Այսօր՝ 16 հոկտեմբերի 2019թ., 00:00

«Ժողովուրդ, ես հողին եմ հանձնում իմ վերջին զավակին, բայց վայը եկել ու ձեզ տարել է, եթե դուք գյուղը հանձնեք»


Lragir.am-ը գրել է․ Մայիսյան այս օրերը հայկական հաղթանակների օրերն են: Սովորաբար խոսվում է հանրահայտ իրողություններից, ԶԼՄ-ների էջերում հանրահայտ ռազմական գործիչների մասին է խոսվում:

Սակայն սովորաբար պատմությունը լռում է հարյուրավոր մարդկանց, պատերազմի տարբեր դրվագների մասին, որոնք հերոսության իսկական օրինակներ են: Հենց այդ դրվագներից է ամբողջացել հաղթանակը:

Արցախյան պատերազմը նման օրինակներ շատ է տվել: Ընդ որում, դրանք եղել են ամենածանր ու ամենավճռորոշ դրվագները, երբ օրինակ մի քանի հոգանոց ջոկատը կարող էր լիովին փոխել իրավիճակը և ռազմական գործողությունների վեկտորը...

Ցավոք, պատմություն գրողները Հայաստանում սվորաբար ելնում են կամ իրավիճակի թելադրանքից, կամ կոնյունկտուրայից, կամ պարզապես չիմացությունից...

Հիշվում է՝ մի հանրահայտ հրապարակախոս գիրք էր գրել ղարաբաղյան շարժման ու պատերազմի մասին եւ մի օրինակ նվիրել Իգոր Մուրադյանին: Վերջինս նրան հարցրել է՝ իսկ դու ճշմարտությո՞ւնն ես գրել: Այո, ասել է գրողը: Ստում ես, քանի որ դու ճշմարտությունը չգիտես, ասել էր Իգոր Մուրադյանը:

Ինչո՞ւ մեր պատմության մասին սովորաբար ճշմարտությունը չի գրվում, կամ ամբողջական չի գրվում:

Բազմաթիվ պատճառներ կարող են լինել, եւ դրանցից մեկն էլ այն է, որ նրանք, ովքեր գիտեն ճշմարտությունը, սովորաբար չեն ցանկանում խոսել...

Մի մասն այն պատճառով, որ «հանձնվել» են կյանքի իրողություններին, մյուս մասն այն պատճառով, որ համեստ մարդիկ են եւ իրենց ձեռքերը երբեք չեն տաքացրել հաղթանակի դափնիների վրա:

Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանին խնդրեցինք մի շարք այդպիսի դրվագներ պատմել մեր ընթերցողների համար: Նա առանձնացրել է երկու դրվագ՝ Հադրութի պաշտպանությունն ու Մաճկալաշենի մարտը:

Վահան Բադասյանը պատմում է, որ պատերազմի սկզբում հայկական բանակն անփորձ էր, քանի որ մարտական փորձ նախկինում չէինք ունեցել: «Այդ պատճառով էլ հոգեբանական առումով ծանր էր, երբ դեմ առ դեմ մնացինք մենք ու ադրբեջանցիները:

Առաջին մարտերում մեզ վրա հարձակվել էին զրահատեխնիակայով՝ Հադրութի ուղղությամբ, Այգեստան գյուղում: Առաջին անգամ խփել էին 100 մմ հրանոթով, ուղիղ նշանառությամբ խփում էին:

Դա մենք տեսել էինք ֆիլմերում, բայց իրականության մեջ՝ ոչ: Մենք այդ ուղղությամբ ունեինք երկու հատ հակատանկային նռնականետ: Երեք-չորս զրահատեխնիկայով եկել էին մեզ վրա, և հոգեբանական առումով շատ դժվար էր»,- հիշում է Վահան Բադասյանը: Այդ մարտերում նա եղել է ջոկատի հրամանատարը, մտածել է, որ կարող է չկարողանան դիրքերը պահել, գուցե պետք էր նահանջել:

«Մարտն ընթանում էր գյուղի մեջ, արդեն 4 շարք նահանջել էինք, և 20 մետրի վրա թեժ մարտ էր, մենք փամփուշտ չունեինք, յուրաքանչյուրս 120 փամփուշտ ունեինք, իսկ թուրքերը կարկուտի պես կրակում էին:

Նայեցի հետ, նահանջի ճանապարհը, հետևում Հադրութն էր, մեր կանայք, երեխաները: Մտածեցի՝ երկու ձի ունենք, մեկի վրա մայրս կնստի, մյուսի վրա՝ հարսներից մեկը, փոքր երեխաներին կվերցնեն ու կնահանջեն դեպի սարերը:

Մտքումս այդպես մտածում էի, և հանկարծ մեր տղաներից մեկը նայեց ինձ: Նա անչափահաս չորս երեխա ուներ, ասաց՝ Վահան, ձյունը խորն է, չենք կարող նահանջել, կմնանք ձյան մեջ, ուշքդ առաջ պահիր, նահանջել չկա:

Ես բարձրաձայն չէի մտածել, բայց նա կարողացել էր կարդալ իմ մտքերը: Ես ամաչեցի իմ մտադրությունից, որ նահանջի մասին էի մտածել: Դա նշանակում է, որ ինքն էլ նույն ապրումն ուներ, և նման ապրումներ հավանաբար ունեին մեր մյուս տղաները»,- ասաց նա:

Ըստ Բադասյանի՝ այս նախադասության մեջ ոգի կար, հաստատակամություն, քաջալերում, ամեն ինչ: Եվ հայկական կողմն այդ մարտում հաղթել է հակառակորդին: «Մեր կորուստը եղավ այն, որ 8 տուն վառեցին, ունեցանք վիրավորներ, այդ նույն տղան ծանր վիրավորվեց:

Մենք ոչ միայն հաղթեցինք, այլև ջախջախեցիքն թշնամուն, երկու զրահատեխնիկա վերցրեցինք նրանցից, որն օգտագործեցինք: Դա Արցախի բանակի առաջին գերեվարված տեխնիկաներն էին:

Դա 1992 թվականի հունվարի 8-ն էր: Սա ընդամենը մի դրվագ էր, բայց շատ կարևոր էր Հադրութի համար: Մենք այդ օրը թե պաշտպանեցինք Հադրութը, թե հաղթեցինք մարտում»,- ասաց նա:

Վահան Բադասյանի խոսքով՝ պատերազմի ընթացքում հակառակորդը բազմաթիվ հարձակումներ է գործել Հադրութի վրա, բայց այդ տարածքով ոչ մի անգամ հարձակման փորձ չի արել, որովհետև 100-ից ավելի զոհեր էին ունեցել, որոնցից մի քանի տասնյակը թողել էին հայկական կողմում:

Պատերազմի մեկ այլ հերոսական դրվագ էլ տեղի է ունեցել 1992 թվականին, Մարտունու շրջանում:

«Ադրբեջանն Ուկրաինայից մոտ 100 տանկ էր ստացել և այն ժամանակվա սովետական բանակի մնացորդների հետ հարձակվել էին, մեկ-երկու օրվա մեջ վերցրել Շահումյանը, Մարտակերտի մի մասը: Դրանից մի քանի օր անց լայնածավալ գրոհով հարձակվեցին Հադրութի, Մարտունու և Ասկերանի վրա: Կատաղի մարտեր ընթացան, դա հուլիս ամիսն էր:

Մաշկալաշենի ուղղությամբ ամենածանր հարձակումն էր, որտեղ հակառակորդը 15-20 տանկերով հարձակվել էր: Դա ուղղակի սարսափելի հարձակում էր, ուղեկցվում էր ինքնաթիռների հարվածներով, նաև չկառավարվող արկերով ու հրետանիով հզոր հարվածներ էին տեղում»,- պատմեց նա:

Դրանից մի քանի օր առաջ հայկական կողմից զոհվել էր մի տղա, ով ընտանիքի երրորդ որդին էր: Նրա մայրը հուղարկավորության ժամանակ դիմել էր ժողովրդին՝ ասելով՝ «ժողովուրդ, ես հողին եմ հանձնում իմ վերջին զավակին, բայց վայը եկել ու ձեզ տարել է, եթե դուք գյուղը հանձնեք»:

«Դրանից մի քանի օր հետո մարտերի ժամանակ արդեն անհնար էր գյուղը պահելը, պետք էր նահանջեին երկրորդ գիծ ու այնտեղից մարտը վարել, հակառակ դեպքում մեծ կորուստներ կունենայինք: Գյուղը պետք է հանձնվեր:

Հրամանատարը Մոնթեն էր, նա սթափ մտածելով, որպեսզի մեծ կորուստներ չլինեն, ամեն ինչ թողել էր հրամանատարի հայեցողությանը, որ եթե չդիմանային, կարող էին հետ քաշվել:

Գումարտակի հրամանատար Արմեն Ավագյանը, ով այդ դեպքից մի քանի ամիս անց զոհվեց, ուզել էր նահանջել, բայց հիշել էր այն կնոջ խոսքերը, որ որդուն հողին հանձնելիս ասել էր: Հրամանատար Արմենը հետագայում պատմել էր, որ ինքը շատ ուժեղ վախեցել էր այդ բառերից, որ նահանջի հրաման տար:

Նրանք այդ մորը պետք է պատասխան տային, թե ինչու էին գյուղը լքել, չէ՞ որ նա իր որդիներին էր կորցրել: Նրանք մի քանի րոպե ևս դիմադրել էին, տեղի էր ունեցել անսպասելին, նրանց մեջ հանկարծակի ուժ էր ծնվել, խոցել էին 7 տանկ, 5 տանկ վերցրել էին, հակառակորդը մեծ կուրուստներ կրելով՝ փախուստի էր դիմել»,- պատմեց Բադասյանը:

Քարդաշյանն անվանական կոնյակի և գինու լուսանկարն է հրապարակել Թե ինչպես գյումրեցի տղան փրկեց Քիմ Քարդաշյանի կյանքը Քիմ Քարդաշյանի կնքահայրը ուշագրավ մանրամասներ է ներկայացրել Քիմ Քարդաշյանի և Արմեն Սարգսյանի հանդիպումը Սերժ Թանկյանն առաջ անցավ Քիմից․ Լավ նորություն Քիմ Քարդաշյանը բնակարան է գնել Երևանում․ (լուսանկարներ) Քիմ Քարդաշյանը ցանկություն է հայտնել՝ Քոչարյանին հանդիպելու՞ Նազենին անհաջող կերպով նմանակել է Քարդաշյանին` «առանց կրծկալ» զգեստ հագնելով. (Ֆոտո) Ա՜յ եթե հետույքը լիներ Քարդաշյանի պես, ես հաստատ կասեի՝ ովա դասալիք պաշտոնյան Քիմ Քարդաշյանը ժամանեց Երևան․ տեսանյութ Ինչու է ուշանում Քիմ Քարդաշյանը «Անհամբեր Նիկոլին եմ սպասում, որ տեսնեմ ու ասեմ․․․» Քիմ Քարդաշյանը անակնկալը՝ մեր գեղեցկադեմ մոդելին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավարի արձագանքը Լուկաշենկոյի սենսացիոն խոստովանությունը Ո՞վ է հայտնի դարձած գեղեցկուհի մոդելի՝ ընտրյալը․ (Ֆոտո) Ում զենքով է Հայկ Հարությունյանը խփել իրեն․ նոր մանրամասներ Թրամփի ուշագրավ անդրադարձը Փաշինյանի ԱՄՆ-ի ելույթին Առաջին կադրերը՝ Ծառուկյանի դստեր պասակադրությունից․ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ Գագիկ Խաչատրյանի մասին․ (տեսանյութ) «Սաղդ ղուրբան լինեք Պզոյին»․ «Օրենքով գող» Պզոյի թինապահը հայհոյում է ոստիկաններին.(Video) Երեխայի մկրտությունն ավարտվել է իսկական սկանդալով. քահանայի դեմ քրեական գործ է հարուցվել (Video) Աղջիկը դուրս է եկել ընթացքի մեջ գտնվող ավտոբուսից և տեսեք թե ինչ է եղել հետո. (տեսանյութ) «Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար. (Video) Տեսահոլովակ՝ նվիրված Սեյրան Օհանյանին և նրա կնոջը Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում՝ դեղին լողազգեստով Մի անգամ էլ ձեզ էստեղ տեսա էս փնթիանոցը սարքած, տեսեք ինչպես ենք վարվելու ձեզ հետ․ Կենտրոնի թաղապետ. (Տեսանյութ) «Չեք հավատա, բայց սա Սևանն է». օգտատերերն ահազանգում են. (տեսանյութ) Ինչպե՞ս է Կամո Սեյրանյանն ընկել Սենա գետն ու հազիվ փրկվել խեղդվելուց Աննախադեպ սկանդալ․ Փաշինյանի «ախրաննիկ», այժմ պատգամավոր Հայկ Սարգսյանը կրքոտ պարում է աղջիկների հետ, ապա նրանց ուղեկցում նախագահի նստավայր. (Տեսանյութեր)

Яндекс.Метрика
website by Sargssyan