Այսօր՝ 26 հունվարի 2020թ., 00:00

65- 70 հազար դրամի սահմաններում վարձով բնակարաններ էր փնտրում․․․


Երևանի բնակարաններից մեկում 16-ամյա աղջնակ խեղդամահ արած Ռաֆայել Սուքիասյանի ֆեյսբուքյան էջը փակվել է։ Սպանությունից հետո մի քանի օր բաց էր և շատերը հնարավորություն ունեցան իմանալու 27-ամյա երիտասարդի կյանքի որոշակի հատվածներ։

Ասեմ, որ բավականին գրառումներ կային նրա ֆեյսբուքյան էջում, որոնք կարող էին բացահայտել, թե ինչ հողի վրա կարող էր կատարվել սպանությունը։ Սպանության օրը երկար ժամանակ տրամադրեցի՝ ուսումնասիրելու նրա էջը, անդրադարձա նրա գրառումներից մի քանիսին։

Ինձ նրա մի գրառումը շատ հետաքրքրեց, քանի որ էջը փակվել է, բառացի չեմ հիշում, կպատմեմ հիշողությամբ։ Ինչ որ մեկի հեռախոսի մասին էր խոսում , որ շատ թանկ էր։ Գրում էր՝ ինչու՞ համար են այդքան թանկ հեռախոս գնում, մի՞թե դա նրանց պետք չի խոսելու և էլի մի երկու բան անելու համար։

Hraparak.am-ը գրել է․ Եթե ես այդքան փող ունենայի, կգնեի շատ ավելի էժան հեռախոս, մնացածն էլ բարեգործություն կանեի։ Նման բան գրողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով):

Չեմ կարողանում հասկանալ․ երիտասարդը պատրաստվում էր նման բան անել ու ապահովագրու՞մ էր իրեն։ Պատրաստվում էր հեռախոս, պլանշե՞տ գողանալու ու ամիսներ առաջ նման բանե՞ ր էր գրում․․․

Ո՞վ է փակել երիտասարդի ֆեյսբուքյան էջը։ Բնական է՝ լոգին պարոլը կարող էր տալ ծնողներին կամ մոտիկ մեկին, որ փակեր, կամ գուցե ոստիկանությունն է իմացել ու փակել։ Նման դեպքում լավ կլիներ, որ ուսումնասիրվեր երիտասարդի ֆեյսբուքյան էջը, իմանալ, թե երիտասարդը ինչու՞ էր անընդհատ 65- 70 հազարի սահմաններում վարձով բնակարաններ փնտրում ու էլի շատ բաներ։

Իսկ եթե էջին շատ «սպամեր են տվել» ու ֆեյսբուքն է փակել, հնարավոր չէ՞ ֆեյսբուքի միջոցով հասանելի դառնան այդ գրառումները։ Հիշեցնեմ, որ դեպքը կատարվել է վարձով բնակարանում, գուցե Ռաֆայելի «գտած վարձով բնակարաններից մեկում»։ Ավելի խորքային բաներ կան․․․

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին Երևանի վարձով բնակարաններից մեկում սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1993 թվականին ծնված երիտասարդ: Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Հասմիկ Բաբաջանյան/Hraparak.am

Սոնա Շահգելդյանը հոսպիտալացվել է Նիկոլ Փաշինյանի «պատասխանը»՝ Լևոն Քոչարյանին Փաշինյանը նույնիսկ ծաղկեպսակ չէր ուղարկել Սերժ Սարգսյանի խոսքը՝ Կուտոյանի հոգեհանգստին․ (տեսանյութ) Տարոն Մարգարյանը՝ Գեորգի Կուտոյանի մասին․ (տեսանյութ) Հրայր Թովմասյանը՝ Կուտոյանի հոգեհանգստին․ (տեսանյութ) Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը․ (տեսանյութ) Ով և ինչ պատճառով էր Կուտոյանին կանչել Լոնդոնից Գեորգի Կուտոյանի հարևանը նոր մանրամասներ է պատմել Երբ ծանոթ ձեռագրի կասկածները հանգիստ չեն տալիս․ Գոհար Աբաջյան Դեպքից առաջ Կուտոյանն ասել է, որ ցանկանում է երեք օր հանգստանալ. մնալով մենակ՝ ալկոհոլ է օգտագործել և․․․ «Մորքուրիս ամուսնուն էլ որ վերացրեցին, էլի նույն բաներն ասացին»․ Սոնա Շահգելդյան Վարչապետի աշխատակազմը՝ Կուտոյանի մահվան մասին Հրայր Թովմասյանն ու Գեորգի Կուտոյանը մտերիմ ընկերներ են եղել․ (Լուսանկարներ) Ի՞նչ էր ասում Գեորգի Կուտոյանը․ լսեք նրան Սերժ Սարգսյանը՝ Կուտոյանի մահվան մասին Ստյոպա Սաֆարյանն ինչ–որ բան գիտի՞ Հրայր Թովմասյանը լաց է լինում Կուտոյանի տան շենքի բակում. (Տեսանյութ) Ինչպես է Տաթևիկ Ռևազյանը մատուցող աշխատում Երևանի սրճարաններից մեկում․ (Video) Էս երեխայի ծնունդը լիքը բան է ասում․․․Աչաջուր համայնքում հսկա Տիգրան է ծնվել․ (Video) Ինչ է սպասվում Նունե Եսայանին Բարի լուր. Սամվել Կարապետյանը պապիկ է դարձել. (Լուսանկարներ) «Դուք ինձ մենակ թողեցիք իմ դժվար պահերին․ Ցավում եմ, որ այդ արցունքները անկեղծ չէին»․ Մանուել Մանուկյան. (Video) 65- 70 հազար դրամի սահմաններում վարձով բնակարաններ էր փնտրում․․․ Ցավալի է, որ այդ ջերմությունը անկեղծ չի եղել, և Վանեցյանի կողմից այսպիսի դավադրություններ են կազմակերպվել մեր ընտանիքի դեմ․ Մարիամ Փաշինյան Քիմ Քարդաշյանի սենսացիոն հայտարարությունը․ տեսանյութ Խեղդամահ արված 16-ամյա աղջկան հետեւել են կանգառից. մանրամասներ կատարվածից Տորթը դրել էինք սեղանին, մոմը՝ վրան. 16–ամյա սպանված աղջկա մորաքույրը մանրամասներ է պատմում Այդ մահացած աղջկա ընկերը փնտրում է իմ աղջկան, երեւի վրեժխնդիր լինելու համար Համացանցում են հայտնվել Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի վթարի վայրից առաջին լուսանկարները․ (Լուսանկարներ)

Яндекс.Метрика
website by Sargssyan