Այսօր՝ 24 հոկտեմբերի 2020թ., 00:00

Իմ մահվան համար աղոթող բոլոր կանանց


 

Hraparak.am-ը գրել է․ Երեկ մեր «Ամենավատ կանխատեսումները իրականություն են դառնում» նյութի տակ Ֆեյսբուքում բազում գրառումներ կային։ Դրանց մեջ մեզ հուսադրող եւ ոգեւորող խոսքեր կային, որ գրում էին մեր աշխատանքը գնահատող մարդիկ։ Սակայն կային գրառումներ, որոնք, մեղքս ինչ թաքցնեմ, կարդալուց հետո խելքի չեմ գալիս:

Որ ճիշտ հասկանաք վրդովմունքիս պաճառը պետք է ասեմ, որ մեր խմբագրության միջին վիճագրական տարիքը 25 տարեկանն է։ Այսինքն, սա երտասարդ աղջիկների ու տղաների մի թիմ է, որոնց միակ ցանկությունը էքսկլյուզիվ և հետաքրքիր տեղեկատվություն տալն է, ընթերցողի պահանջները բավարարելը: Հավատացեք մեր խմբագրակազմում չկա մարդ, ով պատրաստ չէ աշխատել օր ու գիշեր՝ ընթերցողի համար:

Հիմա վերադառնանք նյութի տակ արված որոշ գրառումներին. այս առաջին հայացքից անմեղ նյութի տակ թույնի ու թարախի այնպիսի տեղատարափ էր, որ անգամ նկարագրել չեմ կարող: Միջին տարիքի, այսպես կոչված հայ «ընտանիքի մայրերը» մաղթում էին մեզ՝ վառվել դժոխքում, գրում էին, որ ամեն օր աղոթում են որ մենք ամբողջ կազմով շուտ մեռնենք, թաղում էին բոլոր հնարավոր ձևերով: Այս գրառումները կարդալուց հետո մի բան անցավ մտքովս՝ լավ, դուք Աստված չունե՞ք, դուք ընտանիք չունե՞ք։ Լավ, դուք անկե՞ղծ համարում եք, որ մեր հոդվածների պատճառով մենք մահվան ենք արժանի։ Դուք անկե՞ղծ կարծում եք, եթե, ասենք, ինձ մի բան պատահեց, դուք իմ 9 տարեկան որբացած երեխայի մեղքի տակից դուրս եք գալու։

Ախր մենք մեր դեմքերը չենք փակում, մեր էջերը հասանելի են՝ մի հատ մտեք նայեք, մեզնից ո՞ւմ եք դուք մահ ու դժոխք ցանկանում: Ճակատագիրը տարօրինակ բան է, ասում են ամեն վատ բան բումերանգի պես հետ է գալիս, կարծում եք ձեզ չի՞ դիպչելու։ Այս պատմության մեջ ամենազավեշտալին, որ գրառումներ կատարած կանանցից առնվազն 5-ը մեր թոփ երկրպագուներն են։ Այսինքն, այս կանայք օրը մի քանի անգամ մտնում են մեր էջ /կայք, մեր նյութերն են կարդում:

Ախր, ինչպե՞ս բացատրեմ ազատ մամուլի սկզբունքը։ Սիրելիներս, ազատ մամուլը դա այն է, երբ ամեն մարդ ընտրում է, թե ինչ կարդա, իսկ մենք աշխատավարձ ենք ստանում ըստ մեր դիտումների:

Մեզ սպանելու, ոչնչացնելու, մեր մահը երազելու կարիք չկա, բավական է, որ չկարդաք մեզ!

Վերջում ուզում եմ մի բան մաղթել. թող Աստված ձեզ ձեր սրտով տա, ինչքան ու ինչ կամենաք մեզ, թող նույն չափ ձեզ տրվի! Համերաշխություն ու սեր բոլորիս:

Hraparak.am — Զարուհի Մարգարյան

Ռաֆոն՝ սիրված դերասանի մասին Ինչպես է անցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան տարեդարձը Ի՞նչ հեռախոսազրույց է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև․ (տեսանյութ) ՇՏԱՊ․ Երևանում կինն իր՝ կորոնավիրուսից մահացած հոր անկողնային պարագաները հանել և դրել է հարկում, մուտքի պատերին քսելով իջեցրել ներքև Սերժ Սարգսյանի խոսքը՝ եվրոպացի գործընկերներին «Փաշինյանի արձագանքը՝ օրվա գլխավոր թեմային» Ով է Սայաթ Շիրինյանը․ (Լուսանկարներ) Կենդանակերպի երեք նշան, ովքեր ամենաշատն են պաշտպանված կորոնավիրուսից Տիգրան Ավինյանը ձեռագիր նամակ է գրել փոքրիկ աղջկան 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19-ը․ ՍՏՈՒԳԵՔ Մեկ շաբաթ է՝ կարանտինում 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում. 168.am (Ֆոտո) 18 օր կարանտինում գտնվող մեր հայրենակիցը պատմում է Իսպանիայից Վլադիմիր Պուտինը սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց Կորոնավիրուսը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ «Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Իմ մահվան համար աղոթող բոլոր կանանց Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com Ի՞նչ պատահեց Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ հանկարծ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ)

Яндекс.Метрика
website by Sargssyan