Շտապ․Կրկին խոշոր հրդեհ Ֆրանսիայում. Կարող է այրվել Վերսալի պալատը․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Armtimes.com-ը գրում է․
Ականատեսները սոցցանցի տարբեր էջերում հրապարակում են տեսանյութեր, որտեղ երեւում է, որ կրակի սեւ ամպերը պալատի հարակից տարածքն են պատել․․․
Դեպքի վայր են մեկնել հրշեջ ջոկատների 26 խմբեր․․․
Ֆրանսիայում, որը դեռ ուշքի չէր եկել Աստվածամոր տաճարում բռնկված ուժգին հրդեհից հետո, այրվում է եւս մեկ պատմական կառույց՝ Վերսալի պալատը․․․
BFMTV հեռուստաալիքի փոխանցմամբ, հրդեհի հետեւանքով տուժածներ չկան․․․
Նշված տարածքում է գտնվում 1666-ից 1789 թվականներին որպես ֆրանսիացի թագավորների նստավայր ծառայած Վերսալի պալատը, որին դեռ չի հասել կրակը, բայց վտանգն էլ վերացված չէ․․․
«Վերսալի Պարկ դե Կլանյե փողոցում խոշոր հրդեհի բռնկման հետեւանքով տարածքում աշխատում են արտակարգ ծառայությունները․․․
Հորդորում ենք խուսափել նշված տարածքում երթեւեկելուց»,-ասված է քաղաքի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ․․․
РИА Новости-ն հայտնում է, որ պարզվում է՝ կրակը սկսվել է մոտակայքի մեքենաների խանութից, որին շատ մոտ է գտնվում պալատը․․․
Տեսանյութը ստորև՝
BREAKING: Massive fire raging in French city of Versailles. pic.twitter.com/39PZKqVZeq
— Breaking News Global (@BreakingNAlerts) April 23, 2019