Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց

Առողջապահության նախարարի նոր հայտարարությունը․․․
Արդեն մեկ շաբաթ է ինչ հանրապետությունը ապրում է բավական խստացված ռեժիմով․․․
Շատերը դժգոհում են այս վիճակից, իսկ ոմանք էլ վստահ են, որ այս որոշումը շատ տեղին էր և միայն այս պարագայում հնարավոր կլինի արդյունքի հասնել․․․
Յուրաքանչյուր ժամ, շատերը ակտիվ հետևում են վիճակագրությանը․ ցավոք սրտի վատ լուրերը նույնպես անմասն չեն մնում։ Սակայն, քիչ առաջ, նախարար Թորոսյանն, ուղղակի հրաշալի նորություն հայտնեց․․․
Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա․․․
49 և 60 տարեկան պացիենտները վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են բուժական բաժանմունք, որտեղ կշարունակվի նրանց հետագա բժշկական օգնության կազմակերպումը։
Շնորհակալություն եմ հայտնում մեր ռեանիմատոլոգներին և ինֆեկցիոնիստներին՝ վերջիններիս վիճակը կայունացնելու և ծանր դրությունից հանելու համար։