Այսօր՝ 04 ապրիլի 2020թ., 00:00

Կարեն Դեմիրճյանի թոռնուհու՝ Կարինե Դեմիրճյանի հարցազրույցը


20 տարի առաջ՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովի դահլիճում դաժանորեն սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Միրոյանը, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Միքայել Քոթանյանը:

Ահաբեկչության բուն գործողությունն իրականացնողները հինգն էին` Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էրիկ Գրիգորյանը:

Հոկտեմբերի 27-ի կապակցությամբ AraratNews.am-ը հարցազրույցներ է անցկացրել զոհվածների թոռնուհիների, զարմուհիների հետ։ Ձեզ ենք ներկայացնում Խորհրդային Հայաստանի վերջին տարիների ղեկավար Կարեն Դեմիրճյանի թոռնուհի Կարինե Դեմիրճյանի հետ մեր հարցազրույցը։ Առաջիկայում կներկայացնենք նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի զարմուհու՝ Գրետա Սարգսյանի հետ մեր զրույցը։


Կարինեն Դեմիրճյանի թոռնուհին՝ Կարինեն՝ պապիկի մասին.

Կարինե, Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, թե իրավաբան դառնալու ցանկություն Ձեր մեջ առաջացել է Հոկտեմբերի 27-ից հետո, որպեսզի բացահայտեիք ոճրագործությունը: Այսօր Դուք դիպլոմավորված իրավաբան եք: Դեռ հույս ունե՞ք, որ «Հոկտեմբերի 27»-ի գործը երբեւէ կբացահայտվի:

Գաղտնիք չէ, որ Հոկտեմբերի 27-ի դատավարությունը չտվեց բոլորին հուզող հարցերի պատասխանը, և թե՛ զոհվածների հարազատների, թե՛ մեր հասարակության պահանջը՝ արդար դատավարության և ոճրագործության ամբողջական բացահայտման մասով մնաց անկատար։ Երկար ժամանակ է անցել, ինչն ավելի է բարդացնում խնդրի լուծումը։ Այնուամենայնիվ, հույսը միշտ էլ կա։

Մի առիթով ասել եք, որ Ձեր պապիկի հետ իսկական կյանքի դպրոց եք անցել: Հետաքրքիր է. Խորհրդային Հայաստանի նշանավոր ղեկավար, ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը կյանքի ինչպիսի՞ դասեր է տվել իր սիրելի թոռնուհուն:

Այո, այդ կարճ, բայց իմ այդ վառ 7 տարիները իսկական կյանքի դպրոց էին։ Երեկոյան, ծանր աշխատանքային օրից հետո, նա վերադառնում էր տուն և իր ամբողջ ժամանակը տրամադրում մեզ՝ ինձ և ավագ քրոջս։ Իր օրինակով նա մեզ ցույց տվեց՝ ինչպիսին պետք է լինի մարդն իր կյանքում, ինչ սկզբունքներով առաջնորդվի։ Սեր առ հայրենիք, ազնվություն, արդարություն, կարեկցանք, հոգատարություն, սեր, հավատարմություն, համեստություն, ընկերասիրություն:


Կարինե, կարծում եմ, Դուք և Ձեր ավագ քույրը՝ Լուսինե Դեմիրճյանը, պապիկի հետ անմոռանալի պահեր եք ապրել, սակայն, ցավոք, նման հնարավորություն չունեցավ իր կրտսեր թոռնուհին՝ Վիկտորյան: Ինչպիսի՞ն են Վիկտորյայի պատկերացումները նշանավոր պապի մասին: Նա իր ավագ քույրերի պես զգո՞ւմ է այն լրացուցիչ պատասխանատվությունը, որն իր հետ բերում է Դեմիրճյան ազգանունը: Իր արած քայլերում և ասված խոսքերում Ձեզ պես զգո՞ւյշ է:

