Այսօր՝ 19 փետրվարի 2020թ., 00:00

Ի՞նչ էր ասում Գեորգի Կուտոյանը․ լսեք նրան


Hraparak.am—ը գրել է․ Վերջին անգամ տեսախցիկների առջև, ինչքան հիշում եմ, Գեորգի Կուտոյանը եղել էր 2018 թվականի մայիսի 11-ին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանին․․․

Վարչապետը շնորհակալություն էր հայտնում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին՝ «ներքաղաքական վերջին զարգացումների ժամանակաշրջանում առավելագույնն անելու համար»: Դրանից հետո ոչ մի տեղեկություն նրա մասին մամուլում չի եղել։ Ի՞նչ է արել, ինչո՞վ է զբաղվել։, որտե՞ղ է եղել․․․

Երբ Գեորգի Կուտոյանը նշանակվեց ԱԱԾ տնօրեն, Գորիկ Հակոբյանից հետո, նրա խոսքերն եմ հիշում։ Նա ասաց, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում նոր պաշտոնը․․․․

«Պարո՛ն Նախագահ,- ասաց Սերժ Սարգսյանին,- համոզված եմ, որ Ձեր ընդհանուր ղեկավարությամբ և պարոն Հակոբյանի օժանդակությամբ ես և իմ գործընկերները կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ազգային անվտանգության մարմինների վաղեմի հեղինակությունը շարունակենք բարձր պահել»:

Սա ի՞նչ է նշանակում․ որ ազգային անվտանգության ղեկավարների մեջ նախկին ու ներկա չկա, այն շարունակական գործընթաց է, որովհետև խոսքը պետական անվտանգության մասին է․․․

Ինչպես Կուտոյանն էր ասում՝ «․․․պարոն Հակոբյանի օժանդակությամբ ես և իմ գործընկերները կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ազգային անվտանգության մարմինների վաղեմի հեղինակությունը շարունակենք բարձր պահել»․․․

Բայց ստացվում է, որ Կուտոյանը, որի աշխատանքը արդյունավետ է գնահատել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռանալուց հետո երբևէ չի հիշվել, կարիքը չի եղել։ Եվ այսօր տեղեկանում ենք, որ սեփական բնակարանում հայտնաբերվել է նրա դին՝ հրազենային վիրավորումով․․․

Սա պետական անվտանգության լուրջ խնդիր է, որը, հազար ներողություն, խախուտ վիճակում է։ Եվ սա առաջին դեպքը չէ։ Այսօր կռիվ- կռիվ խաղալ և քաղաքական շահարկումներ անելը նույնպես պետական, ազգային անվտանգության խնդիր է։ Առավել ևս, երբ նման «սև ու սպիտակ» հայտարարություններով հանդես է գալիս հանրային խորհրդի նախագահը, չշարունակեմ անունները․․․

Պետք է դրսևորել պետականամետ մտածողություն։ Հանրության նուրբ զգայարանների վրա խաղալու վերջը տալ ու անցնել պետական անվտանգության սահմանները պարսպապատելու լուրջ գործին։ Այդ գործում շատ կարող է օգնել Գեորգի Կուտոյանի մոտեցումը․․․

ԱԱԾ-ն շարունակական կառույց է, պետք է եղածի վրա շարունակել, կառուցել, զարգացնել․․․ Եղածը չզրոյացնել, չնսեմացնել, կարողանալ բարեկամաբար բաժանվել, ի վերջո պետության անվտանգությունը դրա մեջ է։

Ի՞նչ էր ասում Գեորգի Կուտոյանը․ լսեք նրան։

Քիմ Քարդաշյանը խոսել է նոր հանրահավաքի մասին Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է․ (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո Արցախի «էլիտար» զորամասը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Կնոջ նամակի իրական պատմությունը Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը ԱՅՍ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՀՀ 5 ՈՒՂԵՒՈՐ Է ԵՂԵԼ, ՈՐՈՆՑ ԵՒՍ ՉԵՆ ԹՈՂԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ինչ է պատմում Արթուր ուսոցչուհին Սոնա Շահգելդյանը հոսպիտալացվել է Նիկոլ Փաշինյանի «պատասխանը»՝ Լևոն Քոչարյանին Փաշինյանը նույնիսկ ծաղկեպսակ չէր ուղարկել Սերժ Սարգսյանի խոսքը՝ Կուտոյանի հոգեհանգստին․ (տեսանյութ) Տարոն Մարգարյանը՝ Գեորգի Կուտոյանի մասին․ (տեսանյութ) Հրայր Թովմասյանը՝ Կուտոյանի հոգեհանգստին․ (տեսանյութ) Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը․ (տեսանյութ) Ով և ինչ պատճառով էր Կուտոյանին կանչել Լոնդոնից Գեորգի Կուտոյանի հարևանը նոր մանրամասներ է պատմել Երբ ծանոթ ձեռագրի կասկածները հանգիստ չեն տալիս․ Գոհար Աբաջյան Դեպքից առաջ Կուտոյանն ասել է, որ ցանկանում է երեք օր հանգստանալ. մնալով մենակ՝ ալկոհոլ է օգտագործել և․․․ «Մորքուրիս ամուսնուն էլ որ վերացրեցին, էլի նույն բաներն ասացին»․ Սոնա Շահգելդյան Վարչապետի աշխատակազմը՝ Կուտոյանի մահվան մասին Հրայր Թովմասյանն ու Գեորգի Կուտոյանը մտերիմ ընկերներ են եղել․ (Լուսանկարներ) Ի՞նչ էր ասում Գեորգի Կուտոյանը․ լսեք նրան Սերժ Սարգսյանը՝ Կուտոյանի մահվան մասին Ստյոպա Սաֆարյանն ինչ–որ բան գիտի՞ Հրայր Թովմասյանը լաց է լինում Կուտոյանի տան շենքի բակում. (Տեսանյութ) Ինչպես է Տաթևիկ Ռևազյանը մատուցող աշխատում Երևանի սրճարաններից մեկում․ (Video) Էս երեխայի ծնունդը լիքը բան է ասում․․․Աչաջուր համայնքում հսկա Տիգրան է ծնվել․ (Video) Ինչ է սպասվում Նունե Եսայանին Բարի լուր. Սամվել Կարապետյանը պապիկ է դարձել. (Լուսանկարներ)

Яндекс.Метрика
website by Sargssyan