Այսօր՝ 16 մայիսի 2021թ., 00:00

Ի՞նչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր կիվի օգտագործեք


Կիվին, թեպետև մեր հասարակության մեջ վաղուց հայտնի միրգ է, այնուամենայնիվ այնքան էլ տարածված չէ։ Ամենից հաճախ մարդիկ նախապատվությունը տալիս են բանանին, նարնջին ու խնձորին, իսկ այս վառ կանաչ միրգը հազվադեպ են ընտրում։ Եվ շատ իզուր, որովհետև այն օրգանիզմի համար անհրաժեշտ օգտակար նյութերի իսկական շտեմարան է։

Կիվիի բաղադրությունը, կալորիականությունն ու էներգետիկ արժեքը

Կիվիի միջին քաշը 100 գ է։ Այս մրգի մեծ մասը կազմում է ջուրը՝ 84%։ Նրա բաղադրության մեջ նաև շուրջ 1% սպիտակուցներ կան, 1%-ից քիչ՝ ճարպեր, և 10% ածխաջրածիններ։ Մեկ միջին կիվիի էներգետիկ արժեքը 48 կկալ է։ Կիվին սննդային մանրաթելերի լավ աղբյուր է։ Բացի դրանից, նրա բաղադրության մեջ մտնում են նիկոտինաթթու և տարատեսակ սախարիդներ։

Կիվին հարուստ է վիտամիններով՝ C, A, B1, B2, PP, B6, B12, E, K1, D, ինչպես նաև բետա-կարոտինով։ Այս պտուղը շատ բջջանյութ, կալիում, կալցիում, մագնեզիում, պեկտին, ֆոսֆոր, երկաթ, ցինկ, հակաօքսիդանտներ և ամինաթթուներ, մրգային թթուներ, ակտինիդին բուսական սպիտակուց, ֆլավոնոիդներ, օրգանական թթուներ է պարունակում։ Կիվիի մեջ կա սպիտակուցների քայքայմանը նպաստող ակտիդին ֆերմենտը։ Այն նպաստում է նաև արյան մակարդելիության մակարդակի նորմալացմանը և դրականորեն է ազդում աղեստամոքսային տրակտի վրա։ Հատկապես կիվիի կեղևի մեջ շատ են հակաօքսիդանտները։ Այնպես որ, կիվին կարելի է ուտել հենց կեղևով։

Կիվին ունակ է օրգանիզմից դուրս բերել ավելորդ աղը, ինչն օգտակար է այն սիրողների համար։ Միջին չափի 2 կիվին ապահովում է մեր օրգանիզմին անհրաժեշտ ֆոլաթթվի քառորդ մասը։ Կիվին նաև պարունակում է օրական մեզ անհրաժեշտ պիրիդոքսինի 4%-ը։ Այդ վիտամինն անհրաժեշտ է հղի և կերակրող կանանց, ինչպես նաև ծերերին և երեխաներին։

Կիվի պետք է օգտագործել շաքարախտի դեպքում, քանի որ այն ցածր գլիկեմիկ ինդեքս ունի և միաժամանակ համեղ է։ Միրգը բնական շաքար է պարունակում, սակայն չափավոր քանակությամբ, ինչը չի խաթարում ածխաջրածնային մետաբոլիկ գործընթացները, և անգամ որոշակիորեն օգտակար է դիաբետիկների համար։

Yerli Kivi (1 Kg)

Ինչո՞վ է օգտակար կիվիի կեղևը

Կիվիի կեղևի մեջ շատ հակաօքսիդանտներ կան։ Այդ պատճառով էլ կիվին օժտված է հակաքաղցկեղային, հակաբորբոքային և հակաալերգեն հատկությամբ։ Կեղևը 3 անգամ ավելի շատ հակաօքսիդանտ է պարունակում, քան պտուղը։ Դրա համար էլ խորհուրդ են տալիս կիվին կեղևով ուտել, իհարկե, վրայի թելիկները լավ մաքրելուց հետո։

