանում գտնվելու հանգամանքից, Ենոքը ինտիմ կապի մեջ է մտել Աշոտի կնոջ հետ, պարբերաբար զանգահարել է նրան, հանդիպումներ է ունեցել:

Դեպքից շուրջ 3 տարի առաջ Աշոտ Բ.-ի մոտ կասկածներ են առաջացել, որ կինն իրեն դավաճանում է մանկության ընկերոջ հետ:

Աշոտը ստուգել է կնոջ հեռախոսը և բացահայտել է, որ Ենոքը պարբերաբար զանգել է Նինային:

Աշոտը իր կասկածների վերաբերյալ խոսել է կնոջ հետ, վերջինս սկզբում ասել է, թե իր ու Ենոքի միջև ոչինչ չկա, վերջինս զանգել է՝ Աշոտի մասին տեղեկություններ ստանալու նպատակով:

Ըստ դատական ակտի՝ ամուսնու մոտ կասկածներ առաջանալուց հետո Նինան ցանկացել է խզել Ենոքի հետ ունեցած կապը, բայց վերջինս շարունակել է զանգել, հանդիպելու առաջարկություններ է արել ու «փնովել է Աշոտին»:

Ըստ դատական ակտի՝ 2015 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում՝ քննությամբ չպարզված օրը, Նինան զանգել է Ենոքին՝ ամուսնու գտնվելու վայրի մասին տեղեկություն ստանալու համար:

Ենոքն ասել է, թե Աշոտը գումարներ է տանուլ տվել ու գտնվում է մարզի բնակավայրերից մեկում: Այս խոսակցությունից հետո Ենոքը մի քանի անգամ զանգել է Նինային, բայց վերջինս չի պատասխանել զանգերին, պառկել է քնելու:

Ուշ երեկոյան Աշոտ Բ.-ն վերադարձել է տուն, նկատել է, որ կնոջ հեռախոսին բաց թողած զանգեր կան, պարզել է, որ նրան զանգել է Ենոքը:

Աշոտն արթնացրել է կնոջն ու պահանջել է հայտնել ճշմարտությունը Ենոքի հետ ունեցած հարաբերությունների մասին՝ խոստանալով՝ եթե կինը ճշմարտությունն ասի, ինքը կների նրան: Նինան խոստովանել է, որ տևական ժամանակ Ենոքի հետ գտնվել է ինտիմ հարաբերությունների մեջ:

Աշոտը ցանկացել է դավաճանության վերաբերյալ ապացույցներ ձեռք բերել, մասնավորապես՝ ձայնագրել կնոջ ու Ենոքի խոսակցությունները՝ Ենոքին վարկաբեկելու նպատակով: Սակայն այդ ընթացքում հիվանդացել է Աշոտի երեխան, նա զբաղված է եղել երեխայի առողջական հարցերով:

2015 թվականի հունիսի 14-ին, ժամը 23-ի սահմաններում Աշոտը գնացել է գարեջրատուն, որտեղ հանդիպել է Ենոքի ընկերուհուն:

Քիչ անց գարեջրատուն է եկել նաև Ենոքը, գարեջուր է պատվիրել, ցանկացել է Աշոտին էլ հյուրասիրել, բայց վերջինս հրաժարվել ու դուրս է եկել, նստել է գարեջրատան դիմացի զրուցարանում, մտածել է կնոջ ու Ենոքի դավաճանության մասին:

Երբ գարեջրատնից դուրս են եկել Ենոքն ու ընկերուհին ու ժպտալով նայել են իր ուղղությամբ, Աշոտը մտածել է, թե նրանք ծաղրում են իրեն: Ենոքն ընկերուհու հետ նստել է մեքենա ու հեռացել է:

Աշոտ Բ.-ն խանդի հողի վրա ցանկացել է պատժել Ենոքին: Նա մեքենայով ընթացել ու նկատել է գյուղին հարակից դաշտում կանգնած Ենոքի մեքենան:

Աշոտը գնացել է տուն, մեքենան կանգնեցրել է ավտոտնակում, տնից պտուտակահան է վերցրել ու ոտքով գնացել է այնտեղ, որտեղ տեսել էր Ենոքի մեքենան:

Ժամը 00:30-ի սահմաններում հասնելով Ենոքի մեքենային՝ Աշոտը տեսել է, որ Ենոքն ու ընկերուհին նստած են մեքենայի մեջ: Մեքենայի պատուհանները բաց են եղել, և Աշոտը խոսակցություն է լսել, որի ընթացքում Ենոքն ասել է, թե երկու աղջիկ ունի ու մի «լևի» տղա…

Աշոտը անմիջապես կասկածել է, որ խոսքը կարող է լինել Ենոքի ու իր կնոջ սիրային կապի մասին…

Այդ ընթացքում Ենոքը բնական կարիքը հոգալու համար դուրս է եկել մեքենայից:

Աշոտը, ըստ դատահոգեբանական փորձաքննության եզրակացության՝ այդ պահին գտնվելով կումուլյատիվ աֆեկտի վիճակում, իր մոտ մշտապես պահվող ծալովի դանակով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել Ենոքի մարմնի տարբեր մասերին: Ենոքը խնդրել է խնայել՝ հանուն երեխաների: Աշոտը թողել-հեռացել է:

