Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ Գագիկ Խաչատրյանի մասին․ (տեսանյութ)

Փաշինյանի աղմկահարույց խոսքը՝ Գագիկ Խաչատրյանի մասին։ Մինչ այդ, հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) երկարամյա նախկին նախագահ և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման կասկածանքով...
Ձերբակելվել է նաև նրա ազգական, ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչության նախկին պետ Կարեն Խաչատրյանը...
«Վաղ առավոտից Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը իրականացնում է քննչական գործողություններ: Խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանին տանը, բնակարանում, առանձնատանը, տարածքներում,
ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում և առանձնատներում», - ավելի վաղ լրագրողներին փոխանցել էր ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը...
Ինչպես հայտնում են ԱԱԾ-ից, քրեական գործը հարուցվել է դեռ փետրվարին, ինչից հետո, ծառայության քննչական դեպարտամենտում կատարվել է ծավալուն աշխատանք...
Քրեական գործի շրջանակում Գագիկ Խաչատրյանի կարգավիճակի մասին ԱԱԾ-ն դեռ չի հայտնում...
Արթուր Վանեցյան․ - «Չի բացառվում, որ մեղադրանքը, որը կներկայացվի, կլրացվի այլ հոդվածներով: Դա քննչական դեպարտամենտի գործառույթն է, որը քննիչները կիրականացնեն»...
Հարցին, թե արդյոք Խաչատրյանը նախապես ծանուցվել կամ հարցաքննվել է, Վանեցյանն արձագանքեց․ - «Այո, մի քանի անգամ հրավիրվել է քննչական դեպարտամենտ, հարցաքննվել է որպես վկա»...
Նա չմանրամասնեց նաև, թե հստակ ինչ գումարի վատնման կամ յուրացման վերաբերյալ է հարուցվել քրեական գործը, սակայն նշեց, որ խոսքը տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է։ Տեսանյութը դիտեք ստորև՝