Եվրոպացի գիտնականների կարծիքով՝ կիվիի կեղևն օժտված է հակասեպտիկ հատկություններով և կարող է օգնել դիսբակտերիոզի դեպքում։ Համարվում է, որ կեղևի շնորհիվ ոչնչանում են այնպիսի մանրէներ, ինչպիսիք են ստաֆիլոկոկը և աղիքային ցուպիկը։

Կիվիի օգտակարությունն ավելորդ քաշի դեմ պայքարում

Այս մրգի ցածր կալորիականությունը, ճարպերը քայքայող ֆերմենտների և էնզիմների պարունակությունը գերազանց աջակից են նիհարելու հարցում։ Սննդաբանները վաղուց նկատել են, որ կիվին բուսական բջջանյութի հիանալի աղբյուր է։ Մանր սև սերմերի մեջ շատ չլուծվող բջջանյութ կա։ Այն թույլ է տալիս կարգավորել մարսողությունը դիետայի ընթացքում։ Կիվին նաև թուլացնող հատկություն ունի, ինչն օգտակար է աղիները մաքրելու համար։

Լուծվող սննդային մանրաթելերը հեշտությամբ ներծծում են ջրերը՝ ստամոքսում ստեղծելով ախորժակը փակելու համար անհրաժեշտ ծավալ։

Քանի որ կիվին օգնում է կարգավորել մարսողությունը, սննդաբանները խորհուրդ են տալիս այն ուտել ճաշից հետո։ Այն կանխում է ստամոքսի ծանրությունը, ինչպես նաև օգնում է երիկամներին։ Համարվում է, որ այս միրգը նպաստում է օրգանիզմից ավելորդ հեղուկի դուրսբերմանը։

Գոյություն ունի անգամ կիվիի հիմքով դիետա։ Սրա հիմնական գաղափարը ցածր կալորիականություն ունեցող մթերքների ու օրական 5 կիվիի գործածության մեջ է։ Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս կատարել կանոնավոր բեռնաթափման օրեր կիվիի օգնությամբ։ Դրա համար պետք է ուտել օրական 1կգ կիվի ողջ օրվա ընթացքում։ Խմել կարելի է միայն չգազավորված ջուր։

Իմունային համակարգի ամրապնդում

Կիվին մեծ քանակությամբ ունիվերսալ C վիտամին է պարունակում։ Դրա համար էլ տարվա ցուրտ եղանակներին և համաճարակային ժամանակահատվածներում պետք է օրական 1-2 կիվի ուտել, որպեսզի բարձրացնեք իմունիտետն ու օրգանիզմը պաշտպանեք հիվանդածին մանրէների ներխուժումից։ Բացի իր հիմնական հատկությունից, ասկորբինաթթուն մասնակցում է փոխանակման պրոցեսներին, պաշտպանում է օրգանիզմի բջիջները վնասվածքներից, ազատ ռադիկալների կործանարար ազդեցությունից, երիտասարդացնում է օրգանիզմը ու կանխում վաղաժամ ծերությունը։

WARDAH Johor Skincare & Cosmetic: September 2013

Կիվին՝ հղիության ժամանակ

Կիվին հղիության նորմալ ընթացքն ապահովելու համար անփոխարինելի միրգ է։ Այս փաստը պայմանավորված է նրա մեջ ֆոլաթթվի պարունակությամբ, որն անհրաժեշտ է պտղի կրման ընթացքում։ Կանացի օրգանիզմն այս վիտամինի կարիքն ունի անգամ բեղմնավորումը պլանավորելու ընթացքում։ Բացի դրանից, ֆոլացինն անհրաժեշտ է ցանկացած մարդու նորմալ արյունաստեղծման, առողջ բջիջների աճի, կենտրոնական նյարդային համակարգի կենսագործունեության ու գլխուղեղի կեղևի համար։

Սիրտ-անոթային համակարգի աշխատանքի կարգավորումը

Կիվին կալիում է պարունակում բավականին մեծ քանակությամբ։ Այդ միկրոէլեմենտն անփոխարինելի է սրտի աշխատանքի կարգավորման, անոթների պատերի ամրացման, զարկերակային ճնշման կարգավորման համար։ Բացի դրանից, կալիումն օրգանիզմից դուրս է բերում ավելորդ հեղուկը՝ կանխելով ու հեռացնելով այտուցները։

