Այսօր՝ 25 ապրիլի 2019թ., 00:00

Արմավիրում 4 երեխաների 37-ամյա մայրը նորածնին սպանել, ապա մարմինը տոպրակով նետել է աղբարկղի մեջ


 

1in.am-ը գրում է․ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ Պ. Ե.-ի գործով կայացվել է դատական ակտ:

4 երեխաների մայր, 1981 թվականին ծնված Պ.Ե.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածով հետևյալ արարքի համար:

2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին Պ.-ն սեռական հարաբերություններ է ունեցել ինքնությունը չպարզված տղամարդու հետ և հղիացել է:

Պ.-ի ընտանիքը սոցիալական ծանր վիճակում էր, Պ.-ն իր չորս երեխաներին պահելու միջոցներ չունենալով՝ չի ցանկացել ունենալ հինգերորդ երեխան:

Բայց ժամանակին որևէ քայլ չձեռնարկելով՝ Պ.-ն հետագայում էլ որևէ բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիա չի դիմել, որպես հղի՝ չի գտնվել բժշկական հսկողության տակ:

Նա, ըստ դատական ակտի, որոշել է ծննդաբերել գաղտնի՝ տնային պայմաններում: Այդպես էլ արել է:

Ըստ դատական ակտի՝ 2018 թվականի փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը իր բնակարանում մենակ լինելով՝ Պ.-ն հասկացել է, որ ծննդաբերում է՝ պտղաջրերի հոսք է սկսվել:

Նա մտել է լոգասենյակ, երեխայից ազատվելու նպատակով՝ նրան կյանքից զրկելու դիտավորությամբ Պ.-ն ծննդաբերել է կանգնած դիրքով, լույս աշխարհ է բերել արական սեռի կենսունակ երեխա:

Ծնվող երեխային նա չի բռնել, ըստ դատական ակտի՝ նորածինը գլխի մասով մոր արգանդի բարձրությունից ընկել է լոգարանի սալիկապատ հատակին ու ստացել է կյանքի համար անհամատեղելի գանգուղեղային փակ, բութ վնասվածքներ:

Պ.-ն, ըստ դատական ակտի՝ դրսևորել է անգործություն, չի մոտեցել նորածնին, սպասել է որոշ ժամանակ ու մոտեցել է այն ժամանակ, երբ երեխան արդեն մահացել էր:

Պ.-ն նորածնի մարմինը դրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ ու առավոտյան ժամը 6-ն անց 30-ի սահմաններում գցել է շենքի բակում տեղադրված աղբամանի մեջ…

Դատարանում Պ. Ե.-ն ու նրա շահերի պաշտպանը միջնորդել են Համաներման ակտի համապատասխան դրույթի կիրառմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, քրեական գործի վարույթը կարճել:

Դատարանը հաշվի է առել, որ մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածով պատիժ է նախատեսվում՝ առավելագույնը՝ 5 տարի ազատազրկում:

Պ.-ի խնամքին են 4 անչափահաս երեխաներ՝ 15, 10, 6 և 2 տարեկան, երեխաներից մեկը վատառողջ է:

Քրեական գործով տուժողի իրավահաջորդը քաղաքացիական հայց չի ներկայացրել, այդ հարցը դատարանը համարել է լուծված:

Դատարանը, կիառելով Համաներման ակտի համապատասխան դրույթը, Պ. Ե.-ի նկատմամբ դադարեցրել է քրեական հետապնդումը և կարճել է քրեական գործի վարույթը:

Պ. Ե.-ի խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, վերացվել է:

Պ. Ե.-ից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 39 հազար 400 դրամ՝ որպես գործի քննության ընթացքում կատարված փորձաքննության արժեքի հատուցում:

Загрузка...
loading...
Միայն նայեք այս անհավատալի փոխակերպմանը. կարծես բացարձակ տարբեր մարդիկ լինեն․ (Տեսանյութ) Շտապ․Կրկին խոշոր հրդեհ Ֆրանսիայում. Կարող է այրվել Վերսալի պալատը․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռոսիա 1 հեռուստաալիքի 60 минут հաղորդման եթերում ԱԱԾ-ն անսպասելի խուզարկություններ է կատարել «Զոն նայողի»-ի բանտախցում. (ՏԵՍԱՆՅՈՒԹ) ՎԻԴԵՈ. Ծեծկռտուք ու քաշքշոցներ` Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ Տեսանյութ. Ծեծկռտուք ու քաշքշոցներ` Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ Լիլիթ Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել է համերգի ժամանակ․ (Video) Ռազբորկա ԱԺ նիստից հետո․ ի՞նչ է կատարվել Մարուքյանի աշխատասենյակում Հռոմի պապը համբուրում է Սուդանի իշխանության և ընդդիմության առաջնորդների ոտքերը՝ խնդրելով դադարեցնել պատերազմը. (Video) Նախկինում ինչպիսի՞ տեսք է ունեցել ԱԺ-ում ելույթ ունեցած տրանսգենդերը Այդ սենյակում մի մարդ չմնա, աշխատանքից ազատել բոլորին. Նիկոլ Փաշինյան Լիլիթ Հովհաննիսյանն առաջին անգամ ցույց է տվել իր գեղեցկուհի մայրիկին, ում երգչուհին անչափ նման է. (Photo) Աշոտ Ղազարյանի թոռները` Անահիտը և Բորիսը, «Лучше всех» նախագծի ընթացքում հիացրել են հաղորդավար Մաքսիմ Գալկինին Նատալիա Օրեյրոյի համերգը Երևանում․ (տեսանյութ) Կարճ շորտերի սիրահար Անատի Սաքանյանը նման տեսքո՞վ է մարզվում մարզասրահում. (Տեսանյութ) Փաշինյանի խիստ հրահանգը՝ Արթուր վանեցյանին Լուիզային ստիպե՞լ են նման անճաշակ հագուստ կրել Womens club-ի բեմում. ՖՈՏՈ Արձակուրդից հետո դասերը մեկնարկեցին առանց սիրելի դասընկերոջ. (Տեսանյութ) Նոր մանրամասներ Գյումրիում 10-ամյա երեխայի մահվան դեպքից Փաշինյանի քաղաքական հզոր պատասխանը՝ Ալիևին․ (տեսանյութ) Ահասարսուռ դեպք Գյումրիում։ Մայրը 10-ամյա որդուն գտել է մահացած ՀՀ վարչապետի խոսուն ժեստը՝ Ալիևի հետ հանդիպման ժամանակ. (Ֆոտո) Փաշինյանի և Ալիևի պահվածն՝ առաջին պաշտոնական հանդիպման ժամանակ․ (տեսանյութ) Սերժ Սարգսյանի ուղերձը. ժամանակը մոտենում է Նոր սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում․ Ռուսական պետական հեռուստաընկերությունը Փաշինյանի քայլերը որակում է հակաօրինական․ (Տեսանյութ) Ալիևի հետ հանդիպման մասին խոսելիս Փաշինյանը հեռախոսով նամակ ստացավ, որից հետո սկսեց կմկմալ. (Տեսանյութ) Սիրուշոն տատիկի հետ դուրս էր եկել զբոսանքի, երբ բակի երեխաները նկատեցին նրան. վերջիններիս արձագանքը տեսնել է պետք. (Տեսանյութ) Ինչի է պատրաստվում Ադրբեջանը. Բաքուն փոխում է կերպարը Սամվել Բաբայանի նամակը Սերժ Սարգսյանին․ (2013 թվական) Աննա Հարությունյանը Անի Երանյանի հետ լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ

Яндекс.Метрика
website by Sargssyan