Այսօր՝ 20 հունիսի 2019թ., 00:00

Վտանգ է հայտարարվել. ինչ է սպառնում Արցախին


 

Lragir.am-ը գրել է․ Արցախի գլխին կախված է աբխազացման վտանգ, հայտարարել է Սասնա ծռեր կուսակցության առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը: Ըստ նրա, դա նշանակում է, որ Արցախը կարող է անցնել ռուսական ազդեցության ներքո, ինչպես Աբխազիան կամ Հարավային Օսիան:

Չնայած այդօրինակ վտանգի մասին հայտարարելու կոնկրետ պատճառների, հիմքերի, վտանգի աղբյուրի մասին հստակեցումներ ստանալու Ազատություն ռադիոկայանի թղթակցի բոլոր ջանքերին, Սասնա ծռերի առաջնորդը այդպես էլ չի ներկայացրել գեթ մեկը, թեեւ հայտարարել է, որ առաջիկայում «կբացեն փակագծերը»:

Սասնա ծռերը Արցախի «աբխազականացման» վտանգը կանխելու համար հայտարարել են Հայաստանին մարզի կարգավիճակով միավորելու գործընթացի մեկնարկ: Դարձյալ չի մանրամասնվել, թե ինչ է ենթադրելու գործընթացն ամբողջությամբ:

Արցախի «աբխազականացման» վտանգի մասին Ժիրայր Սէֆիլյանը հայտարարում է այն ժամանակ, երբ Հայաստանի վարչապետն էլ հայտարարել է Արցախի սուբյեկտության բարձրացման պետական քաղաքականության մասին, որի շրջանակում Երեւանը հայտարարում է, որ բանակցային գործընթացում Արցախը պետք է լինի լիարժեք մասնակից կողմ, ինչպես նախատեսված է Մինսկի խմբի հիմնարար փաստաթղթերով:

Ստացվում է, որ Սասնա ծռերը սկսում են լիովին հակառակն անելու գործընթաց: Այսինքն, ոչ թե հակառակ դիրքորոշում են արտահայտում, այլ հայտարարում են հակառակն անելու գործընթացի մեկնարկ, միաժամանակ չներկայացնելով «աբխազականացման» վտանգները:

Արդյոք Արցախի սուբյեկտության մասին խոսելը, դրա բարձրացմանն ուղղված քաղաքականությունն են այդպիսի վտանգ համարում, արդյոք Երեւանի քաղաքականությունն են այդպիսի վտանգ համարում:

Թե՞ այդպիսի վտանգ են համարում օրինակ Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությունները, որոնցում նա խոսում է Արցախը ռուսական մանդատի ներքո դնելու անհրաժեշտության մասին, նշելով, թե այլ կերպ հարցի լուծում չկա:

Ժիրայր Սէֆիլյանը ժամանակին սերտ գործակցել է Սամվել Բաբայանի հետ: Այժմ նրա հայտարարությունները համարու՞մ է Արցախի «աբխազականացման» վտանգ: Բաբայանն ի դեպ ծրագրում է մասնակցել Արցախի 2020 թվականի նախագահի ընտրությանը, թեեւ չունի դրա իրավական հիմքը, քանի որ հաշվառված է Հայաստանում:

Ժիրայր Սէֆիլյանն ի դեպ համարում է, որ դա կեղծ բաժանում է եւ արցախցիները պետք է ունենան Հայաստանում քվեարկելու հնարավորություն, իսկ Հայաստանում հաշվառվածներն էլ՝ Արցախում:

Մարտի 12-ին Արցախում հնչեց Նիկոլ Փաշինյանի ելույթը, որը գործնականում դնում է արցախյան հարցում հայկական նոր ռազմավարության հիմք:

Երեւանը գործնականում հայտարարեց մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու մասին, աշխարհքաղաքական ուժային կենտրոններին առաջարկելով երկխոսություն նոր սկզբունքների շուրջ:

Երևանը դա արեց այնպիսի ձեւակերպումներով, որքան հնարավոր եւ անհրաժեշտ էր մի փակուղային իրավիճակից դուրս գալով միանգամից այլ փակուղի չստեղծելու համար: Զուգահեռ, թավշյա հեղափոխությունից հետո ստեղծվում է սկզբունքորեն նոր իրավիճակ, եւ դրանում առանցքայինը հենց Արցախի սուբյեկտության հարցադրումն է:

Դրան զուգահեռ փաստորեն Հայաստանում հայտարարվում է լիովին հակառակ գործընթացի մասին:

Իհարկե դա հայտարարում է ուժ, որը խորհրդարանի դեկտեմբերի 9-ի ընտրությանը հավաքել է 1 տոկոսից փոքր ինչ ավելի ձայն, սակայն հաշվի առնելով Հայաստանում նախկին իշխող համակարգի այսպես ասած «պարտիզանական» գործողության տրամաբանությունը, ամենափոքր նախաձեռնությունն անգամ՝ օրինակ 3-4 սրճարանի ապամոնտաժումը, կարող է վերածվել քաղաքական մեծ աղմուկի եւ իրարանցման:

