Ինչպես է Տաթևիկ Ռևազյանը մատուցող աշխատում Երևանի սրճարաններից մեկում․ (Video)

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանն այսօր որպես մատուցող կաշխատի Երեւանի կենտրոնում գտնվող «ROOMZ» սրճարանում: Թեյավճարներն ուղղվելու են Տիգրան Ամիրխանյանի բուժմանը՝ որպես բարեգործություն՝ «Մենք ենք» հիմնադրամ:
ArmDaily.am-ի նկարահանող խումբը նույնպես «ROOMZ» սրճարանում է:
Նշենք, որ սրճարանի բոլոր տեղերն արդեն զբաղված են, հիմնական հյուրերն են Տաթևիկ Ռևազյանի ընկերներն ու որոշ պաշտոնյաներ: Տեսանյութը ստորև՝