Այսօր՝ 26 հունվարի 2020թ., 00:00

Լուկաշենկոյի սենսացիոն խոստովանությունը


Lragir.am-Ը գրում է․ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը ավելի շատ խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի մասին, ինչը մի կողմից կարող է տարօրինակ թվալ, մյուս կողմից վեր է հանում եվրասիական բլոկներում հարաբերությունների ողջ սպեկտրը:

Լուկաշենկոն իր ասուլիսում հայտարարել է, որ ժամանակին, երբ Ռուսաստանը շտապ հետ էր պահանջում իր տրամադրած վարկը, օգնության հասավ Ալիեւը, ով տվեց 900 միլիոն դոլար: Նա ասել է, որ նման բաները չեն մոռացվում, եւ այդ պատճառով ինքը ջերմ հարաբերություններ է պահպանում Ալիեւի հետ, այդ թվում Ադրբեջանին սպառազինության մատակարարման հարցում:

Սակայն շարունակությունն առավել հետաքրքիր է: Պարզվում է, որ իր «շտապօգնության» դիմաց Ալիեւը որոշակի պայմաններ է դրել Լուկաշենկոյի առաջ, Հայաստանի ուղղությամբ․․․

Լուկաշենկոն ասել է, որ մի քանի անգամ Սերժ Սարգսյանին փորձել է վերադարձնել 5 շրջաններն Ադրբեջանին, «մանավանդ որ դրանք Ղարաբաղ չեն», դրա դիմաց ներգրավվելով տնտեսական խոշոր նախագծերին: Սակայն Սերժ Սարգսյանը մերժել է․․․

Հետաքրքիր է, որ ՀԱՊԿ Աստանայի վեհաժողովում առաջացած սկանդալից հետո, երբ Ղազախստանն ու Բելառուսը փորձեցին Բելառուսի ներկայացուցչին նշանակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ով սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ, Լուկաշենկոն Մինսկում ընդունել էր Ադրբեջանի դեսպանին ու մանրամասն պատմել այդ մասին: Դա իհարկե նոնսենս էր, նկատի առնելով, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ․․․

Տպավորություն է, որ Լուկաշենկոն Ադրբեջանից ամեն անգամ խոշոր պրեֆերենցիաներ է ստանում ու ստանձնում ինչ որ պարտավորություններ, հետո արդարանում, թե ինչու չի կարողացել իրականացնել դրանք․․․

Մեկ Սերժ Սարգսյանն է պատճառը, որ չի համաձայնվել վերադարձնել 5 շրջանները, մեկ Նիկոլ Փաշինյանը, ով չի համաձայնվել նշանակել Բելառուսի ներկայացուցչին․․․

Լուկաշենկոյի այս հայտարարություններն իհարկե միայն դրանով չեն սահմանափակվում, եւ հայ-ադրբեջանական թեման կարող է ուղղված լինել վերջին օրերին Ղարաբաղի կարգավորման շուրջ ուշագրավ զարգացումներին, որն առանձին անդրադարձի կարիք ունի․․․

Սոնա Շահգելդյանը հոսպիտալացվել է Նիկոլ Փաշինյանի «պատասխանը»՝ Լևոն Քոչարյանին Փաշինյանը նույնիսկ ծաղկեպսակ չէր ուղարկել Սերժ Սարգսյանի խոսքը՝ Կուտոյանի հոգեհանգստին․ (տեսանյութ) Տարոն Մարգարյանը՝ Գեորգի Կուտոյանի մասին․ (տեսանյութ) Հրայր Թովմասյանը՝ Կուտոյանի հոգեհանգստին․ (տեսանյութ) Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը․ (տեսանյութ) Ով և ինչ պատճառով էր Կուտոյանին կանչել Լոնդոնից Գեորգի Կուտոյանի հարևանը նոր մանրամասներ է պատմել Երբ ծանոթ ձեռագրի կասկածները հանգիստ չեն տալիս․ Գոհար Աբաջյան Դեպքից առաջ Կուտոյանն ասել է, որ ցանկանում է երեք օր հանգստանալ. մնալով մենակ՝ ալկոհոլ է օգտագործել և․․․ «Մորքուրիս ամուսնուն էլ որ վերացրեցին, էլի նույն բաներն ասացին»․ Սոնա Շահգելդյան Վարչապետի աշխատակազմը՝ Կուտոյանի մահվան մասին Հրայր Թովմասյանն ու Գեորգի Կուտոյանը մտերիմ ընկերներ են եղել․ (Լուսանկարներ) Ի՞նչ էր ասում Գեորգի Կուտոյանը․ լսեք նրան Սերժ Սարգսյանը՝ Կուտոյանի մահվան մասին Ստյոպա Սաֆարյանն ինչ–որ բան գիտի՞ Հրայր Թովմասյանը լաց է լինում Կուտոյանի տան շենքի բակում. (Տեսանյութ) Ինչպես է Տաթևիկ Ռևազյանը մատուցող աշխատում Երևանի սրճարաններից մեկում․ (Video) Էս երեխայի ծնունդը լիքը բան է ասում․․․Աչաջուր համայնքում հսկա Տիգրան է ծնվել․ (Video) Ինչ է սպասվում Նունե Եսայանին Բարի լուր. Սամվել Կարապետյանը պապիկ է դարձել. (Լուսանկարներ) «Դուք ինձ մենակ թողեցիք իմ դժվար պահերին․ Ցավում եմ, որ այդ արցունքները անկեղծ չէին»․ Մանուել Մանուկյան. (Video) 65- 70 հազար դրամի սահմաններում վարձով բնակարաններ էր փնտրում․․․ Ցավալի է, որ այդ ջերմությունը անկեղծ չի եղել, և Վանեցյանի կողմից այսպիսի դավադրություններ են կազմակերպվել մեր ընտանիքի դեմ․ Մարիամ Փաշինյան Քիմ Քարդաշյանի սենսացիոն հայտարարությունը․ տեսանյութ Խեղդամահ արված 16-ամյա աղջկան հետեւել են կանգառից. մանրամասներ կատարվածից Տորթը դրել էինք սեղանին, մոմը՝ վրան. 16–ամյա սպանված աղջկա մորաքույրը մանրամասներ է պատմում Այդ մահացած աղջկա ընկերը փնտրում է իմ աղջկան, երեւի վրեժխնդիր լինելու համար Համացանցում են հայտնվել Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի վթարի վայրից առաջին լուսանկարները․ (Լուսանկարներ)

Яндекс.Метрика
website by Sargssyan