Հաջորդ առավոտյան վերհիշելով տեղի ունեցածը՝ Աշոտ Բ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:

Ենոք Կ.-ն դեպքի վայրից տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ 2015 թվականի հունիսի 21-ին մահացել է:

Դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը ստացվելուց հետո Աշոտ Բ.-ին առաջադրված մեղադրանքը փոխվել է, 2016 թվականի փետրվարի 4-ին նրան մեղադրանք է առաջադրվել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով:

Նրա խափանման միջոց կալանավորումը վերացվել է, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Դատարանում Աշոտ Բ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Պատասխանելով կողմերի հարցերին՝ նա ասել է, թե իր ու կնոջ հարաբերությունները սրվել են դեպքից մոտ երկու ամիս առաջ, երբ կինը խոստովանել է Ենոքի հետ ինտիմ կապի մեջ լինելու մասին:

Ինքը Ենոքի հետ շատ մտերիմ է եղել, կիսվել է, նա իրեն օգնել է: Բայց դավաճանություն է եղել իր անկողնում… Այդ միտքն իրեն հունից հանել է… Կնոջը չի ներել, նրան «ներում չկա, նա հոգով դավաճան է…»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Загрузка...
loading...
«Ժողովուրդ, ես հողին եմ հանձնում իմ վերջին զավակին, բայց վայը եկել ու ձեզ տարել է, եթե դուք գյուղը հանձնեք» Աղը կօգնի ազատվել անհաջողություններից, խնդիրներից, նեգատիվից. Աղը կարող է փոխել մեր կյանքը դեպի լավը Հորոսկոպի 3 նշան, ում բախտը 2019-ին լիովին կբերի Հորոսկոպի 3 նշան, ում բախտը 2019-ին լիովին կբերի «Tete A Tete» օնլայն հաղորդմանը Անժելա Սարգսյանը խոսում է սեքս սկանդալի ու «Կյանքի խոսք»-ի մասին. (Video) Դատավոր Դավիթ Բալայանը փորձեց պատուհանից մտնել դատարան. ցուցարարները խոչընդոտեցին, դատավորը վայր ընկավ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան կանգնեցրել են զենք-զինամթերքի պատճառով Սիրուշոյի արձագանքը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումից հետո Որոնք են այն կանայք, որոնց տղամարդիկ չեն լքում Միսը լվանալ չի կարելի. մի քանի խորհուրդ՝ մասնագետից. «Փաստ» Խոշոր ՃՏՊ Սարալանջում, մեքենան 20 մետրից գահավիժել է. (Video) Խայտառակ կադրեր. Ինչպես են օդնաավակայանի աշխատակիցները ծիծաղում այրվող ինքնաթիռի վրա. (Տեսանյութ) «Եթե պիտի տանից դուրս սեքս ունենաս, հաշմանդամություն ունեցող մարդու համար շատ դժվար ա մատչելի տեղ գտնել». Զարուհի Բաթոյան․ (Տեսանյութ) «Շերեմետևո» օդանավակայանում այրված ինքնաթիռի ուղևորը տեսանկարել է օդանավում տիրող խուճապը. (Video) Արթուր Բաղդասարյանի դստեր՝ Էլինա Բաղդասարյանի շքեղ հարսանիքը․ (տեսանյութեր) Բացառիկ տեսանյութ այսօր Մոսկվայում այրվող ինքնաթիռի ներսից․ (թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել) Ահասարսուռ կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից. (Տեսանյութեր) Արթուր Բաղդասարյանի դուստրն ամուսնացել է. (Ֆոտոշարք) Բաքուն աշխուժացել է։ Երևանի չոր պատասխանը․ (տեսանյութ) Հաղարծինում տեղի ունեցավ խաչաղբյուրի օծում` Իքս գրուպ կոնցերնի նախագահ Խաչիկ Խաչատրյանի բարերարությամբ Կենդանակերպի նշանների դավաճանությունների պատճառները. աստղաբանների 12 բացատրությունները «Դարի հարսանիքը». Պզոյի դստեր հարսանյաց արարողության տեսագրությունը. (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 5 նշան, որ ձեր կինը սիրեկան ունի Պզոյի դստեր հարսանիքի տեսանյութերը հայտնվել են համացանցում Տեղի է ունեցել Պզոյի դստեր հարսանիքը. Քավորը Սամվել Ալեքսանյանն է «Ոնց որ փչացած ռադիո ըլնես, արա». ոստիկանը՝ Արարատ Միրզոյանի կնոջը․ (Տեսանյութ) Միայն նայեք այս անհավատալի փոխակերպմանը. կարծես բացարձակ տարբեր մարդիկ լինեն․ (Տեսանյութ) Շտապ․Կրկին խոշոր հրդեհ Ֆրանսիայում. Կարող է այրվել Վերսալի պալատը․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռոսիա 1 հեռուստաալիքի 60 минут հաղորդման եթերում ԱԱԾ-ն անսպասելի խուզարկություններ է կատարել «Զոն նայողի»-ի բանտախցում. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Яндекс.Метрика
website by Sargssyan