Բայց, մի բան է, երբ դրա «կենտրոնը» կամ «էպիկենտրոնն» Օպերայի հարակից տարածքն է, մեկ այլ բան, երբ խոսքն Արցախի մասին է: Այստեղ շրջադարձային մարտի 12-ից հետո որեւէ աղմուկ աշխատելու է բացառապես Հայաստանի դեմ, անգամ եթե արվում է Հայաստանին եւ Արցախին օգնելու ամենաանկեղծ մղումներով:

Ավելին, սովորաբար այդպիսի աղմուկները կառուցվում են հենց տարբեր մարդկանց անկեղծ մղումներն օգտագործելով ու շահարկելով, ինչպես գուցե 2016-ի հուլիսին, երբ Հայաստանում առաջացած սուր եւ վտանգավոր ճգնաժամն իր ազդեցությունն ունեցավ Վիեննայի օրակարգից Երեւանին «կտրելու» հարցում:

Իհարկե, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանն ունի շոշափելի լեգիտիմություն եւ դիմադրունակ է այդօրինակ մարտահրավերների առումով, լինի սուր ճգնաժամ, թե պարզապես քաղաքական աղմուկ: Բայց նստվածքից խուսափել չի ստացվի: Իսկ ու՞մ է դա անհրաժեշտ:

Загрузка...
Մխիթարյանի և նրա մայրիկի գեղեցիկ պարը․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Գագիկ Ծառուկյանի նվերը Հենրիխի և Բեթիի պսակադրության առթիվ Միքայել Վարդանյանի անակնկալը՝ «Գրանդ Հոլդինգ»-ի աշխատակիցներին Սամվել Ալեքսանյանի շքեղ նվերն ու անակնկալը՝ նորապսակներին 24-ամյա Բեթի Վարդանյանի հարսի պարը. (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Հենրիխի և քրոջ՝ Մոնիկայի գեղեցիկ պարը, հարսանեկան արարողության ժամանակ․ (տեսանյութ) Հենոյի և Բեթիի առաջին ՏԱՆԳՈՆ և առաջին միասնական երգը. (ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ով է Հենրիխ Մխիթարյաի և Բեթիի պսակադրության կնքահայրը Ահա և սպասված տեսանյութը՝ Հենրիխի և Բեթթիի հարսանիքից Սադրանք՝ Մարիամ Փաշինյանի հանդեմ Որոնք են կանանց գաղտնիքները, որոնց մասին տղամարդիկ պատկերացում անգամ չունեն Տղամարդիկ իրենց կարծիքն են հայտնել կանանց մարմնի վրա մազերի մասին Կենդանակերպի այս նշանի կնոջը տղամարդը երբեք չի դավաճանի Դաշտանադադարի ընթացքում ճարպից ազատվելու 3 եղանակ Մերոնց հզոր պատասխանն ու Բաքվի վայնասունը Նոր լուսանկարներ՝ վարչապետ Փաշինյանի ծննդյան տոնակատարությունից Ռեկորդային ջերմաստիճան՝ Երևանում Հասանելի կնոջ երեք նշան, որը միշտ կլինի սիրուհու և ոչ թե կնոջ դերում Լիլի Մորտոն մարզասրահում սիրելիի հետ է մարզվում․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Սպանության նախաձեռնողն անձամբ՝ Վանո Սիրադեղյանն էր «Էլի լակել ե՞ս». Երևանում 17-ամյա տղան սպանել է մոր անկողնում գտնվող տղամարդուն «Ժողովուրդ, ես հողին եմ հանձնում իմ վերջին զավակին, բայց վայը եկել ու ձեզ տարել է, եթե դուք գյուղը հանձնեք» Աղը կօգնի ազատվել անհաջողություններից, խնդիրներից, նեգատիվից. Աղը կարող է փոխել մեր կյանքը դեպի լավը Հորոսկոպի 3 նշան, ում բախտը 2019-ին լիովին կբերի Հորոսկոպի 3 նշան, ում բախտը 2019-ին լիովին կբերի «Tete A Tete» օնլայն հաղորդմանը Անժելա Սարգսյանը խոսում է սեքս սկանդալի ու «Կյանքի խոսք»-ի մասին. (Video) Դատավոր Դավիթ Բալայանը փորձեց պատուհանից մտնել դատարան. ցուցարարները խոչընդոտեցին, դատավորը վայր ընկավ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան կանգնեցրել են զենք-զինամթերքի պատճառով Սիրուշոյի արձագանքը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումից հետո Որոնք են այն կանայք, որոնց տղամարդիկ չեն լքում

Яндекс.Метрика
website by Sargssyan