Այսօր՝ 26 հունվարի 2020թ., 00:00

«Հորեղբորս վերջին անգամ հոկտեմբերի 25-ին եմ տեսել». Գրետայի հուշերը՝ Վազգենի մասին մասին


«Հորեղբորս վերջին անգամ հոկտեմբերի 25-ին եմ տեսել։ Ես չեմ հիշում, բայց բոլորն ասում էին, որ այդ օրն ինձ գրկից չէր իջեցնում: Հոկտեմբերի 27-ին հայրս կաթողիկոսի ընտրության կապակցությամբ գտնվում էր Էջմիածնում:

Տատիկս մեզ հետ տանն էր, միրգ էր լվանում, երբ դռան զանգը տվեցին: Այնքան լավ եմ հիշում, ասացին՝ Գրո (տատիկիս այդպես էին դիմում) Ազգային ժողով մարդ է մտել, կրակել են, ասում են՝ Վազգենն էլ է վիրավոր:

Տատիկս սկսեց հևոցով շնչել, և երբ միացրինք հեռուստացույցն, արդեն ամեն ինչ պարզ էր… Ես չորս տարեկան էի, եղբայրս՝ հինգ: Երբ հայրս եկավ տուն, հասկացանք՝ ինչ է տեղի ունեցել. հորս առաջին անգամ էի արտասվելիս տեսնում... Մեկ էլ տատիս մահվան ժամանակ տեսա»:

ՀՀ 9-րդ վարչապետ Արամ Սարգսյանի դստեր և ՀՀ առաջին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի զարմուհի Գրետա Սարգսյանի հուշերում այսպես է մնացել հոկտեմբերի 27-ը: Աղջկա հիշողությունները հորեղբոր՝ Վազգենի մասին վառ են և տաք․ չնայած փոքր է եղել, բայց կան կադրեր, որոնք մինչ օրս աչքի առաջ են:

BlogNews.am-ի հետ զրույցում Գրետան պատմել է ոչ թե պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի, այլ Վազգեն հորեղբոր մասին, ում մասին չափազանց քնքշությամբ էր խոսում:

«Կներեք, ես երեկ ավելորդ տաքացա, էլ չի կրկնվի. Ձեր Վազգեն»

Այնպես էր ստացվել, որ հորեղբայրս՝ Արմենը, հարկերը չէր վճարել, որովհետև դեռևս ժամանակ ուներ: Վազգեն հորեղբայրս ասում է․ «Ինչո՞ւ չես վճարել, և ինչպես կարող եմ ես ուրիշներից պահանջել, եթե դու դեռևս չես վճարել»:

Նրանց խոսակցությունն այնքան է թեժանում, որ հորեղբայրը սկսում է բղավել և հեռանում է: Հաջորդ օրն առավոտյան ծաղիկներ է ուղարկում տատիկին և մի գրություն. «Կներեք, ես երեկ ավելորդ անգամ տաքացա, էլ չի կրկնվի: Ձեր Վազգեն»:

Մինչ օրս էլ ապրում ենք Արարատում։ Հիշում եմ, երբ գալիս էր, ամբողջ ընթացքում մեզ հետ էր խաղում, ընդ որում՝ կռիվ-կռիվ: Մեզ լողացնում էր․ շատ էր սիրում այդ պրոցեսը: Հետո էլ գոռում էր՝ Մարինե, Շողիկ (մայրս և հորեղբորս կինը) եկեք, ձեր երեխաներին տարեք:

Փոքր ժամանակ թմբլիկ էի, ինձ «խնձոր» էր ասում, հետո երբ նիհարեցի, ասաց․ «Տանձի պոչ ա դարձել»: Նա միշտ ասում էր, որ ես բոլորի հավաքական կերպարն եմ: Երբեք չէր զայրանում մեզ վրա, հաճախ էր հումորներ անում։ Ինձ լողալ էլ նա է սովորեցրել:

Նոր-նոր սկսել էի խոսել, տատիկը սովորեցրել էր «Այ իմ գնդակ, իմ գնդակ» երգը: Հորեղբայրը երբ զանգում էր, սկսում էի նրա համար երգել, բայց երբ գալիս էր տուն, լեզուս ջուր էր կտրում: Ասում էր․ «Ի՞նչ անեմ․ գնամ, զանգե՞մ, որ երգես իմ համար»: Հաջորդ անգամ զանգում էր, ասում․ «Դե մի հատ Չալոն երգի»:

Երեկոները պառկում էր, ինձ էլ պառկացնում փորին. ես՝ փոքր, նա՝ մեծ, հաղթանդամ, մորուքով

Մի անգամ ինձ տարավ, Երևանով ման տվեց, Կառավարության շենքը ցույց տվեց: Հարցրեց՝ սովա՞ծ ես, ասացի՝ չէ: Ասաց՝ պաղպաղակ գնե՞մ, ասացի՝ հա: Վերջ, այդքանը: Տուն եկանք, ասաց․ «Էս ինչ քիչ ա խոսում էս երեխեն»: Այդ օրն ինձ համար հայկական տարազով տիկնիկ էլ էր գնել, լուսանկարվել էինք միասին, որը տպած տվեց տատիկին, նա էլ պատին ամրացրեց:

Տանը պատշգամբ ունեինք, որտեղ էլ իր անկողինն էր: Երեկոները պառկում էր, ինձ էլ պառկացնում փորին. ես՝ փոքր, նա՝ մեծ, հաղթանդամ, մորուքով:

Իմ հիշողության մեջ նա այդպիսին է մնացել՝ ամեն առումով մեծ մարդ: Շատ էինք սիրում երգել։ Մի ընտանեկան տեսանյութ ունենք, որտեղ բոլորով երգում ենք «Ամպի տակից ջուր է գալիս» երգը։ «Երազ իմ երկիր հայրենի»-ն էր շատ երգում:

Շուշան Պետրոսյանի «Հայրենները ու տաղերը» նոր էր դուրս եկել և հորեղբորս տվել էին ձայներիզը՝ լսելու: Ես էլ այդ ժամանակ իր մոտ էի և անգիր արեցի երգը: Հաջորդ օրն առավոտյան ասաց․ «Գնում ենք հեծանիվ քշելու»։

Ինձ դնում էր հեծանիվի ետևն, ու քշում էինք: Սկսեցի քթիս տակ երգել այդ երգը, զարմացավ, ասաց․ «Ի՞նչ ես երգում»։ Ես էլ սկսեցի բարձր երգել, որ լսի, այնքան էր ուրախացել:

Գնաց, տատիկին ասաց․ «Սոֆի (տատիկին այդպես էր ասում), էս երգը որտեղի՞ց է սովորել: Տատին էլ, թե բա․«Վազգեն ջան, էս տարիքում երեխաները շատ արագ են սովորում»: Ու հիշում եմ անընդհատ երգացնում էր ինձ այդ երգը:

Սեպտմեբերի 21-ի շքերթից հետո գնացինք ամառանոց՝ նշելու․ գիշերը՝ ժամը 1-ին, որոշեց, որ պետք է մեզ հետ պահմտոցի խաղա:

Ինձ դրեց մեջքի ետևում և մի վերմակ գցեց վրաս: Ու բարձր գոռում է․ «Գրետիկ, հենց ասեմ՝ տանձ, կգաս, հենց ասեմ՝ խնձոր, չգաս: Հենց տղաները հեռու էին գնում, գոռում էր․ «Գկո, տանձ»։ Տղաները վազելով գալիս էին: Հետո տատին զայրացավ, թե բա․ «Վազգեն, ամոթա, հիմա բոլորը կասեն՝ սրանք ջունգլիներից եկած են, գնացեք տուն»:

Ասաց․ «Եթե այստեղի պաշտոնյաներից ինչ-որ մեկը կարող է սեպտեմբերի 21-ին քնել, ամոթ իրանց: Այս օրը պետք է նշել»: Ես այս պատմությունը միշտ պատմում եմ, ինձ ասում են՝ լավ, ուրիշ բան չկա՞ պատմելու: Բայց այս պատմությունն այնքան լավ է ներկայացնում իր էությունը:

Մենք ամեն Նոր տարի հավաքվում էինք դրսում, հարևանների հետ: Հորեղբայրը եղևնի էր բերում, Ձմեռ պապիկ էինք կանչում․ ի դեպ, ես այդ ժամանակ իմացա, որ Ձմեռ պապ չկա, որովհետև մորուքը հանեց օղի խմելու համար: Մեծ ու երկար սեղան էինք գցում, հարևաններով հավաքված՝ երգում-պարում էին: Հորեղբայրս շատ սիրուն էր երգում:

Հորեղբայրս իմ իդեալն է՝ հայ մարդու և քաղաքական գործչի

Հիշում եմ՝ մի անգամ տատիկիս ասացի՝ իմ սերը ոչ թե լինի առ հոպար, այլ սեր լինի գիտակցական, որովհետև ինձ այդպես սովորեցրել են: Հետո եկավ մի փուլ, որ հակառակն էր. ես նրան պաշտամունքի առարկա էի սարքել, որովհետև նա իմ հորեղբայրն է:

Հիմա ես հասկանում եմ, որ եթե նույնիսկ նա իմ հորեղբայրը չլիներ, ես նրան նույն ուժգնությամբ սիրելու էի, որովհետև նա իմ իդեալն է՝ հայ մարդու, քաղաքական գործչի: Նայում եմ նրան և երբեմն զարմանում եմ՝ որտեղից նրան այսքան իմաստություն, գրավչություն, քնքշություն, նա ուժեղ էր, բայց միևնույն ժամանակ այնքան նուրբ կողմեր ուներ:

Օրինակ՝ հայրս շատ փափուկ մարդ է՝ ներող, բարի, երբեք չես լսի, որ վրադ զայրանա, բայց ես, բնականաբար, բազում առիթներ տվել եմ: Վազգեն հորեղբայրը կարող էր սեղանին հարվածել, բայց այդ ամենի հետ մեկտեղ կարող էր այնքան բարի լինել:

Դասախոսներս ասում էին՝ մենք դեռ այն ժամանակվանից հորեղբորդ էինք սիրահարված

Հիշում եմ իմ ուսանողների առաջին արձագանքը, երբ իմացան, որ Վազգեն Սարգսյանն իմ հորեղբայրն է: Այդ դրական վերաբերմունքից ես հուզվել էի: Շատ ժամանակ գալիս են, ասում են՝ կլինի՞՝ նրա գրքից նվիրեք: Դասախոսներ էլ ունեի, ովքեր ասում էին՝ մենք դեռ այն ժամանակներից քո հորեղբորն էինք սիրահարված:

Կար ժամանակ՝ նեղվում էի բացասական արտահայտություններից, բայց հասկանում էի՝ երկիրը կառավարել այնպես, որ դժգոհ մարդիկ չլինեն, անհնար է: Գիտեք, եթե ինձնից խոսեն, գուցե այդքան չնեղվեմ, բայց երբ հայրիկիցս և հորեղբորիցս են խոսում, դա ուրիշ ցավ է:

Տատիկս շատ էր ափսոսում, որ այդպես էլ չամուսնացավ, ընտանիք չկազմեց

Նոր տուն էինք կառուցում հորեղբորս համար այն մտքով, որ ամուսնանա, այնտեղ ապրի տատիկի և պապիկի հետ: Հորեղբայրս մնում էր կառավարական ամառանոցում, մենք բոլորս՝ գյուղում: Նա գիտեր, որ տուն էինք կառուցում։

Գալիս, տեսնում է՝ երկուհարկանի է, ոտքով խփում է դռանը, բանվորների վրա զայրանում և ասում՝ գնացեք: Հայրս ասում է․ «Վազգեն, ի՞նչ ես անում, հազիվ ենք մասնագետներ գտել», հորեղբայրս էլ զայրացած ասում է․

