«Հեսա տեսեք՝ մայրիկն ինչպես եմ լացացնելու»

«Մարտի մեկի գործով Մանվել Գրիգորյանը բացատրություն կամ ցուցմունք չի տվել»,-այս մասին մամուլի ասուլիսին հայտարարեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը...
Նա նշեց, որ այդ քրգործի շրջանակներում վերջերս բացահայտվում են որոշակի փաստեր, ապացույցներ են ներկայացվում...
«Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը ամիսներ առաջ մեկնաբանելով Մարտի մեկի քրգործի հետ կապված ինչ-որ դրվագներ, փաստեց հետևյալը. Քոչարյանը,
հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մարտի մեկի գործի ժամանակաշրջանում Մանվել Գրիգորյանը պաշտոնավարում էր ՊՆ փոխնախարար, և հաշվի առնելով, որ իբր, վերջինս ցանկացել է կամ կանգնել է ժողովրդի կողքին, դա է պատճառներից մեկը, որ որոշակի գործառույթներ իրականցվեցին...
Օրեր առաջ Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի իրավապաշտպանն ասաց, որ քրեական գործի նյութերում առկա է մի ապացույց, որով երևում է, որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը խորհրդակցություն է հրավիրում, սակայն Մանվել Գրիգորյանը չի մասնակցում դրան, որտեղ Քոչարյանն ասում է՝
«Հեսա տեսեք՝ մայրիկն ինչպես եմ լացացնելու»։ Նախ, եթե դա իրոք այդպես է, ապա փաստեմ, որ «մայրիկ լացացնելն» իրավական կատեգորիա չէ, և երկրորդ, երբ դա արվում է երկրի առաջին դեմքի անունից, դա արդեն այլ գնահատման խնդիր է...
Ուղղակի դրանով երևում է հետևյալ պատկերը. այո՛, Մանվել Գրիգորյանը չի ներկայացել այդ խորհրդակցությանը՝ լավ հասկանալով, թե ինչ ցուցումներ պետք է լինեն և որոշակի անօրինական գործառույթներից զերծ մնալու համար ուղղակի չի գնացել և այդ տարիների գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը չի կատարել»,-ասաց փաստաբանը...
Պաշտպանը նշեց նաև, որ ինչ վերաբերում է «մայրիկ լացացնելուն», ապա թուրքն անգամ չի կարողացել Մանվել Գրիգորյանի «մայրիկը լացացնել»...
«Եվ առաջին, և երկրորդ, և երրորդ նախագահների օրոք եղել են դեպքեր, երբ ցանկացել են այդ նախագահները «լացացնել վերջինիս մայրիկը», բայց, ինչպես տեսնում եք, դա չի ստացվել»,-ասաց Բաղդասարյանն ու հավելեց՝ Մանվել Գրիգորյանի վրա հնարած գործ են ցանկանում կարել...