Արյունաստեղծում

Կիվին շատ երկաթ է պարունակում, որն անհրաժեշտ է արյունաստեղծման ու արյան մեջ հեմոգլոբինի մակարդակի կարգավորման համար։ Բժիշկները խորհուրդ են տալիս կիվի ուտել սակավարյունությամբ տառապող մարդկանց կամ նրանց, ովքեր արյան էական կորուստ են ունեցել ինչ-ինչ պատճառներով։ Բացի դրանից, կիվիի մեջ կա ակտինիդին բացառիկ տարրը, որը կարգավորում է սպիտակուցային փոխանակության պրոցեսները, ինչպես նաև նորմալացնում է արյան մակարդելիությունը։ Կիվին կանխում է թրոմբների ձևավորումը՝ ակտիվորեն քայքայելով անոթները խցանող ճարպերը։

Կիվին՝ երիկամները մաքրելու համար

Կիվին օժտված է օրգանիզմից աղի ավելցուկը դւրս բերելու հատկությամբ, ինչը էականորեն բարելավում է երիկամների աշխատանքը։ Այս միրգը կանխում է երիկամներում քարերի ու ավազի ձևավորումը, նվազեցնում է նեֆրիտի ու պիելոնեֆրիտի զարգացման ռիսկը, ինչպես նաև խոչընդոտում է լեղուղիներում քարերի առաջացմանը։

Կիվին՝ գեղեցկության համար

Այս էկզոտիկ պտուղը կարգավորում է մազերի գունավորումը՝ կանխելով ճերմակ մազերի վաղաժամ առաջացումը։ Կիվիի մեջ եղած մեծ քանակությամբ ցինկն ամրացնում է եղունգներն ու մազերը։ Այս միրգն անհրաժեշտ է մաշկի առողջության համար, լավացնում է նրա գույնը ու ընդհանուր վիճակը, կանխում է ծերությունը նրանում խտացված A և E վիտամինների շնորհիվ։ Նյութը նաև կարգավորում է սեռական հորմոնների արտադրությունը։

Աղեստամոքսային տրակտի աշխատանքի կարգավորում

Սննդի հիմնական ընդունումից հետո կերած միրգը բարերար ազդեցություն է գործում աղեստամոքսային համակարգի աշխատանքի վրա։ Շատ մարդիկ այն ուտում են այրոցի զգացողությունից ազատվելու համար։ Կիվին օժտված է ստամոքսում ծանրությունը կանխարգելելու հատկությամբ։

11 фруктов и ягод, которые ученые рекомендуют есть вместе с косточками |  Funzone Russian

Կիվին օգտակար է կենտրոնական նյարդային համակարգի համար

Բժիշկները խորհուրդ են տալիս օրական գոնե մեկ կիվի ուտել դեպրեսիաներից ու նևրոզներից խուսափելու համար։ Այն բուժում է սթրեսներից, կանխում է քնի խաթարումը։ Այս միրգը խորհուրդ է տրվում օգտագործել մարզիկներին, քանի որ այն ֆիզիկական ուժերը վերականգնելու բնական աղբյուր է և հանդես է գալիս՝ որպես խթանիչ։

Ուռուցքային հիվանդությունների կանխարգելում

Իր մեջ եղած բետա-կարոտինների և ասկորբինաթթվի մեծ խտության շնորհիվ կիվին էֆեկտիվորեն կանխարգելում է չարորակ ուռուցքների զարգացումը։ Բացի դրանից, այս մրգի մեջ հանդիպում է B6 և B9 վիտամինների հազվադեպ համադրություն, ինչն օրգանիզմին թույլ է տալիս արագ յուրացնել օգտակար նյութերն ու պահպանել դրանց հակաքաղցկեղային հատկությունները։

Աղբյուր՝ 168.am

 

