Այսօր՝ 14 հուլիսի 2020թ., 00:00

Նոր մանրամասներ Գյումրիում 10-ամյա երեխայի մահվան դեպքից


168.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Գյումրիում երեկ տեղի ունեցած երեխայի սարսափազդու մահվան դեպքից:

Հիշեցնենք, երեկ՝ մարտի 29-ին, ժամը 16:30-ի սահմաններում Գյումրիում դժբախտ դեպք էր գրանցվել:

Մայրն աշխատանքից տուն էր հասել և որդուն հայտնաբերել սպանված՝ պարանոցը գոտիով փաթաթված:

Երեխան սովորում էր Գյումրու թիվ 24 դպրոցի 5-րդ դասարանում: Մոր միակ զավակն է եղել, հարևանների խոսքով՝ հորը տարիներով չեն տեսել, ամուսնալուծվելուց հետո նոր ընտանիք է կազմել: Որդու հետ կապեր չուներ:

10-ամյա Դավիթ Գ.-ը մոր հետ ապրում էր տնակային պայմաններում, մայրը Գյումրու բժշկական կենտրոնի բուժքույր է:

Հարևանները ցնցված են դեպքից, չեն հավատում ինքնասպանության վարկածին, ասում են՝ մայրն այնքան բարեկիրթ ու լավ աղջիկ է, որ ինչ-որ մեկի հետ վեճի, վրեժի թեմա լինել չէր կարող:

Դավիթի դպրոցի տնօրենը լացը կոկորդում հազիվ զսպելով՝ ասում է, որ չի հավատում՝ Դավիթն ինչպես կարող էր ինքն իրեն վնասել:

Երեխային վերջին անգամ տեսել է անցած շաբաթ, ասում է՝ դպրոցական արձակուրդներ են, երեխան այս օրերին միայն շախմատի էր գնում:

Ողբերգական դեպքի օրն էլ շախմատի առաջնության է մասնակցել, հաղթել է հասակակիցներին, զանգել և ուրախ պատմել է մորը ու եկել տուն:

«Նա այնքան գիտակից, օրինակելի երեխա էր, չեմ կարողանում հավատալ՝ ո՞նց կարող էր այդքան կամային հատկանիշներով աչքի ընկած երեխան իրեն վնասել, մանավանդ, որ գիտակից տարիքում էր:

Դավիթն ինքնամփոփ չէր, հակառակը, չափազանց շփվող ու աշխույժ էր, շատ լավ էր սովորում, դպրոցի առաջադեմ երեխաներից մեկն էր»,- 168.am-ի հետ զրույցում ասում է դպրոցի տնօրեն Հակոբ Հակոբյանը:

Քիչ առաջ հայտնի են դարձել երեխայի դիահերձման տվյալները՝ նշվում է, որ երեխան ինքնասպան է եղել խաղի ժամանակ:

Բազկաթոռի վրա նստել է, ինքն իր ետևում աթոռներ շարել, հետո հեռուստացույցով դիտած խաղի կանոնների համաձայն՝ ինքն իրեն կապել է գոտիով ու շրջվել աթոռների վրա:

Խաղի ժամանակ Դավիթի պարանոցից կապված գոտին ձգվել է ու խեղդամահ արել երեխային, երեխայի մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց նաև տնօրենը։

Այնուամենայնիվ, վարկածը դեռևս դիահերձումից հետո արված ենթադրություն է, հետաքննության ավարտին իրավապահները կհաստատեն կամ կժխտեն այն:

Загрузка...
Ռաֆոն՝ սիրված դերասանի մասին Ինչպես է անցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան տարեդարձը Ի՞նչ հեռախոսազրույց է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև․ (տեսանյութ) ՇՏԱՊ․ Երևանում կինն իր՝ կորոնավիրուսից մահացած հոր անկողնային պարագաները հանել և դրել է հարկում, մուտքի պատերին քսելով իջեցրել ներքև Սերժ Սարգսյանի խոսքը՝ եվրոպացի գործընկերներին «Փաշինյանի արձագանքը՝ օրվա գլխավոր թեմային» Ով է Սայաթ Շիրինյանը․ (Լուսանկարներ) Կենդանակերպի երեք նշան, ովքեր ամենաշատն են պաշտպանված կորոնավիրուսից Տիգրան Ավինյանը ձեռագիր նամակ է գրել փոքրիկ աղջկան 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19-ը․ ՍՏՈՒԳԵՔ Մեկ շաբաթ է՝ կարանտինում 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում. 168.am (Ֆոտո) 18 օր կարանտինում գտնվող մեր հայրենակիցը պատմում է Իսպանիայից Վլադիմիր Պուտինը սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց Կորոնավիրուսը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ «Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Իմ մահվան համար աղոթող բոլոր կանանց Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com Ի՞նչ պատահեց Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ հանկարծ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ)

Яндекс.Метрика
website by Sargssyan