Այսօր՝ 20 հունիսի 2019թ., 00:00

«Ինձ ապշեցրեց Ռոբերտի․․․»․ Քոչարյանի կնոջ ուշագրավ հարցազրույցը


 

Sputnik Armenia-ն գրել է․

Քաղաքական գործչի կին լինելը դժվա՞ր է, ինչպե՞ս է Ռոբերտ Քոչարյանի կինը սատարում կալանավայրում գտնվող ամուսնուն։ ՀՀ երկրորդ նախագահի կինը` Բելլա Քոչարյանը, այս և այլ հարցերի է պատասխանել «Լեդի Sputnik» նախագծի շրջանակում։

Զրուցել է Նանա Մարտիրոսյանը

– Քոչարյանի գրքում ձեր ծանոթության մասին հիշատակում կա։ Կուզեինք լսել նաև ձեզ. ինչպե՞ս հասկացաք, որ հենց նա է ձեր տղամարդը։

– Մեր ճակատագիրը որոշեց պատահական հանդիպումը քաղաքում, թեև մենք վաղուց էինք ճանաչում իրար. մինչև հինգերորդ դասարանը համադասարանցիներ ենք եղել, հետո սովորել ենք նույն դպրոցում, բայց, այսպես ասած, դպրոցական ընկերություն կամ սեր չի եղել։ Ամեն ինչ տեղի ունեցավ հետո։

Իհարկե, ես չգիտեմ` ինչու հենց այդպես եղավ, որովհետև կյանքում ամեն բան ենթարկվում է մեզ անհայտ օրենքների։ Մենք ամուսնացանք, ծնվեցին երեխաները։ Աշխատում էինք, տան գործերով զբաղվում։

Մեր ծնողները մշտապես մեր կողքին էին` պատրաստ օգնելու երիտասարդ ընտանիքին։ Մեծ երջանկություն է լավ ծնող ունենալը։

Ռոբերտի մեջ նախևառաջ ինձ ապշեցրեց ազնվությունը, ինքնաբավ լինելը, սեփական ուժերի հանդեպ վստահությունը, առաջ շարժվելու ձգտումը, նվիրվածությունն այն գործին, որով զբաղվում էր կոնկրետ ժամանակահատվածում։

Նույնիսկ կոմսոմոլի աշխատանքը, որը շատերը ձանձրալի էին համարում, նա հետաքրքիր դարձրեց։

Չգիտեմ` հնարավոր է արդյոք միանգամից հասկանալ` քո տղամարդն է, թե ոչ։ Այսպես թե այնպես, արդեն տասնյակ տարիներ մենք միասին ենք։ Այդ փաստն ինքնին պատասխանում է այդ հարցին։

– Քաղաքական գործչի կին լինելը հեշտ չէ։ Ի՞նչ դժվարությունների եք բախվել ձեր ամուսնու քաղաքական ճանապարհի տարբեր փուլերում։ Արդյո՞ք կարողանում էիք ճիշտ խոսքեր գտնել և սատարել ձեր ամուսնուն։

– Քաղաքական և պետական գործչի կին լինելը դժվար է, որովհետև մեծ պատասխանատվություն է ենթադրում։

Ամեն օր պետք է ապրես և աշխատես բոլորի աչքի առաջ և պատրաստ լինես տհաճ բաների` խիստ քննադատության, հանկարծակի հնչած խճճող հարցի, քծնանքի և գործող իշխանության մերձավոր շրջապատում գտնվելու ոմանց «պաթոլոգիկ» ցանկությանը։

Շատ դժվար է, բայց ամեն օր պետք է աշխատես օգնության խնդրանքով դիմած մարդկանց բազմաթիվ նամակների հետ, այդ օգնությունը հաճախ անհնար է ցուցաբերել, բայց փորձում ես որևէ բան անել։

Այդ կարգավիճակում կարևոր է բնական լինելը, հասարակության բոլոր անդամների նկատմամբ հարգանք դրսևորելն ու անմիջական շփումը (իհարկե, առանց ձևականության), աշխատանքում սուբորդինացիան պահելը։

Ցանկալի է պահպանել հետևյալ կանոնը. ամեն ինչ պետք է չափի մեջ լինի, մինչև հայտնի շեմը, որից այն կողմ անցնել չի կարելի, դա արդեն իմ տարածքը չէ։

Դժվարություններ են առաջանում այն ժամանակ, երբ սկսում են ինքնագլուխ գործել, համոզված ես լինում, որ դու անսխալ ես, ցանկանում ես մասնակցել քաղաքական պատասխանատու որոշումներին և կադրային լուծումներին։

Դրա հետևանքով տուժում է ամուսնու վարկանիշը, տվյալ դեպքում` պետության առաջին դեմքի։ Դա կարծես կյանք լինի բեմի վրա, որտեղ ցանկացած սխալ տեսանելի է հանդիսատեսին։ Պետք չէ տարվել խաղով և մոռանալ հայ ընտանիքի ավանդույթների մասին:

– Պարոն Քոչարյանն արդեն երեք ամիս է` կալանքի մեջ է։ Այդ ընթացքում տեսակցե՞լ եք նրան։ Այս իրավիճակում ինչպե՞ս եք քաջալերում նրան և ձեր երեխաներին։

– Ընտանիքի անդամները շաբաթը մեկ անգամ այցելում են Ռոբերտին։ Նա սովորականի պես առույգ է և էներգիայով լի, թեև կարոտում է, հատկապես` թոռնիկներին։ Բայց նա նախանձելի տոկունություն ունի։ Անկեղծ ասած` նա է մեզ բարոյապես աջակցում, ոչ թե մենք նրան։

Չեմ կարող չասել` ինձ հիացնում է մարդու տոկունությունը, որն անօրինական կալանքի տակ է հայտնվել ոմանց չկայացած հավակնությունների քմահաճույքով և անազատության մեջ շարունակում է ապրել ու աշխատել գրեթե սովորական ռեժիմով։

Ռոբերտի բացակայության պայմաններում շատ հարազատ ու չափազանց անհրաժեշտ է դարձել նրա գիրքը։ Իրադարձությունների այս հորձանուտում շատ տեղին էր գիրքը, որը դարձավ անցյալի օբյեկտիվ վկա։

Գրքում Ռոբերտն անկեղծացել է` ցույց տալով օտարի աչքից հաճախ թաքնված իր ներաշխարհը։

Իմ կարծիքով` դա ոչ միայն պետության նախկին ղեկավարի ինքնակենսագրություն է, այլ Արցախի ու Հայաստանի բարդ ու հերոսական տարիների, մեր նորագույն պատմության տարեգրությունը։

Վստահ եմ, որ մեր թոռները միշտ հպարտանալու են իրենց պապով, «Կյանք ու ազատությունը» կդառնա նրանց սեղանի գիրքը։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Загрузка...
Մխիթարյանի և նրա մայրիկի գեղեցիկ պարը․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Գագիկ Ծառուկյանի նվերը Հենրիխի և Բեթիի պսակադրության առթիվ Միքայել Վարդանյանի անակնկալը՝ «Գրանդ Հոլդինգ»-ի աշխատակիցներին Սամվել Ալեքսանյանի շքեղ նվերն ու անակնկալը՝ նորապսակներին 24-ամյա Բեթի Վարդանյանի հարսի պարը. (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Հենրիխի և քրոջ՝ Մոնիկայի գեղեցիկ պարը, հարսանեկան արարողության ժամանակ․ (տեսանյութ) Հենոյի և Բեթիի առաջին ՏԱՆԳՈՆ և առաջին միասնական երգը. (ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ով է Հենրիխ Մխիթարյաի և Բեթիի պսակադրության կնքահայրը Ահա և սպասված տեսանյութը՝ Հենրիխի և Բեթթիի հարսանիքից Սադրանք՝ Մարիամ Փաշինյանի հանդեմ Որոնք են կանանց գաղտնիքները, որոնց մասին տղամարդիկ պատկերացում անգամ չունեն Տղամարդիկ իրենց կարծիքն են հայտնել կանանց մարմնի վրա մազերի մասին Կենդանակերպի այս նշանի կնոջը տղամարդը երբեք չի դավաճանի Դաշտանադադարի ընթացքում ճարպից ազատվելու 3 եղանակ Մերոնց հզոր պատասխանն ու Բաքվի վայնասունը Նոր լուսանկարներ՝ վարչապետ Փաշինյանի ծննդյան տոնակատարությունից Ռեկորդային ջերմաստիճան՝ Երևանում Հասանելի կնոջ երեք նշան, որը միշտ կլինի սիրուհու և ոչ թե կնոջ դերում Լիլի Մորտոն մարզասրահում սիրելիի հետ է մարզվում․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Սպանության նախաձեռնողն անձամբ՝ Վանո Սիրադեղյանն էր «Էլի լակել ե՞ս». Երևանում 17-ամյա տղան սպանել է մոր անկողնում գտնվող տղամարդուն «Ժողովուրդ, ես հողին եմ հանձնում իմ վերջին զավակին, բայց վայը եկել ու ձեզ տարել է, եթե դուք գյուղը հանձնեք» Աղը կօգնի ազատվել անհաջողություններից, խնդիրներից, նեգատիվից. Աղը կարող է փոխել մեր կյանքը դեպի լավը Հորոսկոպի 3 նշան, ում բախտը 2019-ին լիովին կբերի Հորոսկոպի 3 նշան, ում բախտը 2019-ին լիովին կբերի «Tete A Tete» օնլայն հաղորդմանը Անժելա Սարգսյանը խոսում է սեքս սկանդալի ու «Կյանքի խոսք»-ի մասին. (Video) Դատավոր Դավիթ Բալայանը փորձեց պատուհանից մտնել դատարան. ցուցարարները խոչընդոտեցին, դատավորը վայր ընկավ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան կանգնեցրել են զենք-զինամթերքի պատճառով Սիրուշոյի արձագանքը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումից հետո Որոնք են այն կանայք, որոնց տղամարդիկ չեն լքում

Яндекс.Метрика
website by Sargssyan