Այսօր՝ 19 ապրիլի 2019թ., 00:00

Ինչի է պատրաստվում Ադրբեջանը. Բաքուն փոխում է կերպարը


 

1in.am-ը գրում է․

Ադրբեջանական կողմը տեղեկություն է տարածել Ֆիզուլիի ուղղությամբ իր մեկ զոհի մասին, հայտնելով, թե դա տեղի է ունեցել հայկական կողմի կրակոցից:

Այս տեղեկությունը առանձնահատուկ իմաստ է ստանում մի կողմից սահմանին հարաբերական կայունության և ամիսներ շարունակ զոհերի բացակայության ֆոնին, մյուս կողմից՝ մարտի 29-ին Վիեննայում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպման:

Հանդիպման հանգամանքը պաշտոնապես հաստատվել է մարտի 27-ին: Հատկանշական է, որ հանդիպումից առաջ տեղեկություն է տարածել նաև Հայաստանի ՊՆ-ն, սակայն ոչ թե զոհի կամ վիրավորի, այլ կրակոցների միջոցով ադրբեջանական դիրքային առաջմղման փորձը կասեցնելու մասին:

Ընդ որում, Հայաստանի ՊՆ տարածած տեղեկատվության մեջ նշվում էր, որ խոսքը վերաբերում է հյուսիս-արևելյան սահմանային ուղղությանը, այսինքն՝ Տավուշի մարզին:

Մասնավորապես, խոսքը վերաբերել է Բերդավան գյուղի մոտ դիրքերին, չեզոք գոտում դիրքերն առաջ մղելու և ամրացնելու ադրբեջանական փորձին: Սրա ֆոնին Բաքուն տեղեկություն է տարածում զոհի մասին:

Ամենևին զարմանալի չի լինի, եթե այդ տեղեկությունը լինի մտացածին, այսինքն՝ ադրբեջանական բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքը ներկայացվի իբրև հայկական կրակոցի զոհ: Առավել ևս, որ դրանով Ադրբեջանը կփորձի լուծել մի քանի հարց:

Մի կողմից իր զինվորի մահվան համար պատասխանատվությունը հանել վրայից, մյուս կողմից՝ Վիեննայի հանդիպումից առաջ հայկական կողմին ներկայացնել որպես Դուշանբեի պայմանավորվածությունները խախտող, այդպիսով իր վրայից հանելով նաև պատասխանատվությունը Տավուշի ուղղությամբ դիրքային առաջմղման փորձի համար:

Թերևս կասկածից վեր է, որ Վիեննայի հանդիպումից առաջ ականատես ենք առնվազն տեղեկատվական դիրքային պայքարի:

Հարցն այն է, թե Ադրբեջանի այդ մարտավարությունն ինչ հարց է փորձում լուծել, Վիեննայից առաջ մթնոլորտի կարճաժամկետ հարց, թե՞ ավելի երկար հաշվարկ, այսպես ասած, սահմանային լարվածության տանող «լեգիտիմ» քայլեր կատարելու համար:

Բոլոր դեպքերում, Երևանն ու նաև Ստեփանակերտը պետք է պատրաստ լինեն ոչ միայն դիվանագիտական ճակատում, այլ սահմանին, բառի բուն իմաստով, ադրբեջանական հնարավոր սադրանքները կանխարգելելու համար:

Մյուս կողմից հատկանշական է, որ ադրբեջանական կողմն է բարձր մակարդակի հայ-ադրբեջանական հանդիպումներից առաջ հայտնում կորստի մասին, այն դեպքում, երբ տխուր «ավանդույթ» էր դարձել այն,

որ Սարգսյան-Ալիև հանդիպումներից առաջ կամ հետո զոհ էր ունենում հայկական կողմը՝ Բաքվի ռազմական դիվանագիտության տրամաբանության շրջանակում: Վիեննայից առաջ «զոհի» կերպարով է փորձում ներկայանալ Բաքուն:

Այդ խաղի հանդեպ պետք է լինել, իհարկե, չափազանց ուշադիր, մյուս կողմից էլ այստեղ անշուշտ արտացոլվում է իրավիճակի ընդհանուր տրամաբանության փոփոխությունը, երբ ռազմական դիվանագիտության կամ շանտաժի հնարավորությունները բավականին սահմանափակվում են, և Բաքուն ելքեր է փնտրում «զոհի» կերպարում:

Հայկական ռազմավարության խնդիրներից մեկը պետք է լինի մի կողմից չկորցնել զգոնությունն ու պատրաստ լինել որևէ լատենտ սադրանք կանխելուն, թույլ չտալուն, և մյուս կողմից պահել Ադրբեջանն այդ կերպարում, քանի որ դա է նաև ռեգիոնալ խաղաղությունն ու կայունությունը պահելու գրավականը:

Загрузка...
loading...
Լիլիթ Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել է համերգի ժամանակ․ (Video) Ռազբորկա ԱԺ նիստից հետո․ ի՞նչ է կատարվել Մարուքյանի աշխատասենյակում Հռոմի պապը համբուրում է Սուդանի իշխանության և ընդդիմության առաջնորդների ոտքերը՝ խնդրելով դադարեցնել պատերազմը. (Video) Նախկինում ինչպիսի՞ տեսք է ունեցել ԱԺ-ում ելույթ ունեցած տրանսգենդերը Այդ սենյակում մի մարդ չմնա, աշխատանքից ազատել բոլորին. Նիկոլ Փաշինյան Լիլիթ Հովհաննիսյանն առաջին անգամ ցույց է տվել իր գեղեցկուհի մայրիկին, ում երգչուհին անչափ նման է. (Photo) Աշոտ Ղազարյանի թոռները` Անահիտը և Բորիսը, «Лучше всех» նախագծի ընթացքում հիացրել են հաղորդավար Մաքսիմ Գալկինին Նատալիա Օրեյրոյի համերգը Երևանում․ (տեսանյութ) Կարճ շորտերի սիրահար Անատի Սաքանյանը նման տեսքո՞վ է մարզվում մարզասրահում. (Տեսանյութ) Փաշինյանի խիստ հրահանգը՝ Արթուր վանեցյանին Լուիզային ստիպե՞լ են նման անճաշակ հագուստ կրել Womens club-ի բեմում. ՖՈՏՈ Արձակուրդից հետո դասերը մեկնարկեցին առանց սիրելի դասընկերոջ. (Տեսանյութ) Նոր մանրամասներ Գյումրիում 10-ամյա երեխայի մահվան դեպքից Փաշինյանի քաղաքական հզոր պատասխանը՝ Ալիևին․ (տեսանյութ) Ահասարսուռ դեպք Գյումրիում։ Մայրը 10-ամյա որդուն գտել է մահացած ՀՀ վարչապետի խոսուն ժեստը՝ Ալիևի հետ հանդիպման ժամանակ. (Ֆոտո) Փաշինյանի և Ալիևի պահվածն՝ առաջին պաշտոնական հանդիպման ժամանակ․ (տեսանյութ) Սերժ Սարգսյանի ուղերձը. ժամանակը մոտենում է Նոր սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում․ Ռուսական պետական հեռուստաընկերությունը Փաշինյանի քայլերը որակում է հակաօրինական․ (Տեսանյութ) Ալիևի հետ հանդիպման մասին խոսելիս Փաշինյանը հեռախոսով նամակ ստացավ, որից հետո սկսեց կմկմալ. (Տեսանյութ) Սիրուշոն տատիկի հետ դուրս էր եկել զբոսանքի, երբ բակի երեխաները նկատեցին նրան. վերջիններիս արձագանքը տեսնել է պետք. (Տեսանյութ) Ինչի է պատրաստվում Ադրբեջանը. Բաքուն փոխում է կերպարը Սամվել Բաբայանի նամակը Սերժ Սարգսյանին․ (2013 թվական) Աննա Հարությունյանը Անի Երանյանի հետ լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ 6-րդ վարչության աշխատակիցները զինված մտել են Արմաշի ալյուրի գործարան Գագիկ Ծառուկյանի կարևոր հայտարարությունը. քաղաքացիների բոլոր վարկերը կհամաներվե՞ն․ (Տեսանյութ) Ինչ շքեղ տեսքով է Մարինկա Խաչատրյանը ներկա գտնվել ու երգել քույրիկի նշանադրության օրը. (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ) Քիչ առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել երևանյան երթուղայիններից մեկի մեջ․ «Ձենդ, կոկորդդ կկտրեմ, հերդ դագաղդ դնի». (Տեսանյութ) Փոքրիկ Միշան՝ իր հզոր ելույթով, իրար է խառնել ամբողջ Ադրբեջանը Այս հինգ հայտնիները երևի չեն հասկացել, որ հայկական փորն այլևս նորաձև չէ. ՖՈՏՈ

Яндекс.Метрика
website by Sargssyan