Ինչու Սիրուշոն չերգեց Ձախ Հարութի մենահամերգին․ Մանրամասներ

ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, կրկին մենահամերգով հանդես եկավ Երևանում․․․
«30 տարի անց Հրազդան մարզադաշտում» խորագրով համերգը խորհրդանշական է երգչի համար. 1989 թվականին Հարութ Փամբուկչյանն 6 օր նա լեփ-լեցուն դահլիճում համերգներով է հանդես եկել հենց այս մարզադաշտում․․․
Ձախ Հարութն այդ համերգներից ստացած հասույթն ուղղել էր բարեգործության՝ որպես աղետի գոտում տուժածներին օգնություն: Էրեկվա համերգին ներկա էին տարբեր հանրահայտ հայ երգիչներ, որոնց թվում սակայն չկար Սիրուշոն․․․
Թե ինչու Ձախ Հարութի մտերիմ ընկեր և երկար տարիների բարեկամՍիրուշոն հրավիրված չէ այս համերգին, ըստ համերգի կազմակերպիչների, պատճառը այն էր, որ այս անգամ արտիստների այլ ցանկ է ընտրվել...
«Սա ներկայացում չէ, որ նույն ներկայացումն անընդհատ խաղան։ Տարբեր ծրագիր ենք ներկայացնում։ Նույն կերպ չի լինելու նաև Քրիստինե Պեպելյանը, որը ներկա էր նախորդ համերգին։ Այս անգամ բոլորովին այլ ծրագիր է լինելու։ Վերջին տարիներին Հարութը միշտ նույն երգերն էր երգում։ Հիմա ավելի խորքից հանած երգեր է ներկայացնելու։ Սիրուշոյի հետ երգը` «Տարիները», գուցե, հնչի միայն Հարութի կատարմամբ, գուցե, չհնչի. ասել էր համերգի կազմակերպիչ Խաչիկ Եղոյանը