Իհարկե։ Դեռ փոքրուց մենք միշտ պատմել ենք իրեն մեր պապիկի մասին. ինչպիսին էր նա ընտանիքում, որքան ուշադիր և հոգատար էր։ Ավելի մեծ տարիքում Վիկտորյան արդեն ծանոթացավ նրա անցած քաղաքական ուղուն, ծանոթ և անծանոթ մարդկանցից լսեց պապիկիս մասին, նրա արած գործերի մասին։ Արդեն 20 տարի է անցել, ինչ նա մեզ հետ չէ, միևնույն է, բոլորը կարոտով հիշում են իրեն և այն ժամանակահատվածը, երբ պապս է ղեկավարել երկիրը։ Այսքան տարի անց նա մնաց չգերազանցված, և դա պարտավորեցնում է։

Կարինե, Դուք Կարեն Դեմիրճյանից ժառանգել եք նրա բնավորությունը. աշխատասեր եք և պահանջկոտ: Ձեր կոլեգաներից շատերը Ձեր մասին ասում են. «Ոնց ա էրևում, որ կոմունիստի թոռ ա, է»: Սրանք որակներ են, որոնք հիմնարար են լավ ղեկավար դառնալու համար: Հետաքրքիր է, երբևիցե քաղաքական գործունեությամբ զբաղվելու մասին մտածե՞լ եք:

Փոքր տարիքում նման ցանկություններ ունեի, այժմ՝ դեռևս ոչ։

Կարեն Դեմիրճյանի այրին՝ տիկին Ռիմա Դեմիրճյանը, հնարավորինս ամեն բան անում է ամուսնու հիշատակը վառ պահելու համար. օրինակ՝ վերջինիս գործունեությանը նվիրված «Կաթիլներ մեծ ծովից», «Հիշատակ» գրքերը, Կարեն Դեմիրճյանի թանգարանում անցկացվող միջոցառումները: Իսկ Դուք կամ Ձեր քույրերը ցանկություն չունե՞ք հանդես գալու նմանատիպ նախաձեռնություններով:

Տատիկիս կարող եմ մի շարք բառերով նկարագրել, որոնք, միևնույն է, չեն հերիքի նրա՝ ուժեղ և յուրահատուկ կնոջ կերպարը բացահայտելու համար, սակայն պապիկիս մահից հետո տատիկս ինձ համար դարձավ ամուսնու հանդեպ անսպառ նվիրումի և անծայրածիր սիրո խորհրդանիշ։

Դժվար չէ պատկերացնել, որքան ծանր են եղել իր համար այս տարիները, բայց ամուսնու հիշատակը վառ պահելու և ապագա սերունդներին նրա անցած քաղաքական ուղին ներկայացնելու ցանկությունը ուժ են տվել ապրելու, ստեղծագործելու և պայքարելու համար։

Մենք բոլորս աջակցում ենք իրեն, այս պահին կոնկրետ նախաձեռնություն, որ արվում է իմ և քույրերիս կողմից, չեմ կարող առանձնացնել, բայց մի բան հաստատ է․ մենք միշտ կանենք ամեն ինչ՝ պապիկիս հիշատակը վառ պահելու համար։

Այսօր շա՞տ են Կարեն Դեմիրճյանի թանգարան այցելողները:

Այո, բավականին շատ են այցելում թե՛ մեր հայրենակիցները և թե՛ զբոսաշրջիկները։ Շատ հետաքրքիր և ուսուցողական է, այն հնարավորություն է ընձեռում ծանոթանալու ոչ միայն Կ․Դեմիրճյան անձին և նրա անցած քաղաքական ուղուն, այլ նաև Խորհրդային Հայաստանի պատմությանը ևս։

Կարինե, Դուք պապիկի հետ մասնակցել եք ընտրարշավներին: Քարոզարշավներից հատկապես ո՞ր դրվագն է Ձեր մեջ տպավորվել:

Ամենից շատ տպավորվել է մարդկանց վերաբերմունքը նրա հանդեպ։ Այդ սերը և ջերմությունը, որ տալիս էին իրեն, դա փոխադարձ էր։ Նա անկեղծ էր ժողովրդի հետ, և դա մարդիկ տեսնում ու գնահատում էին։

Եթե փորձեք վերապրել 1999 թ. հոկտեմբերի 27-ը, ապա կարո՞ղ եք հիշել, թե ինչպես իմացաք սիրելի պապիկի մահվան գույժը: Ի վերջո, կորստի պա՞հն է ավելի ցավալի, թե՞ հետոն:

