Сегодня: 25 Август 2019г., 00:00

ԱԱԾ-ն անսպասելի խուզարկություններ է կատարել «Զոն նայողի»-ի բանտախցում. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


ՀՀ ԱԱԾ–ն անսպասելի խուզարկություններ է իրականացրել Քրեակատարողական հիմնարկում։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից մեկի կալանավորի կողմից խարդախությամբ ուրիշի գույքը (բջջային հեռախոսներ, պլանշետներ, այլ թանկարժեք իրեր) հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թվականի փետրվարին հարուցված քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՔԿՀ կալանավորը կազմակերպել է հանցավոր խումբ, որի անդամները List.am կայքի միջոցով բջջային հեռախոսների և այլ իրերի վաճառքի վերաբերյալ հայտարարություններ տված անձանց հետ կապ հաստատելուց հետո, վերջիններիս վստահությունը չարաշահելով ապրանքի համար նրանց առաջարկել են բարձր գին, պայմանավորվել, հանդիպել, այնուհետև խաբեությամբ հափշտակել գույքը:

Քրեակատարողական հիմնարկում կատարված անսպասելի խուզարկությունների արդյունքում որոշ կալանավորների խցերում՝ ներկառուցված թաքստոցներում, հայտնաբերվել են Wi-Fi սարքեր, պլանշետներ, հեռախոսաքարտեր, բջջային հեռախոսներ, այդ թվում՝ կապի այն միջոցները, որոնք օգտագործվել են վերը նկարագրված հանցագործությունը կատարելիս:

Խուզարկությունների անակնկալ կատարումը թույլ է տվել պարզել նաև, որ կալանավայրի խցերում անվտանգության տարրական կանոնները չեն պահպանվել, մասնավորապես՝ բաց են եղել որոշ խցերի կերակրադռներ («волчок»), առանձին կալանավորներ պահվել են արտոնյալ պայմաններում, իսկ մասնաշենքերից մեկի այսպես կոչված «նայողի» խուցն առհասարակ բաց է եղել, և նա կանգնած է եղել դրսի կողմից մուտքի մոտ:

Խուզարկությամբ հայտնաբերված իրերն առգրավվել են: Միջոցներ են ձեռնարկվում քրեակատարողական հիմնարկում արգելված իրերի հայտնվելու ուղիները, մեխանիզմները և դրան առնչակից անձանց բացահայտելու ուղղությամբ:

Տեսանյութը ստորև՝

Загрузка...
В Грузии 15 человек жестоко зарезали молодого армянина - (Видео) Александр Ревва вывел в свет свою красавицу жену армянку и дочерей. (Photo) Фигуристка Медведева (Бабасян) прокомментировала вопрос о смене гражданства Армянская принцесса Анна родила первых русских святых - Бориса и Глеба Андреа Бочелли попросил Зару спеть армянскую песню «Дле яман» в Тоскане. (Видео) Анекдот про Армян взорвал интернет... (Видео) В Сети появился снимок Цымбалюк-Романовской в постели с известным фотографом. (Photo) Сильная речь Константина Затулина про Армению. (Видео) Джон Керри принял Алиева за члена охраны Сержа Саргсяна. (Видео) Кадыров оплатил операцию армянского мальчика в Израиле «Пол Москвы армяне. Все те, кто не живет в Армении - они предатели». Жириновский. (Видео) Из-за "Шоу мудаков" в Армении не останется ни одного симпатизирующего России человека: скандальное письмо Рафаэла Оганесяна Если Армения уйдет от России, армян будут резать османы или персы — они чуть лучше: скандальные заявления Кургиняна. (Видео) Как благодаря Месропу Маштоцу был создан грузинский алфавит Это должны слышать все азербайджанцы Потеря Армении-страшный сон для России: Владимир Соловьев. (Video) Армянский алфавит-одно из чудес света: протоиерей Русской церкви Александр Ревва вывел в свет свою красавицу жену армянку и дочерей. (Photo) Жене Джигарханяна грозит жуткая расправа. (видео) Народный артист СССР Армен Джигарханян арестован... Шарль Азнавур задал президенту Израиля неудобный вопрос Армяне покоряют шоу талантов по всему миру. (Видео) "​Открытое письмо генеральному директору Первого канала Эрнсту К.Л." Джигарханян сообщил о побеге молодой супруги на Украину «Прощай, путинская Россия»: армянские гастарбайтеры пакуют чемоданы Девочка порвала зал на сольном концерте певицы Наргиз. (Видео) Нарек Гевондян потряс зрителей шоу "Удивительные люди" на канале Россия 1 Топ 6 Лучших выступлений на проекте голос России ЗА ВСЕ ВРЕМЯ! Вундеркинд из России знает, как Армении стать "владычицей морскою" «Пол Москвы армяне. Все те, кто не живет в Армении - они предатели». Жириновский. (Видео)

Яндекс.Метрика
website by Sargssyan