«Ի՞նչ եք անում, իմ մարտական ընկերները տուն չունեն, իսկ ես պետք է երկհարկանի տան մեջ ապրե՞մ»: Տատիկս խիստ հրահանգավորել էր, որ Վազգենի տան դուռը երբեք չփակվի: Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Սոնա Շահգելդյանը հոսպիտալացվել է Նիկոլ Փաշինյանի «պատասխանը»՝ Լևոն Քոչարյանին Փաշինյանը նույնիսկ ծաղկեպսակ չէր ուղարկել Սերժ Սարգսյանի խոսքը՝ Կուտոյանի հոգեհանգստին․ (տեսանյութ) Տարոն Մարգարյանը՝ Գեորգի Կուտոյանի մասին․ (տեսանյութ) Հրայր Թովմասյանը՝ Կուտոյանի հոգեհանգստին․ (տեսանյութ) Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը․ (տեսանյութ) Ով և ինչ պատճառով էր Կուտոյանին կանչել Լոնդոնից Գեորգի Կուտոյանի հարևանը նոր մանրամասներ է պատմել Երբ ծանոթ ձեռագրի կասկածները հանգիստ չեն տալիս․ Գոհար Աբաջյան Դեպքից առաջ Կուտոյանն ասել է, որ ցանկանում է երեք օր հանգստանալ. մնալով մենակ՝ ալկոհոլ է օգտագործել և․․․ «Մորքուրիս ամուսնուն էլ որ վերացրեցին, էլի նույն բաներն ասացին»․ Սոնա Շահգելդյան Վարչապետի աշխատակազմը՝ Կուտոյանի մահվան մասին Հրայր Թովմասյանն ու Գեորգի Կուտոյանը մտերիմ ընկերներ են եղել․ (Լուսանկարներ) Ի՞նչ էր ասում Գեորգի Կուտոյանը․ լսեք նրան Սերժ Սարգսյանը՝ Կուտոյանի մահվան մասին Ստյոպա Սաֆարյանն ինչ–որ բան գիտի՞ Հրայր Թովմասյանը լաց է լինում Կուտոյանի տան շենքի բակում. (Տեսանյութ) Ինչպես է Տաթևիկ Ռևազյանը մատուցող աշխատում Երևանի սրճարաններից մեկում․ (Video) Էս երեխայի ծնունդը լիքը բան է ասում․․․Աչաջուր համայնքում հսկա Տիգրան է ծնվել․ (Video) Ինչ է սպասվում Նունե Եսայանին Բարի լուր. Սամվել Կարապետյանը պապիկ է դարձել. (Լուսանկարներ) «Դուք ինձ մենակ թողեցիք իմ դժվար պահերին․ Ցավում եմ, որ այդ արցունքները անկեղծ չէին»․ Մանուել Մանուկյան. (Video) 65- 70 հազար դրամի սահմաններում վարձով բնակարաններ էր փնտրում․․․ Ցավալի է, որ այդ ջերմությունը անկեղծ չի եղել, և Վանեցյանի կողմից այսպիսի դավադրություններ են կազմակերպվել մեր ընտանիքի դեմ․ Մարիամ Փաշինյան Քիմ Քարդաշյանի սենսացիոն հայտարարությունը․ տեսանյութ Խեղդամահ արված 16-ամյա աղջկան հետեւել են կանգառից. մանրամասներ կատարվածից Տորթը դրել էինք սեղանին, մոմը՝ վրան. 16–ամյա սպանված աղջկա մորաքույրը մանրամասներ է պատմում Այդ մահացած աղջկա ընկերը փնտրում է իմ աղջկան, երեւի վրեժխնդիր լինելու համար Համացանցում են հայտնվել Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի վթարի վայրից առաջին լուսանկարները․ (Լուսանկարներ)

Яндекс.Метрика
website by Sargssyan