Չեմ ուզում վերապրել այդ պահերը, դրանք դաջված են իմ հիշողության մեջ, որպես մի սահմանագիծ, որպես մի կետ, որից հետո մեր ընտանիքում փոխվեց բոլորիս կյանքը, կիսվեց և դարձավ Հոկտեմբերի 27-ից առաջ և դրանից հետո։

Կորստի պահը շոկային էր, երկար ժամանակ չէի կարողանում համակերպվել այն մտքին, որ նա այլևս մեզ հետ չէ։ Իսկ հետոն դարձավ անասելի դժվար, կորստի ցավը և կարոտը չի մեղմացել, մենք բոլորս ամեն օր զգում ենք նրա կարիքը։

Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն կլիներ Հայաստանն այսօր, եթե չլիներ 99-ի ոճրագործությունը:

Կլիներ միանգամայն այլ Հայաստան։ Պապիկիս վերադարձը մեծ քաղաքականություն և «Միասնություն» դաշինքը մեծ հույս և հավատ արթնացրին մեր ժողովրդի մեջ։

Դա այնքան պարտավորեցնող էր, որ համոզված եմ՝ պապիկս կաներ ամեն հնարավորն ու անհնարինը՝ ժողովրդին հուսախաբ չանելու համար։

Օրերս մամուլում գրվեց, թե Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատման խնդրանքով, քանի որ լրացել է իր դատապարտման 20 տարին: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ լուրին որպես իրավաբան եւ որպես Կարեն Դեմիրճյանի ժառանգորդ:

Ինչպե՞ս կարող եմ վերաբերվել այդ լուրին։ Թե՛ որպես իրավաբան և թե՛ որպես ժառանգորդ համարում եմ, որ նա պետք է մինչև իր կյանքի վերջին օրը մնա բանտում։ Հանցագործություններ կան, որ երբևէ չեն կարող ներվել։ Հոկտեմբերի 27-ը երբևէ չի ներվի զոհվածների հարազատների և հասարակության կողմից։

Ի՞նչ եք կարծում, հնարավոր է արդյոք, որ Հունանյանը հանրությանն ասելիք ունենա, ի վերջո բացահայտի մեր նորագույն պատմության ամենադառը էջերից մեկի իրական եղելությունը:

Ոչ։ Անգամ եթե ունենա, ինչպե՞ս կարելի է վստահել նման կենդանու խոսքերին։

Մասնակցե՞լ եք 2018 թվականի Թավշյա հեղափոխությանը: Ըստ Ձեզ, եթե Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը ողջ լինեին, նման հեղափոխության կարիք կլինե՞ր: Կամ, առհասարակ, մեր երկրում նման բան հնարավո՞ր կլիներ: Եթե այո, ապա, ըստ Ձեզ, նրանք բարիկադների ո՞ր կողմում կլինեին:

Վստահ եմ, եթե նրանք ողջ լինեին, հեղափոխության կարիք չէր լինի։ Զրուցեց՝ Օլյա Շահինյանը:

5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19-ը․ ՍՏՈՒԳԵՔ Մեկ շաբաթ է՝ կարանտինում 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում. 168.am (Ֆոտո) 18 օր կարանտինում գտնվող մեր հայրենակիցը պատմում է Իսպանիայից Վլադիմիր Պուտինը սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց Կորոնավիրուսը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ «Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Իմ մահվան համար աղոթող բոլոր կանանց Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com Ի՞նչ պատահեց Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ հանկարծ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ) Քիմ Քարդաշյանը խոսել է նոր հանրահավաքի մասին Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է․ (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո Արցախի «էլիտար» զորամասը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Կնոջ նամակի իրական պատմությունը Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը ԱՅՍ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՀՀ 5 ՈՒՂԵՒՈՐ Է ԵՂԵԼ, ՈՐՈՆՑ ԵՒՍ ՉԵՆ ԹՈՂԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ինչ է պատմում Արթուր ուսոցչուհին Սոնա Շահգելդյանը հոսպիտալացվել է

Яндекс.Метрика
website by Sargssyan