Ով է Սայաթ Շիրինյանը․ (Լուսանկարներ)

Հիշեցնենք, որ երեկ կարկառուն սորոսական Դանիել Իոանիսյանը որոշել էր, որ կոնկրետ ինքը իրավունք ունի ստանձնելու իշխանության կամ իրաապահ մարմինների դերը։ Սույն անձը պարտադրում էր՝ իր իսկ սեփական ավտոտնակի ներսում միայնակ գտնվող քաղաքացուն․ դիմակ կրել։ Մի կողմ դնելով, թե որքանով է իրավաչափ նման պարտադրումները, նշենք նաև, որ վերոնշյալ ակտիվ սորոսականը շատերի կարծիքով փորձում էր սադրել քաղաքացուն։ Զգուշացնել, խորհուրդ տալ, հորդորել, թերևս, կարելի է, սակայն, երբ տեսնում ես, որ դիմացինդ բորբոքվում է՝ ինչի համար ունենալով իր պատճառները, իսկ դու շարունակում ես քո պարտադրումներն ու պնդումները, ապա այս պարագայում արդեն վիճակը դուրս է գալիս հունից։ Բարեբախտաբար քաղաքացին, ով ոստիկանության գնդապետ է եղել, հնարավորինս զուսպ գտնվեց և չտրվեց սադրանքների։ Սույն գնդապետը պաշտոնավորել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում ու մինչ այժմ էլ նվիրված է և սատարում է վերջինիս։ Գուցե հենց սրանով էլ պայմանավորված էր այդ <<անակնկալ այցը>> գեներալի տարածք։ Շատ կարևոր դիտարկում։ Ես ինքնս Քոչարյանի աջակիցը չեմ, ԲԱՅՑ․․․ Հարցն այստեղ Քոչարյանին, կամ Փաշինյանին սատարելը չէ։ Քաղաքկանությունը մի կողմ դնելով, պետք է փաստենք, որ եթե սորոսակա Իոանիսյանն այդքան անհագստանում էր կարգի պահպանման համար, ապա նույն օրը մեկ այլ տեղ տեղի էր ունենում Գլխավոր շտաբի որդու հարսանիքը, որում ներկա էին բազմաթիվ պաշտոնյաներ։ Թերևս, ճիշտ կլիներ խոսել դրա մասին, երբ Արտագարգ դրության ժամանակ հարսանիք է լինում՝ վարչապետի այսքան հորդորներից հետո, այլ ոչ թե, գնալ ու կպնել իր ավտոտնակում միայնակ գտնվող քաղաքացուն։ Իր էջում գրել է Աննա Գևորգյանը։ Ստորև դիտեք գնդապետի միքանի լուսանկարները։