Երբ հիշողությունս սկսեց վատանալ, խմեցի այս հրաշք հեղուկը. հիմա հիշում եմ նույնիսկ բոլոր հեռախոսահամարները Դժվար է, ոչ, հնարավոր չէ թվարկել այս հրաշալի սերմերի բոլոր օգտակար հատկությունները Բժիշկները գունատվել էին! 20 տարեկանի նման առողջ կլինեք, միայն թե մոռացեք ՍԱ Կոճապղպեղի ճարպը այրող ջուրը կօգնի կորցնել բոլոր ավելորդ կիլոգրամները Ընդամենը 21 օր, և ձեր ենթաստամոքսային գեղձը կլինի առողջ՝ շնորհիվ պարզ բաղադրատոմսի Ինչու է անհրաժեշտ ոսպ ուտել. 7 լուրջ պատճառ Նույնիսկ ամենահին ու անհույս վիճակում գտնվող թավաները կփայլեն նորի պես․ այս միջոցն ուղղակի փրկություն է Հրատապ դիետա․ փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ՝ ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց Վանգայի 40 լավագույն բաղադրատոմսերը. Ինչպես հաղթահարել ալկոհոլային կախվածությունը, արգանդի միոման ու բարձր ճնշումը Վերջ բոլոր տեսակի դիետաներին․ ընդամենը մի քանի օր առավոտյան խմեք այս խառնուրդը և կազատվեք որովայնի հատվածում ավելորդ քաշից Ծանոթացեք այս արժեքավոր բույսի հետ` գնարբուկ գարնանային: Փրկում է ծանր թոքաբորբից, բրոնխիտից և ևս 20 հիվանդությունից Իսկ գիտե՞ք, թե ինչ կլինի ձեզ հետ, եթե օրական 200 գրամից ավել ընկույզ ուտեք. ա՜յ քեզ բան. սա ինձ համար նորություն էր 2 դեղնուցը կօգնի բուժել ծնկների ցավն ու կազատի ձեզ տհաճ զգացողություններից. բնական արդյունավետ միջոց Ազատվեք 7-10 կգ ավելորդ քաշից և մաքրեք աղիները՝ ընդամենը օգտագործելով այս հրաշք միջոցը Ամեն առավոտ մի գդալ կերեք այս խառնուրդից և հանգիստ ապրեք մինչև խոր ծերություն Այս խառնուրդը բուժում է անգամ ամենասարսափելի հազը, բրոնխիտը և ոչ միայն. տատիկիս բաղադրատոմսը, որ շատերին է օգնել Սա խմում եք երեկոյան ժամը 7-ին, իսկ առավոտյան ժամը 7-ին օրգանիզմից դուրս կգան նախորդ օրվա կուտակած բոլոր ճարպերն ու տոքսինները Կիվին երիկամների, շաքարային դիաբետի, խոլեստերինի և ողջ օրգանիզմի համար, անպայման կարդացեք, բժիկները խորհուրդ են տալիս Դիաբետ. 5 նշան, որոնց մասին գիտեն քչերը. անուշադրության մի մատնեք Ինչպես բուժել լյարդը տան պայմաններում. 100%-անոց արդյունք Հարգելի կանայք, Ձեզ համար շատ կարևոր. Ինչպես ընդմիշտ ազատվել շուրթերի վերևի անցանկալի մազերից… Աղը կօգնի ազատվել անհաջողություններից. Այն ի զորու է փոխել ցանկացածի կյանքը դեպի լավը. Ահա թե ինչպես… Ընդամենը 1 գաղտնի բաղադրիչի շնորհիվ իմ 30 տարվա գազօջախը դեռ նորի տեսք ունի Մասուրի օգտակար հատկություններ, որոնք կզարմացնեն ձեզ Մենովազին. էժան, բայց անգին միջոց Գերչակի յուղի 12 հատկություն, որոնք կզարմացնեն ձեզ Մեղրով քրքում. ամենահզոր հակաբիոտիկը Նուռ. միրգ, որը մաքրում է անոթները Ի՞նչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր կիվի օգտագործեք Համեմունքների «արքան» կօգնի ազատվել բերանի տհաճ հոտից, դիաբետից, հիպերտոնիայից, և՝ ոչ միայն

Яндекс.Метрика
website by Sargssyan